Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՎԻԿՏՈՐԻՆԱՆ

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների աշակերտների միջև, գիտելիքների ստուգման, հետագա անելիքների ուղղվածության, կրթական կյանքն էլ ավելի աշխույժ պահելու նպատակով, անցկացվեց արդեն երկրորդ վիկտորինան: Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների միջև կայացած վիկտորինայի հաղթողը Գոշի կիրակնօրյայի թիմն է: Վիկտորինան տեղի ունեցավ Դիլիջան քաղաքում և անցավ չափազանց ակտիվ ու դրական մթնոլորտում, և որ ամենակարևորն է, մասնակիցները գերազանց արդյունք ցուցաբերեցին: Թիմերի

... Ավելին.

ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՏՈՆԵԼ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ԱՄԱՆՈՐԸ. ԴԻԼԻՋԱՆ

Դեկտեմբերի 21-ին Դիլիջանում կիրակնօրյա դպրոցի սաների Սուրբ Ծննդյան ավետիսով տրվեց այս տարվա ամանորյա միջոցառումների շարքի մեկնարկը։ «Լույս մանկանց» ծրագրի և «Սոֆիա Խաչատրյան-Ջեսուին» կիրակնօրյա դպրոցի սաներն իրենց ներկայացումներով ու խոսքերով ջերմությամբ ու սիրով լցրին դպրոցի դահլիճը։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, կիրակնօրյայի ուսուցիչները, երեխաների ծնողները, ինչպես նաև Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր

... Ավելին.

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան․ Դիլիջանի հոգևոր հովիվ

«Աղոթքը երջանկության միակ ճանապարհն է: Որտեղ աղոթք կա, այնտեղ եկեղեցին շնչում է ու ապրում։ Այս շենքում իմ ու քո չկա, Տեր Հայր ու ժողովուրդ չկա․ բոլորը մեկ են՝ ամեն ինչ ընտանիքի պես է։ Այստեղ ենք մենք ծնվել, ընտանիք դարձել՝ մեկս մյուսով հարազատացել, Քրիստոսով շաղախվել ու միացել․․․»  

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՄԱՍՈՒՆՔԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Վարագա Սուրբ խաչի տոնին ընդառաջ երկու օր մեր Տիրոջ Խաչափայտի մասունքը Տավուշում շրջապտույտ կատարեց: Առաջին կանգառը Դիլիջանն էր: Ներկա գտնվողները՝ մեծից փոքր, եկել էին մեծ ջերմությամբ, հավատով ու հույսով՝ հաղորդակից լինելու Տիրոջ Խաչափայտի մասունքից բխող մեծ օրհնությանը: «Թող մեր տերունական Խաչափայտի մասունքը, ամեն անգամ այցելելով մեզ, ինչ-որ մի բան փոխի մեր կյանքում` թե հավաքական, թե

... Ավելին.

Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան գեղեցիկ միջոցառումով

Արդեն նշել ենք, որ Տավուշի թեմում մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը:Առաջիկա 3 տարում նպատակ կա մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա դպրոցներ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է 43 կենտրոնով և 2000 աշակերտով:Դեկտեմբեր 22-ին Դիլիջանի տարածաշրջանում տոն էր, Տավուշի թեմի ամանորյա միջոցառումների

... Ավելին.

Դիլիջանի «Լույս Մանկանց» ծրագրի փոքրիկ ընտանիքի անդամները մկրտվեցին

Ինչպես արդեն նշել ենք` Տավուշի թեմում իրականացվում է «Լույս Մանկանց» ծրագիրը, որն իրենից ներկայացնում է երեցկանանց ծրագիր, որը միտված է Տավուշի թեմի երեցկանանց ընդգրկել հոգևոր դաստիարակության մեջ: Ծրագիրը Տավուշում ունի մեկ տարվա տևողություն, որի ընթացքում երեխաները ձեռք են բերելու աստվածաշնչյան գիտելիքներ: Մկրտվեցին Դիլիջան քաղաքի «Լույս Մանկանց» ծրագրի մանուկները: Մանուկների հետ աշխատում է Դիլիջանի տարածաշրջանի արժանապատիվ քահանա

... Ավելին.

ԴԻԼԻՋԱՆԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ 6 ՏԱՐԵԿԱՆ Է

2010թ-ին Խաչվերացի տոնին Դիլիջանի Սուրբ խաչ եկեղեցում Դիլիջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը մատուցեց եկեղեցու առաջին պատարագը: Այդ օրը եկեղեցում ներկա էին ընդամենը մի քանի հավատացյալ:  Այսօր`2016թ-ին, Խաչվերացի սուրբ պատարագին եկեղեցում կանգնելու տեղ գտնելը դժվար է. եկեղեցին լեցուն է երիտասարդներով, մանուկներով ու զինվորներով:  Փառք Տիրոջը մեզ այսօրվան արժանացնելու համար:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. մանուկների օր: Ելույթ ունեցան Բերդի, Իջևանի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը

Հաղարծնի շաբաթվա օրերից մեկը՝ օգոստոսի 18-ը, հայտարարված էր մանուկների օր: Վանքում հյուր էին բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց ժպիտով ու ուրախությամբ օրն իրական տոն դարձրին: Համերգներով հանդես եկան Բերդի, Իջևանի և Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը: Առաջինը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբն էր (խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան): Երգչախումբը, չնայած նորաբաց լինելուն, արդեն ելույթ է ունեցել Դանիայում, արժանացել շատերի

... Ավելին.



Translate »