Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՂԱՐԾՆԻ ՎԱՆՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Այսօր ստորագրվեց պայմանագիր Մաշտոցյան Մատենադարանի և Տավուշի թեմի միջև, համաձայն որի մինչև 2022թ-ի վերջ Հաղարծնում կբացվի մշտական ցուցադրություն՝ ներկայացնելով Տավուշի վանքերում (Հաղարծին, Խորանաշատ, Դեղձուտ, Մշկավանք, Չարեքայ Անապատ և այլն) ստեղծված ձեռագրական ժառանգությունը։ Կրկնօրինակման և մակետավորման բաժինն արդեն սկսել է աշխատանքները։ Մատենադարանի մասնագետները մեկ տարվա ընթացքում ավարտին կհասցնեն 12 ձեռագրերի կրկնօրինակման աշխատանքները: ․․․Մեր բոլոր վանքները եղել

... Ավելին.

Բագրատ Սրբազանի խոսքը «Ազգային ինքնություն և ընտրանի» համաժողովին

Սուտը մեր ինքնության կարևոր մասն է կազմում։ Սուտը որպես պատկեր, կեղծիքը որպես պատկեր, ձևը որպես պատկեր մեր ինքնության մաս է կազմում շատ խորքային իմաստով։ Լավագույն օրինակը՝ Արտաշես արքա և Տիգրան Մեծ։ Ինչո՞ւ է անտեսված Արտաշես արքան, և ինչո՞ւ ենք այդքան պանծացրել Տիգրան Մեծին։ Հաղթանակող, պետականության հիմքեր ստեղծող, ամրագրող, համակարգը ձևակերպող, ի վերջո՝ ինքնության առաջին ծիլերը

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում մասնակցեց Հայաստանից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից երգչախմբերի համատեղ երաժշտական միջոցառումներին` համերգներ, երգչախմբային քաղաքային փառատոն, էքսկուրսիաներ, հասարակական բարեգործական այցեր և երգչախմբային մրցույթ։ Մեր սաների համար առաջին` Երևան-Վիեննա-Բեռլին-Շչեցին ճամփորդությունը դարձավ պատմական, բեկումնային, քանի որ հոկտեմբերի 14-ին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը նշեց ստեղծման 6-րդ տարեդարձը: Մեր սաներն ու խմբավար Քրիստինե Շերոյանը ցույց տվեցին, որ

... Ավելին.

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ… Բագրատ Սրբազանի խոսքը ՀՀ անկախության 30-ամյակին

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ: 1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես

... Ավելին.



Translate »