Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին

– Շնորհավոր Սուրբ Ծնունդ, ՀԱՅՐԻ՛Կ Ահա այսպիսի խոսքերով Ամենայն Հայոց Հայրապետին անակնկալ մատուցեց փոքրիկ Ալվինան, Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը: Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված: Կյանքի և մահվան խաչմերուկում ապրող մանուկների համար երկօրյա տոն էր: Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ

... Ավելին.

Բերդի տարածաշրջանի զորամասերում կատարվեց Ջրօրհնեք և օրհնված ջուրը բարձրացվեց դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին

Հունվարի 8-ին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն Բերդի տարածաշրջանի զորամասերում: Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանան բարեշնորհ Մարտուն սարկավագի հետ միասին օրհնեցին զորամասերի ջուրը, այնուհետև օրհնված ջուրը բարձրացվեց նաև դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին: Մեջբերում ենք Տեր Արամի քարոզից մի հատված. «Սուրբ Ծնունդն իսկապես մեծագույն խորհուրդ ունի, Աստված մարդանում է, որ մարդն Աստվածանա, Աստված

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Հունվարի 6-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Պատարագին ներկա էին Երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ գնդապետ Արտյոմ Սմբատյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Վահե Հովսեփյանը, սպաներ և զինվորներ: Պատարագի որոշ հատվածներ երգում էին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները (խմբավար՝ Քրիստինե Շերոյան): Հավատացյալներին

... Ավելին.

ՈՒՇԱՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԽՈՐԱՆԱՇԱՏ…

-Իսկ վանքի վրա կրակո՞ւմ են, հարցնում եմ զինվորականներից մեկին։ -Չէ, ուղղակի տարիների անգործությունից ու անշենությունից վանքը կիսավեր, խոնարհված վիճակում է: Էս աշնան վերջին հոկտեմբեր ամիսը միակ հնարավորությունն էր 24 տարվա երազանքս կյանքի կոչելու ու վանքը տեսնելու համար, տերևները թափվելուն պես վանք բարձրանալն այլևս խիստ վտանգավոր է, գարնան ու ամռան ամիսներին վանք այցելողներն ավելի պաշտպանված են

... Ավելին.

Զինվորների կառուցած փայտաշեն մատուռն օծվեց Տավուշի թեմի առաջնորդի ձեռամբ

Տավուշի մարզի Չինչին գյուղի մոտ օծվեց զինվորների ձեռքով կառուցված փայտաշեն մատուռը: Հաղթանակի օրը լիարժեք տոն դարձավ հյուսիսարևելյան սահմանի զինվորների կյանքում: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ օծվեց դիրքապահ զինվորների ձեռքերով կառուցված փայտաշեն մատուռը: Զինվորները մատուռի կառուցման գործը մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով են իրականացրել: Զինվորությունը պարզ զինակրություն չէ, այլ հոգու կերտվածք, սեր ու նվիրում

... Ավելին.

Ապրիլի 23-ին Տավուշում մարդասիրության ու հայրենասիրության բաց դաս էր:

Տավուշում այսօր տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունից 110,000 հայ որբերին փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցին և ցեղասպանության նահատակ սուրբերի հիշատակին նվիրված միջոցառում: Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ Իջևան քաղաքի Սուրբ նահատակաց բաց խորանի սուրբ սեղանի օծումը, որն Իջևան քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշն է: Խորանը կառուցվել

... Ավելին.

Հունվարի 9-ին Տավուշի թեմում կազմակերպվեց առաջին ուխտագնացությունը

Տավուշի դարպասներում՝ հայ-վրացական սահմանին մոտ գտնվող Բագրատաշեն գյուղում հոգևոր սիրո ու աղոթքի բաց դաս էր: Տեղի ունեցավ Տավուշի թեմի 2016 թ. անդրանիկ ուխտագնացությունը: Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Տավուշի թեմի առաջնորդարանի աշխատակազմի, երիտասարդաց միության անդամների հետ միասին, թեմի առաջնորդի՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Աստծո լույսն ու քրիստոնեական շունչը տարան ՀՀ պետական սահման: Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա

... Ավելին.

Հայոց հողի հյուսիսային պահապանը: Տավուշի մարզի Մեհրաբի զորամասում է գտնվում զինվորների ձեռքով կառուցված այս հրաշք մատուռը

Մեհրաբի զորամասը համարվում է մարտական հերթապահություն իրականացնող առաջին կարգի գունդ, գտնվում է մշտական մարտական պատրաստականության վիճակում, աչքի է ընկնում օպերատիվությամբ ու աչալրջությամբ, զբաղվում մարտական պատրաստության ուսուցման ամենօրյա գործունեությամբ: Գունդը բարձր պատասխանատվությամբ և ամենայն մանրախնդրությամբ իր վրա կրում է մի շարք կարևոր առաքելություններ, այն է. անառիկ պահել ՀՀ հյուսիսարևելյան դարպասները, ապահովել սահմանամերձ համայնքների բնակչությաբ խաղաղ կենսագործունեությունը,

... Ավելին.



Translate »