Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մանկան ժպիտ Տավուշից

Լուսավոր օր․ 44֊օրյա պատերազմի նահատակ Մանվել Մանուչարյանի նորածին եղբոր` Էմմանուելի 40֊օրյա ընծայման կարգը

Էմմանուելը ծնվել է մեր Տիրոջ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին՝ հունվարի 6-ին։ Այսօր՝ Տիրոջ՝ Տաճարին ընծայման տոնին, երբ 40 օրական Հիսուսին ընծայեցին Տաճարին, այնպես էլ այսօր Հաղարծնի վանքում մեր Էմմանուելին ընծայեցինք։ Բազմաթիվ հարազատների հետ միասին արարողությանը ներկա էին նաև մեր մյուս նահատակի՝ Վահեի ծնողները՝ «Հավերժ» ՀԿ-ի համահիմնադիր Կարինե Մուրադյանը և Արթուր Եղիկյանը։ «Մեր տղերքն իրենց եղբայրներով

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։ Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։ Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։

... Ավելին.

Արամեն ու Ոսկանը. Փոքրիկ դպիրները

Արամեն ու Ոսկանը։ Մեր հուսատու դպիրները ծառայում են Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։

... Ավելին.

«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում

Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը Լեհաստանում մասնակցեց Հայաստանից, Իսպանիայից, Լեհաստանից, Սլովակիայից երգչախմբերի համատեղ երաժշտական միջոցառումներին` համերգներ, երգչախմբային քաղաքային փառատոն, էքսկուրսիաներ, հասարակական բարեգործական այցեր և երգչախմբային մրցույթ։ Մեր սաների համար առաջին` Երևան-Վիեննա-Բեռլին-Շչեցին ճամփորդությունը դարձավ պատմական, բեկումնային, քանի որ հոկտեմբերի 14-ին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը նշեց ստեղծման 6-րդ տարեդարձը: Մեր սաներն ու խմբավար Քրիստինե Շերոյանը ցույց տվեցին, որ

... Ավելին.

Ծաղկազարդ․ Մանուկների օրհնության օր․ Տեսանյութ

«Հավատացե՛ք Աստծուն, որպեսզի ձեզ օգնի միշտ, միշտ ձեզ հետ լինի, և Աստված կօրհնի ձեզ »,- փոքրիկ Էլյա։ Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի սաները Ծաղկազարդի տոնին նախապատրաստվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, իսկ այսօր օրհնություն ստացան Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։ Շնորհավոր Ծաղկազարդ

... Ավելին.



Translate »