Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում

Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա

... Ավելին.

Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների սաները հանդես եկան գեղեցիկ միջոցառումով

Արդեն նշել ենք, որ Տավուշի թեմում մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչվել «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը:Առաջիկա 3 տարում նպատակ կա մարզի 70 համայնքում բացել կիրակնօրյա դպրոցներ, որոնց համար արդեն իսկ պատրաստել են 60-ից ավել ուսուցիչների: Ընթացիկ տարին Թեմն ամփոփում է 43 կենտրոնով և 2000 աշակերտով:Դեկտեմբեր 22-ին Դիլիջանի տարածաշրջանում տոն էր, Տավուշի թեմի ամանորյա միջոցառումների

... Ավելին.

Իջևան քաղաքում կայացավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների ընդհանուր հավաք

Իջևան քաղաքում կայացավ Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների ընդհանուր հավաքը:Տավուշի Կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի՝ Աստծուց առաջնորդություն խնդրելով իրենց առաքելության իրականացման ընթացքում: Այնուհետև ուսուցիչների հետ հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջոնրդարանում: Հատված Բագրատ Սրբազանի քարոզից.«Ինչպես ասվում է Եկեղեցու կողմից Սուրբ Գրքից ընթերցվող այսօրվա հատվածում՝ (Ա Թեսաղոնիկեցիներին 1.1-10) հավատի գործը, սիրո վաստակը,

... Ավելին.

Տավուշի թեմում հոգևոր զարթոնքը շարունակում է գտնվել իր բարձրակետում: Վազաշեն, Կայան, Ազատամուտ գյուղերն ունեցան իրենց կիրակնօրյա դպրոցները:

Աստծո շունչը մտնում է Տավուշի յուրաքանչյոր շեն, հոգևոր զարթոնքը համակել է ամբողջ հերոսական տարածաշրջանը: Մանուկների ու մանկավարժների խանդավառությունն ակնհայտ է ու աննկարագրելի, տասնամյակներ շարունակ հոգևոր կյանքով չապրող իսկ այսօր արդեն քրիստոնեության մեջ եռացող այս համայնքներին նոր շունչ է հաղորդվում: Երեխաների աչքերը լցվել են նոր սիրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում բացված դպրոցների թիվն

... Ավելին.

Մեկ օրվա մեջ տրվեց քրիստոնեական դաստիարակության երեք օջախների մեկնարկը: Բացվեցին Կոթի, Լճկաձոր և Արճիս գյուղերի Կիրակնօրյա դպրոցները:

Իրենց ներսում ունենալով մեր Տիրոջ սերն ու հայրենիքի նկատմամբ մեծագույն նվիրումը, կանադահայ Հովիկ և Թալին Մուշյանները հովանավորեցին Տավուշի թեմի Կոթի, Լճկաձոր և Արճիս շեներում կիրակնօրյա դպրոցների գոյությունը: Կոթի գյուղում քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ մանուկները կսովորեն նաև Ազգային պար՝ դասավանդմամբ Մերի Չիբուխչյանի, հոգևոր երգեր՝ ղեկավար Քրիստինա Շերոյան: իսկ քրիստոնեական դասերը կվարի Նարե Մանթաշյանը: Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ

... Ավելին.

Բերդի տարածաշրանում քառակի տոն է: Մեկ օրում Բացվեցին Բերդ,Չինչին,Ծաղկավան և Վարագավան գյուղի կիրակնօրյա դպրոցները

Նոյեմբերի 17-ին Բերդի տարածաշրջանում սիրո, ծրագրերի կյանքի կոչման, քրիստոնեական դաստիարակության, հավատքի մեծագույն տոն էր: Մեկ օրվա մեջ բացվեցին Վարագավան, Ծաղկավան, Չինչին գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցները: Աշակերտական և ուսուցչական կազմերը մեծ ոգևորվածության մեջ են: Բերդի տարածաշրջանում Կիրակնօրյա դպրոցների գոյությունն ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ամուր հավատքի ու քրիստոնեական արժեքների սերմանումն այս պատանիների ու երեխաների մեջ

... Ավելին.

Տավուշի թեմի Թեղուտ և Հաղարծին գյուղերում բացվեցին հերթական կիրակնօրյա դպրոցները

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում մեկը մյուսի հետևից շարունակվում են բացվել կիրակնօրյա դպրոցներ՝ երեխաների քրիստոնեական դաստիարակության համար: Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին գյուղերի կիրակնօրյա դպրոցների բացման հանդիսավոր արարողությունները, որին ներկա էին դպրոցների ուսուցչական և աշակերտական կազմերը, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը՝ Փոխառաջնորդ

... Ավելին.

Գոշավանքում հանձնվեցին Դիլիջանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցչության վկայականները

Դիլիջանի տարածաշրջանի ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Գոշավանքում: Ինչպես գիտենք Գոշանքը միջնադարյան հոգևոր, կրթական և մշակույթային կենտրոն է և հաճախ պատմական աղբյուրներում հիշատակվում է որպես վարժարան, ճեմարան, Գոշավանքի համալսարան: Այստեղ են կրթվել և գործել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, որոնց հիմնադրած դպրոցներում շարունակվել են Գոշավանքի ավանդույթները:Մ.Գոշի մահից հետո էլ չի դադարում վանքի

... Ավելին.

Դովեղի Սուրբ Սարգիս եկեղեցում իրենց ուսուցչության վկայականներն ստացան Նոյեմբերյանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները:

Տավուշի թեմի «Մեկ համայնք,մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում ավարտվեց Կիրակնօրյա ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ այդ վկայականները հանձնվեցին Տավուշի ամենատարբեր վանքերում: Ապրված ու պատմված, դարերի աղոթքներն իրենց պատերի մեջ խտացրած վանքերում այդ վկայականների հանձնումը խիստ խորհրդանշական էր: Դարեր շարունակ Տավուշի վանքերը եղել են դպրության, կրթության կենտրոններ: Տավուշի թեմի մի շարք համայնքներում արդեն իսկ բացվել

... Ավելին.



Translate »