Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշյան առօրյա

Հաղարծնի շաբաթ. Ժողովրդական արվեստի բացօթյա դասեր

Հաղարծնի շաբաթի ողջ ընթացքում վանքի տարածքում գործում են ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի տաղավարներ, որտեղ կարող եք տեսնել արվեստի նմուշների ստեղծման ողջ ընթացքը, ինչպես նաև հնարավորություն ունեք պատրաստել որևէ իր մեր սիրելի վարպետների օգնությամբ: Համեցե՛ք Հաղարծին:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Մարդիկ բնության հետ շատ ավելի մեղմ են, լեռնային չեն, ավելի անտառային են, այո՛, Տավուշը բացառիկ է»: Գայանե Աբրահամյան, լրագրող

Նախորդ տարի չկարողացանք մասնակցել, բայց անցած տարվա տպավորությունը ֆեյսբուքյան էջից հնարավորինս վայելում էի ու ափսոսում, որ այդտեղ չեմ: Ինձ համար սա ամբողջ այս համալիրը վերակենդանացնելու, մարդկանցով լցնելու, նոր շունչ տալու երևի լավագույն գաղափարն էր: Սրբազանը սովորաբար այսպիսի հանճարեղ գաղափարներ է ունենում: Կուզենայի, որ մյուս եկեղեցիներն ու վանական համալիրներն էլ այսպիսի միջոցառումներ ունենան, դա իսկապես ժողովրդին

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. օր3. Հայաստանի փոքրիկ երգիչները

Արդեն երկրորդ տարին «Հայաստանի փոքրիկ երգիչները» (խմբավար՝ Քնարիկ Բաբաջանյան, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) մասնակցեցին Հաղարծնի շաբաթին՝ իրենց հրեշտակային երգեցողությամբ լցնելով հայ երաժշտությանը կյանք տված կենտրոնը: Խորհրդանշական էր, որ ներկաները հնարավորություն ունեցան վայելել հոգևոր երաժշտության անզուգական կատարումները մեր առաջին կոնսերվատորիայում:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Այս օրերն են, որ մեզ ստիպելու են, որ ավելի մոտ կանգնենք մեր արժեքներին» Մանվել Բադալյան, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ

Այսօր ճանապարհին գալիս ես ինքս ինձ տվել եմ այս հարցը (Ինչո՞ւմն է Տավուշի բացառիկությունը-խմբ): Առաջին հերթին երկիրը գեղեցիկ է իր մարդկանցով, իր բնությամբ, իր պատմությամբ և իր պայծառ ապագայով, որ ես Տավուշի ու ընդհանրապես մեր Հայրենիքի համար տեսնում եմ: Տպավորություններս ավելին էին, քան ենթադրում էի: Անկեղծ խոստովանեմ, վաղուց նման հոգևոր երաժշտություն չէի ունկնդրել, քիչ է

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Մեզ համար մեծ պատիվ համարեցինք անպայման գալ, հասնել Հաղարծին» Կարեն Դուրգարյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր

Հաղարծինն այն վայրն է, որտեղ ես 5 տարեկանից եմ եկել: Եթե սուտ չասեմ, շատ հաճախ եմ եղել այս վայրում: Փորձում եմ այնպես անել, որ իմ բոլոր բարեկամները, ովքեր գալիս են Հայաստան և ովքեր իմ շրջապատում են, բոլորն այցելեն վանական համալիր: Հնարավոր չէ բացատրել, թե ինչ ուժ կա այստեղ: Ինձ համար ամենակարևոր սրբավայրերից մեկն է, ամեն

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. Հանդիսավոր բացում

Այսօր Հաղարծնի շաբաթի պաշտոնական բացում էր: «Տավուշն ավելին է, քան պարզապես սահմանում պատահած դեպքերը: Մենք ուզում ենք մեր ներքին հոգևոր կյանքը, մեր մշակութային ժառանգության հարստությունն ու գեղեցկությունը փոխանցել մեր երիտասարդների՝ մեր նոր սերնդի միջոցով: Երբ հայտարարում ենք, որ Տավուշը բացառիկ է, դա ընկալում ենք որպես մի երկար ճանապարհ. կյանք ստեղծող մարդկանց բացառիկության գործընթաց». Բագրատ Սրբազան

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. «Աստծո ինչքա՜ն օրհնություն կա Սրբազանի գործունեության մեջ» Կարինե Գադուկյան, Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն

Մի քանի գործոն է, որ անպայման է դարձնում մեր՝ ամեն տարի Հաղարծին այցելությունը: Նախ՝ հոգևոր մթնոլորտն է, որ այստեղ տիրում է, հետո՝ Բագրատ Սրբազանի անձն է, որը մեզ համար Հայ եկեղեցում առանձին կանգնած հոգևորականի կերպար է: Ամբողջ տարին ես մեծ ուշադրությամբ հետևում եմ բոլոր այն նախաձեռնություններին, որ մեծ սիրով, նվիրումով, խանդավառությամբ Տավուշի մարզում անում է

... Ավելին.

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Այգեպարում 2 օր շարունակ Տավուշի թեմի հոգևորականները Մկրտության խորհուրդն էին կատարում: Նախօրոք պատրաստությունից, Մկրտության խորհրդին ու Հայ եկեղեցու դավանանքին ծանոթանալուց հետո այգեպարցիները՝ մեծ ու մանուկ, ընդունեցին սրբալույս Մյուռոնի դրոշմը՝ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն: Այգեպար գյուղի տները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից 100-700 մետր հարևանությամբ: Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այստեղ ապրում են մարդիկ, որոնց հավատքի ու քրիստոնեական ինքնության

... Ավելին.



Translate »