Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՕՋԱԽ ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբերի 14-ին սահմանապահ Ոսկեպար գյուղում հերթական կիրակնօրյա դպրոցը բացվեց։ Կիրակնօրյա դպրոցի ոսկեպարցի սաների համար սա իսկական տոն էր․ դասասենյակում մի խումբ լուսավոր մանուկներ էին հավաքվել՝ իրենց ելույթներով դպրոցի բացումն ազդարարելու ու հյուրերին ողջունելու։ Փոքրիկ միջոցառման ավարտից հետո Տավուշի թեմի առաջնոր Բագրատ Սրբազանը երեխաների հետ զրուցեց մեր Թարգմանիչ հայրերի ու Թարգմանչաց տոնի խորհրդի մասին՝ նշելով, որ

... Ավելին.

ՏՈՆ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԻՐ ՏԱՆՆ ԷՐ՝ ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ

Տավուշ աշխարհով շրջապտույտից հետո Վարագա Սուրբ Խաչի մասունքը հանգրվանեց Իր իսկական տանը՝ Նոր Վարագավանքում, որտեղ Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել Սուրբ Հռիփսիմեանց կույսերի միջոցով և 13-րդ դարից ապաստանել Նոր Վարագավանքում: Ավանդույթի համաձայն՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը նաև տարածաշրջանի ու այս

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ խաչի տոնին ընդառաջ երկու օր մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը Տավուշում շրջապտույտ կատարեց: Առաջին կանգառը Դիլիջանն էր: Ներկա գտնվողները՝ մեծից փոքր, եկել էին մեծ ջերմությամբ, հավատով ու հույսով՝ հաղորդակից լինելու Տիրոջ Խաչափայտի մասունքից բխող մեծ օրհնությանը: «Թող մեր տերունական Խաչափայտի մասունքը, ամեն անգամ այցելելով մեզ, ինչ-որ մի բան փոխի մեր կյանքում` թե հավաքական, թե

... Ավելին.

ՔՐԻՍՏՈՍԻ ԽԱՉԱՓԱՅՏԻ ՄԱՍՈՒՆՔՆ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ Խաչի մասունքի՝ Տավուշով շրջպտույտի կանգառներից հաջորդ քաղաքը Իջևանն էր: Քաղաքի կենտրոնական՝ Շատրվանների հրապարակում թափորից հետո կատարվեց Անդաստանի կարգ՝ երկրի չորս ծագերի օրհնություն: Տավուշի թեմի առաջնորդի խոսքերով՝ Վարագա Սուրբ Խաչի այցը տավուշցիներին նման է Քրիստոսի այցելությանը. այն ժամանակ՝ տերունական քարոզության, մարդկանց հետ ապրելու, գործելու, և այս ժամանակ՝ Իր Խաչափայտի մասունքով ուղղակի կենդանի ներկայությամբ: «Դուք՝

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Քրիստոսի Խաչափայտի մասունքը հասավ նաև Նոյեմբերյան: Խաչի այս մասունքը Հայաստան է բերվել սուրբ Հռիփսիմեանց կույսերի կողմից՝ չորրորդ դարում, երկար ժամանակ պահվել Վարագա վանքում և ապա, ասպատակություններից խուսափելով, տարվել Նոր Վարագավանք: Արդեն 3-րդ տարին է, որ Սուրբ Խաչի մասունքը Վարագա Խաչի տոնին Իր տուն վերադառնալու ճանապարհին շրջապտույտ է կատարում Տավուշով՝ այցելելով բոլոր տարածաշրջանները: «Մենք՝ տավուշցիներս, արժանացել

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՇԱՄՇԱԴԻՆ

Արդեն տասնչորս տարի է՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի օրերին Տավուշ աշխարհը բացառիկ պատվի է արժանանում. տերունական Խաչափայտի մասունքը վերադառնում է Իր տուն՝ Նոր Վարագավանք: Արդեն երրորդ տարին է, որ Վարագա Սուրբ Խաչը շրջապտույտ է կատարում բոլոր տարածաշրջաններով՝ տավուշցիներին մեր Տիրոջ ֆիզիկական ներկայությանը հպվելու հնարավորություն տալով: «Մերն է պատիվը և օրհնությունը, որ Աստված մեզ այսպիսի մեծ

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԸ ՀԱՍԱՎ ՏՈՒՆ

ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ Տարվա բացառիկ օրերից,ՄԻ ԳԻՇԵՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔՈՒՄ Թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի երիտասարդները Վարագա Սուրբ խաչի պահպանություն կատարեցին վանքում: ԱՅԴ ԳԻՇԵՐ ԱՂՈԹՔՈՎ ՆԿԱՐԵԼ ԵՆՔ ՍԵՐՆ ՈՒ ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ,ԳԱՄԵԼ ՆՐԱՆՑ ՄԵՐ ՀՈԳՈՒՆ,Երբեք վանքի հատակն այդքան տաք չէր եղել ու մթությունն այդքան լուսավոր,,, ԵՐԱՆԵԼԻ ԵՆՔ,,,,,

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆ ՈՒ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Տավուշ աշխարհի սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ, կրթական մշակներ, Աստծով օրհնված այս պայծառ և լուսավոր աառավոտյան ողջո՜ւյն ձեզ և օրհնություն ուսումնական տարվա առաջին օրվա առիթով: Դարձյալ եռում է կյանքը Տավուշ աշխարհում ուսումնական տարվա սկզբի ուրախությամբ: Թող այսօրվա տոնական, սպասելիքներով, հույսով ու սիրով լցված օրը ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում՝ ամեն օրը վերածելով նոր ձեռքբերումների, նոր որակների և

... Ավելին.

ՄԻ ԱՓ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԱՆԻՑ․ ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ

Իջևանի և սահմանապահ Բերդավան ու Ազատամուտ համայնքների մանուկներն ու պատանիները օգոստոսի 29-31-ը հրաշալի օրեր անցկացրին Տավուշի թեմի կազմակերպած ճամբարում: Ամառային ճամբարի 3 ուրախ օրերի ամփոփումը՝ մեր տեսանյութում․  

... Ավելին.



Translate »