Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՄԱՅԻՍ 28․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏ․ ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ

Պատարագ թշնամու ուղիղ նշանառության տակ․․․ Մայիս 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Այս տարի նաև Հոգեգալուստն է այսօր։ Ինչպես Բագրատ Սրբազանն է ասում՝ ժամանակին Խորանաշատը մեր երկրի սրտում էր, հիմա՝ սահմանագլխին։ Հենց այս վանքում ենք մենք ուխտ կնքում մեր 2 պետությունների համար նահատակության գնացած անձանց և Աստծո առջև՝ հավատարիմ մնալու իրենց գործած սխրանքին։

... Ավելին.

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏԻ ՆԱԽԱՏՈՆԱԿ․ ԳՈՇԱՎԱՆՔ

Հիսուս Քրիստոսի Հարությունից 50 օր անց առաքյալների վրա իջավ խոստացված Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգու էջքը աշակերտների վրա տեղի ունեցավ Երուսաղեմում՝ վերնատանը, ուր Տիրոջ պատվերի համաձայն նրանք հավաքված էին: Հոգեգալուստը հռչակվել է Գոշավանքի ուխտի օր։ Մեծն Մխիթար Գոշի հայացքի ներքո այսօր կատարվեց Երեկոյան ժամերգություն, Հոգեգալուստի նախատոնակ։

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանքի ուխտի օր

«Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնի, դուք զորություն կստանաք և ինձ համար վկաներ կլինեք Երուսաղեմում, ողջ Հրեաստանում և Սամարիայում և մինչև երկրի ծայրերը» (Գործք 1:8) Այսօր Գոշավանքի ուխտի օրն է՝ Հոգեգալուստի տոնը։ Գոշավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Հիսուս Քրիստոս Իր Հարությունից հիսուն օր անց, ինչպես և խոստացել էր, առաքյալների

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն: — Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք,

... Ավելին.

Համբարձման տոն․ Բագրատ Սրբազանը պատարագեց Մայր Աթոռում

Մայիսի 18-ին մեր եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այսօր հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման օրը: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Պատարագ մատուցվեց։ Պատարագիչ՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան: Սրբազանն իր քարոզում ասաց․ «Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ

... Ավելին.

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ) Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում: 1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՐՈՇՄ

«Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16)         Մկրտությամբ մարդը դառնում է Աստծու որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին

... Ավելին.

Եկեղեցու տոներ

ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ, եկեղեցական տոների մաս կազմող, եկեղեցու անվամբ կատարվող և նրան նվիրված տոներ: Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկական եկեղեցական Տոնացույցում դարձել է տոնելի՝ որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք: Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստոնեական Մարմնի

... Ավելին.



Translate »