Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բերդի պատմության և կենցաղի թանգարանում դասական երաժշտության երեկո էր:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շունչն էր տարածվել Բերդ քաղաքում: Նշենք, որ արդեն մեկ շաբաթ և ավել է Տավուշի մարզում են գտնվում կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողներ Գոհար Բադալյանը, Մարիամ Պողոսյանը և Կարինե Սիմոնյանը: Գոհար Բադալյանն արմատներով Այգեպար գյուղից է: Նրանք տեղակայվել էին սահմանապահ Այգեպար գյուղում: Աղջիկները գյուղի ու տարածաշրջանի երեխաներին մեկ շաբաթ շարունակ փոխանցում

... Ավելին.

ԿԱՊՏԱՎԱՆՔ

Կապտավանքը միջնադարյան Հայաստանի նշանավոր հուշարձաններից մեկն է: Այն գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Չինչին գյուղից 5 կմ դեպի հարավ-արևմուտք:Երբեմնի վանական համալիրից այժմ կանգուն է մնացել միայն եկեղեցին, որի հարավային և արևմտյան ճակատներին կից պահպանվել են գավթի և այլ կառույցների հետքեր: Այն չորս կամարների վրա կառուցված յուրօրինակ շինություն է: Ունի արտաքինից ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով գմբեթավոր

... Ավելին.

ՄՈՐՈ ՁՈՐՈ ՎԱՆՔ (Ծռվիզի վանք)

Միջնադարյան հայկական ճարտարապետական այս հուշարձանը գտնվում է Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկին Ծռվիզ) գյուղից հարավ-արևմուտք: Մորո Ձորոի Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է V դ.: Քառախորան, կենտրոնագմբեթ կառույց է: Հավասարաչափ խորանները ներսից պայտաձև են, արտաքուստ` կիսաշրջանաձև, բացառությամբ հարավայինի, որը ուղղանկյուն է: Միակ մուտքը հարավային կողմում է: Եկեղեցին կառուցված է կոպտատաշ բազալտ քարով: VI-VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել

... Ավելին.

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ Գտնվում է Տավուշի մարզի Աճարկուտ գյուղից 3 կմ արևմուտք, անտառապատ լեռների լանջին, Կիրանց գետակի ձախափնյա բլրակի վրա, Առաքելոց գյուղատեղիի կենտրոնում: Այն միջնադարյան Հայաստանի ուշագրավ վանական համալիրներից է, որն այժմ կիսավեր վիճակում է: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, զանգակատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Ողջ համալիրը շրջապատված է բարձր, բրգավոր, հաստ պարիսպներով: Գլխավոր եկեղեցի

... Ավելին.

Հավերժության խորհուրդը: Վարդան Մամիկոնյանի տնկած ծառը:

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։ Հնագույն մի ավանդություն կա` պատմում են՝ իբրև թե դարեր շարունակ

... Ավելին.

Սրանոց կամուրջը

Տավուշի մարզի Գետաշեն գյուղի մոտ, Կիրանց-ջուր գետակի գեղատեսիլ հովտում է գտնվում «Սրանոց» ոչ մեծ կամուրջը: Նրա վրայով ճանապարհը անցնում էր դեպի աջ ափ, հասնելով կամուրջից ոչ հեռու բնակավայրը, որի ավերակներն են այժմ մնացել: Կամուրջն ամենայն հավանականությամբ կառուցվել էԱռաքելոց վանքի և նրանից ոչ հեռու գտնվող բնակավայրի շենքերի հետ միասին, որոնք վերաբերում են 12-13-րդ դարերին: Նրա կառուցողները

... Ավելին.

Պառավաքար համայնքում բացվեց Սրբոց թարգմանչաց կիրակնօրյա դպրոցը

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երրեխաների քրիստոնեական դաստիարակության համար: Մայիսի 20-ին տեղի ունեցավ Պառավաքար գյուղի դպրոցում տեղի ունեցավ Սրբոց Թարգմանչաց կիրակնօրյա դպրոցի բացումը` նյութական հովանավորությամբ Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի սանուց միության: Կիրակնօրա դպրոցը համարվում է Երուսաղեմի Սրբոց թարգմանչաց վարժարանի ժառանգը: Հատկանշական է հատկապես այն հագնամանքը, որ

... Ավելին.

Խորանաշատ վանական համալիր

Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր): Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ.:

... Ավելին.

Տեր Արշավիր քահանա Ասատրյան

Ծնվել է 1989 թ.-ի հուլիսի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:  1996-2003 թթ.-ին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2003-2006 թթ.-ին ուսումը շարունակել եմ Էջմիածին քաղաքի Ներսիսյան վարժարանում: 2006-2010 թթ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ապա՝ 2010-2012 թթ.-ին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 2010 թ.-ին Գերաշնորհ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ: 2012

... Ավելին.



Translate »