Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

Հունվարի 9-ին Տավուշի թեմում կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը

Տավուշի դարպասներում՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղում հոգևոր սիրո ու աղոթքի բաց դաս էր: Տեղի ունեցավ Տավուշի թեմի 2016 թ. անդրանիկ ուխտագնացությունը: Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմի, երիտասարդաց միության անդամների հետ միասին, թեմի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Աստծո լույսն ու քրիստոնեական շունչը տարան ՀՀ պետական սահման: Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա

... Ավելին.

10 օրում 6000 ժպիտ

Դեկտեմբերի 22-ից սկսած՝ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը՝ առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, թեմի հոգեւոր հայրերի, կամավորների եւ բարերարների աջակցությամբ այցելել են Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածքաշրջանների 19 գյուղերի շուրջ 3000 աշակերտի եւ ուսուցչի՝ Ամանորի շնորհավորանք հղելու եւ գնահատանքի խոսք հայտնելու: Առաջիկա օրերին՝ մինչ Նոր տարի, կայցելեն եւս 15 համայնքների շուրջ 3000 աշակերտների

... Ավելին.

Երիտասարդաց միության կենտրոնական խորհուրդն ամփոփեց անցնող տարին:

Տավուշի թեմի բարեխնամ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու Երիտասարդաց միության կենտրոնական խորհրդի երիտասարդները Հաղարծին վանական համալիրում միասնական աղոթքով ամփոփեցին անցնող տարին, որից հետո քննարկումն ու գալիք տարվա ծրագրրերի մշակումները շարունակվեցին Դիլիջանում: Տավուշի թեմի առաջնորդը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու դերը Տավուշի թեմական կյանքում և նրանց անմասն չի պահում ոչ մի իրադարձությունից:

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը մասնակցեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ  սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը, որն ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ: Ամենայն հայոց կաթողիկոսը հայ եկեղեցու մեծագույն սրբություններով օրհնեց սրբալույս Մյուռոնը, որը բաշխվեց մեր եկեղեցու բոլոր թեմերին: Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի,

... Ավելին.



Translate »