Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Աղստև գետ

Աղստև (ադրբ.՝ Ağstafacay), գետ, հոսում է Հայաստանում և Ադրբեջանում։ Այն սկիզբ է առնում Փամբակի լեռներից։ Սկզբում մի փոքրիկ առվակ է, սակայն Դիլիջանի մոտ հորդանալով դառնում է ջրառատ գետ։ Սնվում է գերազանցապես ձնհալքից և անձրևաջրերից։ Վտակներից հայտնի են Գետիկը և Ոսկեպարը, որոնցից առաջինը հոսում է Միափորի և Արեգունի լեռների միջև ընկած կիրճով։ Խորությունը մեծ չէ, սակայն

... Ավելին.

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր են կանադահայ բարերարներ Տեր և տիկին Լևոն և Անա Աֆեյանները:

Ծնված լինելով Հայաստանից հեռու՝ Կանադայում և Արգենտինայում, տեր և տիկին Աֆեյանները ոչ միայն չեն կորցրել հայրենիքի հետ կապը, այլև ցանկացած առիթ օգտագործում են Հայաստան այցելելու և հայրենիքիին նվիրված մի շարք գործեր անելու համար: Օժտված լինելով հայ ինքնությունը բնորոշող բոլոր հատկանիշներով հայ բարերարները դասվում են հայրենիքի նվիրյալների շարքին: տեր և տիկին Աֆեյանները Տավուշում էին, այցելեցին առաջնագծի

... Ավելին.

Հաղարծին 10-րդ դարի հայկական վանքային համալիր Տավուշում: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Պատմություն Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի

... Ավելին.

Գոշավանք

Գոշավանք, Նոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշ գյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին: Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից: 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը: Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել

... Ավելին.

Հաղարծին

Հաղարծին, 10-րդ դարի հայկական վանքային համալիր ՀՀ Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Այցելեք Հաղարծնի կայք` ավելին իմանալու համար spiritofhaghartsin.com Պատմություն Վանքային համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում։ Վանքի մասին տեղեկություններ է տալիս Կիրակոս Գանձակեցին: Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է

... Ավելին.

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՍԻ. ԶԱՏԿԱԿԱՆ ՊԱՏԱՐԱԳՆԵՐ ՈՂՋ ՏԱՎՈՒՇՈՒՄ

« Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Ղուկասու Ավետարանում կարդում ենք Սուրբ Ավետիսը ու սրտի թրթիռով փոխանցում մեկմեկու՝. Քրիստոս Յարեաւ ի Մեռելոց Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի Այսօր մեր բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ: Հարյուրավոր հավատացյալներ սրտի թրթիռով եկել են Մեծ Ավետիսն առնելու, այդ Ավետիսով ուրախանալու

... Ավելին.

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ ՄՈՎՍԵՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մովսես գյուղի բնակչությունը՝ մեծից փոքր մասնակցում էր պատարագին: Արժանապատիվ քահանաներ Տեր Աբելի և Տեր Արամի, բարեշնորհ Մարտուն, Գագիկ և Գևորգ սարկավագների մասնակցությամբ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվեց սրբալույս պատարագը: Պատարագին ներկա էին նաև

... Ավելին.

Տավուշի թեմի եկեղեցիների Ջրօրհնեքի խաչքավորները

Հայոց եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար մեծ պատիվ է կնքահայր դառնալ սրբազան այդ արարողության՝այն է Ջրօրհնեքի: Ս/թ փետրվարի 14-ին Տավուշի թեմում յուրահատուկ ընտանեկան օր էր, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ թեմի բոլոր եկեղեցիների խաչի քավորների մասնակցությամբ հանդիպում կայացավ Հաղարծին վանական համալիրում: Ստորև ներկայացնում ենք Տավուշի թեմի խաչի քավորներին: Մայր եկեղեցի-Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի

... Ավելին.

Երիտասարդաց միության կենտրոնական խորհուրդն ամփոփեց անցնող տարին:

Տավուշի թեմի բարեխնամ առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ու Երիտասարդաց միության կենտրոնական խորհրդի երիտասարդները Հաղարծին վանական համալիրում միասնական աղոթքով ամփոփեցին անցնող տարին, որից հետո քննարկումն ու գալիք տարվա ծրագրրերի մշակումները շարունակվեցին Դիլիջանում: Տավուշի թեմի առաջնորդը կարևորում է երիտասարդների ներգրավվածությունն ու դերը Տավուշի թեմական կյանքում և նրանց անմասն չի պահում ոչ մի իրադարձությունից:

... Ավելին.



Translate »