Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Պատարագ

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։ Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ

... Ավելին.

Վարդանանց զորավարների տոնը Ակնաղբյուրի Սուրբ Վարդան եկեղեցում՝ Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու հարևանությամբ։

«Այս շաբաթ տոնում էինք երկու կարևոր տոներ. քահանաների տոնը՝ Սուրբ Ղևոնդյանց տոնը` փետրվարի 9-ին և Վարդանանց զորավարների տոնը` այսօր։ Այս սրբերը 5-րդ դարում՝ 451թ․-ին մերժեցին պարսից իշխանությանը՝ ասելով․ «ոչ հուրը, ոչ ջուրը, ոչ կրակը, անգամ հրեշտակները մեր ճշմարիտ հավատքից չեն կարող մեզ հեռացնել»։Ավարայրի ճակատամարտը ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ մասին է։Արդյո՞ք այսօր էլ ենք մենք հավատարիմ․․․»Տեր Շավարշ քահանա ՍիմոնյանԱյսօր՝

... Ավելին.

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է։Մեր սիրելի հրամանատարը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։ Այս տարի Հայաստանի բոլոր եկեղեցիներում ջրօրհնյաց խաչի կնքահայրերը զինծառայողներն են։

... Ավելին.

Բագրատ Սրբազանի Սուրբ Ծննդյան քարոզը

Աստված մեզ է ընտրել որպես իր ժողովուրդ և մեզ էլ հրավիրում է համարժեք լինելու այդ ընտրությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին

Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։ ․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։ ․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։ — Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն

... Ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Այսօր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Դիլիջանի Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  

... Ավելին.



Translate »