Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մեկ օրվա մեջ տրվեց քրիստոնեական դաստիարակության երեք օջախների մեկնարկը: Բացվեցին Կոթի, Լճկաձոր և Արճիս գյուղերի Կիրակնօրյա դպրոցները:

Իրենց ներսում ունենալով մեր Տիրոջ սերն ու հայրենիքի նկատմամբ մեծագույն նվիրումը, կանադահայ Հովիկ և Թալին Մուշյանները հովանավորեցին Տավուշի թեմի Կոթի, Լճկաձոր և Արճիս շեներում կիրակնօրյա դպրոցների գոյությունը: Կոթի գյուղում քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ մանուկները կսովորեն նաև Ազգային պար՝ դասավանդմամբ Մերի Չիբուխչյանի, հոգևոր երգեր՝ ղեկավար Քրիստինա Շերոյան: իսկ քրիստոնեական դասերը կվարի Նարե Մանթաշյանը: Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ

... Ավելին.

Տեր Հրայր քահանա Բեջանյան

Տեր Հրայր քահանա Բեջանյան (ավազանի անունը` Աշոտ) Ծնվել է 1965թ-ի փետրվարի 13-ին Տավուշի Լճկաձոր գյուղում: 1972-1982 թթ. սովորել է Այրումի միջնակարգ դպրոցում: 1982-1987 թթ. սովորել է Ստեփանավանի գյուղատնտեսական տեխնիկումում։ 1983-1985թթ․ ծառայել է Խորհրդային բանակում։ 1986թ-ից ծառայել է Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում։ 1988-1991թթ․ սովորել է Հաղպատավանքի դպրանոցում։ 1991 թ-ի ապրիլի 14-ին, ձեռամբ Տեր Արսեն արքեպիսկոպոս Բերբերյանի,

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

Նոյեմբերյանի տարածաշրջանը միացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ամանորյա միջոցառումների շարքին։ Դեկտեմբերի 22-ին Այրում և Լճկաձոր համայնքների կիրակնօրյաների սաները ներկայացան փոքրիկ ելույթով ու բեմականացմամբ՝ իրենց մանկական շուրթերից հնչեցնելով Քրիստոսի Ծննդյան ավետիսը։ Տոնական դարձած այս օրը երեխաների հյուրն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկա էին նաև տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանն ու

... Ավելին.

Նոյեմբերյան քաղաքում համախմբել էին տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների աշակերտները: Տրվեց Սուրբ ծննդյան միջոցառումների մեկնարկը

Տավուշի թեմում արդեն կայացած իրականություն է Մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը: Թեմի տարածքում մեկ տարվա ընթացքում բացվեցին ավելի քան 42 դպրոցներ, որոնք իրենց շուրջը համախմբեցին 2000-ական աշակերտների:Սահմանապահ Տավուշում Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի ուրիշ խորհրդի մեջ են: Մարզի դպրոցականներն այդ տոնակատարություններին մասնակից դարձան կիրակնօրա դպրոցներում, ինչը մի տարի առաջ անիրական էր թվում: Նոյեմբերի 21-ին

... Ավելին.



Translate »