Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աստվածային սիրո մեկնությունը

Այս աշխարհում ամեն ինչ փոփոխական է և անցողիկ: Ոչ մի բան հաստատուն չէ, որի վրա կարելի է հիմնվել կամ հույս դնել: Փոփոխական և փոփոխվող աշխարհում առողջ մարդը կարող է վաղը հիվանդանալ, հարուստը աղքատանալ, կամ մարդը, որ այսօր ապրում է, վաղը կարող է այլևս չլինել: Այս մտածումների մեջ մարդը այն գիտակցումն է ունենում, որ ինքը տկար

... Ավելին.

Խորանաշատ վանական համալիր

Խորանաշատ վանքը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղից հյուսիս-արևելք: Հիմնել է Վանական Վարդապետը Վահրամյան իշխանների աջակցությամբ XIII դարի առաջին կեսին: Վանքային համալիրի կազմի մեջ են մտնում Սուրբ Աստվածածին և Սուրբ Կիրակի եկեղեցիները, կիսավեր մատուռը, վանական խցերը և երկու գերեզմանոցները: Համալիրը շրջապատված էր պարսպապատերով (այժմ կիսավեր): Վանքի գլխավոր կառույցը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, կառուցվել է 1211-1222թթ.:

... Ավելին.

ԶԱՏԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրն արդեն կայացած իրողություն է ՏաՀույսում :  Տավուշի թեմի բոլոր 43 դպրոցներում ընթանում են զատկական միջոցառումները: ՏաՀույսի ամեն անկյունից մեր Տիրոջ Հարության Ավետիսը լսվում է մանկան շուրթերից: Երեխաների շուրթերից հնչող մանկական աղոթքներով լցվել է այս հրաշք կրթական հաստատությունը` Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը,որը գտնվում է Իջևանի թիվ 1 դպրոցում։ Այսօր Սուրբ Հարության տոնին նվիրված

... Ավելին.

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ

« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝. Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու

... Ավելին.

ՀԱՎԵՍԻՆ ՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ

Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում առավոտյան Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ նկարչուհի Սևան Նագգաշյանի: Ապա սահմանապահ Վազաշեն գյուղում հենց նկարչուհու բառերով անվանակոչված «Հավեսին սենյակի» բացումը: Վազաշենում էին նկարիչներ, քանդակագործներ, անիմատորներ, ինչպես նաև Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի սաներ և ուսուցիչներ: «Մենք պետք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ և երիտասարդների օրհնություն Սուրբ Սարգսի տոնի առթիվ

Փետրվարի 11-ին Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նոյեմբերյան քաղաքի սրբի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սուրբ Պատարագին մասնակցում էին արժանապատիվ Տեր Սմբատ, Տեր Սիմեոն և Տեր Թորգոմ քահանաները, ուխտավորներ տարբեր բնակավայրերից: Սուրբ Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի եւ 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է

... Ավելին.

Զինվորների օրհնություն Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փետրվարի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը: Սուրբ Սարգիսն ազգությամբ «հռովմ» էր (հույն) և Կոստանդիանոս կայսրի կողմից «իշխան և ստրատելատ» էր կարգված Կապադովկիայի վրա, որի մայրաքաղաքն էր Կեսարիան: Սարգիս զորավարը բազմաթիվ հաղթական ճակատամարտերի արդյունքում հռչակված էր իբրև ամենահաղթ ռազմիկ: Տոնի օրը Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ հակառակորդի դեմ դիմաց. Այգեպար

Սահմանապահ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցը ողողված էր խաղաղությամբ ու սիրով: Այսօր՝ փետրվարի 5-ին, այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին այգեպարցիներ, ինչպես նաև բնակիչներ Բերդի տարածաշրջանի այլ բնակավայրերից: Այգեպարցիների համար սահմանապահ լինելու իրականությունն ամենօրյա կյանքով է արտահայտվում: Այգեպարում տներն ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են,

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՀԱՍԱՎ ՏԱՎՈՒՇԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ. ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ

Հունվարի 15-ին հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա եկեղեցին լեփ-լեցուն էր: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, և օրհված ջուրը բաժանվեց ներկաներին: Ջրօրհնեքը Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Արարողությանը մասնակցում էր նաև արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Ջրօրհնեքի խաչքավորը պարոն

... Ավելին.



Translate »