Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Լույսի,սիրո,հավատի ճանապարհ դեպի ԿԻՐԱՆՑ:

Ամեն անգամ ուխտագնացության գնալիս Տավուշ աշխարհի 4 ծագերի երիտասարդների սիրտը, հոգին ու հավատը խաչվում են մի որևէ տեղում, այս անգամ բոլորիս աղոթքներն ու հավաքական հավատը մեկտեղվեց հայոց պատմության ու ճարտարապետության դարավոր վկայի՝ Կիրանցի վանքի աղոթարար ներդաշնակության ներքո: Հուլիսի 23-ը 24-ժամյա սիրո օր էր Տավուշում, դուք պատկերացնու՞մ եք ինչ ասել է արևագալից արևամուտ սիրո մեջ մնալ

... Ավելին.

Տավուշը մեր հայրենիքի դարպասն է: Բագրատ Սրբազան:

Տավուշը մեր հայրենիքի դարպասն է: Եթե Տավուշում վերջանում է մեր սահմանը, ապա այնտեղ այն նաև սկսում է. այդ դարպասներում մեծ պատվով ու հերոսությամբ ժողովուրդ է ապրում, ապրում է իր առօրյայով ու միաժամանակ զինվորի հետ սահման պաշտպանում: Այդ հրաշալի տեսարանն ավելի է զորացնում ու երբեք խղճահարության զգացում չի լինում: Այստեղ է երևում հայ մարդու իրական նկարագիրը:Տավուշի

... Ավելին.

Բերդի պատմության և կենցաղի թանգարանում դասական երաժշտության երեկո էր:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շունչն էր տարածվել Բերդ քաղաքում: Նշենք, որ արդեն մեկ շաբաթ և ավել է Տավուշի մարզում են գտնվում կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողներ Գոհար Բադալյանը, Մարիամ Պողոսյանը և Կարինե Սիմոնյանը: Գոհար Բադալյանն արմատներով Այգեպար գյուղից է: Նրանք տեղակայվել էին սահմանապահ Այգեպար գյուղում: Աղջիկները գյուղի ու տարածաշրջանի երեխաներին մեկ շաբաթ շարունակ փոխանցում

... Ավելին.

Տավուշի մանուկները մեկնեցին Վրաստան:

Բաթումի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու արժանապատիվ քահանա Տեր Արարատ Գամբալյանը, ով ամբողջ Աջարիայում Հայ Առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչն է, սահմանապահ Տավուշի մանուկներին հրավիրել է Բաթումի 8-օրյա հանգստի: Այսօր առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հայրական օրհնությունն ստանալուց հետ 15-20 երեխաները մեկնեցին Վրաստան: Երեխաները Վրաստան մեկնեցին Արևիկց սոցիալական կենտրոնի առաջնորդությամբ:

... Ավելին.

Վերին Կարմիր Աղբյուր գյուղն այսուհետ ունի իր կիրանօրա դպրոցը:

Հունիսի 14-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղի ունեցավ միանգամից երեք գյուղերի կիրակնօրա դպրոցների բացում՝ Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր և Չորաթան: Թերևս ժամանակին հոգևոր կյանքից կտրված այս տարածաշրջանն իր հոգևոր բեղուն կյանքով շուտով օրինակ կծառայի մնացած տարածաշրջանների և համայնքների համար: Գյուղը տարածաշրջանի մշակութային կյանքով հարուստ գյուղերից մեկն է, այստեղ բարձր մակարդակի վրա է դրված երեխաների ռազմահայրենաիրական դաստիարակությունը որին շուտով

... Ավելին.

Տեղի ունեցավ Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցի բացումը:

Տավուշի թեմում շարունակվում է հոգևոր զարթոնքը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք Տավուշի թեմում նոր ծրագիր է սկսվել՝ «Մեկ համայնք, մեկ դպրոց»՝ հոգևոր դաստիարակության համար: Տավուշի թեմում արդեն իսկ բացվել և գործում են մի շարք համայնքների կիրակնօրյա դպրոցներ, որոնց թվին ավելացավ նաև հյուսիս-արևելյան սահմանագոտու Նավուր գյուղի կիրակնօրյա դպրոցը: Մեծ ոգևորվածությունը համակել էր ամբողջ գյուղը: Կիրակնօրյա դպրոցի բացմանը ներկա

... Ավելին.

Կայան բերդը, կամ Աշոտ Երկաթի հյուսիսային նստավայրը:

Բագրատունյան տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո, Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը։ Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների։ Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված 9-րդ դարի սկզբին։ 10-11-րդ դդ., Կյուրիկյանների օրոք՝ եղել

... Ավելին.

Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի

VII դարի կենտրոնագմբեթ խաչաձև Ս.Աստվածածին եկեղեցին տեղադրված է Ոսկեպար գյուղի հանդիպակաց բլրի թեքադիր լանջին` նույնանուն գետակի ձախ ափին: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 735 մ բարձրության վրա: Ճարտարապետական մտքի ինքնատիպությամբ օժտված եկեղեցու մասին առաջին գրավոր վկայությունը հեղինակել է բանահավաք Ս. Քամալյանը, որը 1884թ. նշել է «Հին գիւղի արևելակողմը՝ ձորակի եզերքին կառուցած է այս վանքը, տաճար

... Ավելին.

Ս. Էջմիածնի Կաթողիկեի տոնը Մայր Աթոռում

Մայիսի 29-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Տոնի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին հավաքվել հայաստանյան թեմերի առաջնորդներ, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի միաբաններ, Տավուշի թեմի հոգևոր դասը և

... Ավելին.



Translate »