Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

ՀՈԳԵՎՈՐ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԱՂՑԿԵՂ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գետահովիտի բարձունքին՝ Աստծո արարչագործության հետ ներդաշնակության մեջ, այսօր բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։ Կենտրոնի կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։ Բացմանը ներկա էին Արյունաբանական

... Ավելին.

Մեր երգչախումբը ելույթ ունեցավ Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպման փակմանը

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Փակման հանդիսավոր արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի

... Ավելին.

ԱՂՈԹՔՈՎ ԼՑՐԻՆՔ ՕԿՈՆԱՎԱՆՔԸ. ՏԱՈՒԺ ԴՊՐՈՑՆԵՐ

Մենք հեշտ ճանապարհներ չենք ընտրում․ առաջին միասնական Պատարագին մասնակցեցինք Ենոքավանի բարձունքին՝ Օկոնավանքում։ ՏաՈւժ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Տեր Աբելը, և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մոտ 5 ժամվա ճանապարհ կտրեցինք։ Դրախտային Տավուշ աշխարհի չքնաղ վայրերում կրկին խոստացանք լինել հավատարիմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԴՐՈՇԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ։

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ՝ ՀԱՂԱՐԾՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ

«Այսօր Աստվածամոր նկարագիրը մարդու և Աստծո հարաբերության մեջ մարդու զղջումի, իրեն տրվածը խոնարհությամբ ընդունելու, Աստծո հետ հաշտվելու և Աստծո՝ մեզ հետ հաշտվելու պատմությունն է։ Այսօր մարդն ու Աստված հաշտվում են իրար հետ, մարդը և Աստված ձգտում են իրար՝ ոչ թե վերացական կերպով, այլ իրար հետ հաշտ ու զղջումով ապրած լինելու միջոցով։ Այդ պատճառով մենք այլևս

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ

Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։ Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։ Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’

... Ավելին.

Վանքից վանք նախաձեռնությունը Դեղձնուտի վանքում էր

Այս խումբը ստեղծվել է Տավուշի վանական համալիրների, խաչքարերի, պատմամշակութային հուշաձանների ճանաչման, խնդիրների վերհանման և խնդիրների լուծումներ գտնելու համար։ Թեմի հոգևորականները մշտապես մասնակից են խմբի ծրագրերին։ Այս անգամ՝ Դեղձնուտի վանքի բարեկարգման աշխատանքներին մասնակցեցին թեմակալ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Թովմաս սարկավագ Առաքելյանը։ Բարեկարգման աշխատանքներին մասնակցում էր նաև Պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը։

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏԻ 800-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, այս տարի տոնում ենք 1222թ-ին Հայաստանի սրտում հիմնված, իսկ այսօր ՀՀ սահմանագլխին՝ թշնամուց ընդամենը 100մ հեռավորության վրա գտնվող Խորանաշատի վանքը։ Մեր թեմում Բագրատ Սրբազանի օրհնությամբ մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Մայիս ամսին ասացինք, որ Խորանաշատի 800-ամյակի միջացոռումներ են լինելու ամբողջ տարվա ընթացքում։ Հուլիսի 29-31-ին միջոցառումները շարունակվեցին համերգներով և

... Ավելին.



Translate »