Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Վարդապետական թեզերի պաշտպանություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Իր վարդապետական թեզը պաշտպանեց Տավուշի թեմի փոխառաջնորդ Սամվել աբեղա Մխիթարյանը

Հոկտեմբերի 13-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում տեղի ունեցավ վարդապետական թեզերի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետության աստիճանի համար թեզեր պաշտպանեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երկու միաբաններ: Տավուշի թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Սամվել աբեղաՄխիթարյանը պաշտպանության էր ներկայացրել «Մակարավանք» թեմայով թեզը, իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության

... Ավելին.

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան

Տեր Թորգոմ քհն. Մարգարյան Ծնվել է  1975թ. հոկտեմբերի 31-ին, Իջևան քաղաքում: 1992թ. -ավարտել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1992թ.- ընդունվել է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետ 1997թ. –ավարտել է՝ ստանալով Մաթեմատիկոսի, մանկավարժի որակավորում 1997-1998թթ. – ծառայել է Հայոց բանակում, ծառայությունն ավարտել որպես տանկի հրամանատար՝ կրտսեր սերժանտ կոչումով 1999- 2003թթ. – աշխատել է Հայաստանի էլ. Ցանցերի Տավուշ մասնաճյուղում,

... Ավելին.

Ով Տավուշը չի տեսել,Հայաստանը չի տեսել:

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր էին կանադահայ բարերարներ Սոսի Մանուկյանը, Տեր և Տիկին Հայկ և Շաքե Մաջարյանները: Հայրենիքից հեռու ծնվելը հային ավելի ուժեղ է դարձնում՝ օժտելով հայ ինքնության բոլոր առանձնահատկություններով: Հայ բարերաները ծնված լինելով հայրենիքից հեռու ամուր են պահել իրենց հայեցի դիմագիծն ու կեցվածքը: Պարոն Հայկի խոսքերով ինքն արդեն 3-րդ անգամ է Հայաստանում, բայց Տավուշ

... Ավելին.

Տավուշի մարդիկ: Գյուղ Ներքին Ծաղկավան:

Մելիքգյուղ-Ծաղկավանը Տավուշի հնագույն գյուղերից է։ Հնում բնակավայրը գտնվում էր ներկայիս գյուղատեղից մոտ 500-1000 մ. դեպի հարավ։ Գյուղի հարավային ծայրամասում գտնվում է հայ նախաքրիստոնեական հին սրբավայրի (հնարավոր է մեհյանի) մնացորդներ։ Բլրի գագաթին գտնվում են շրջանաձև տեղադրված մեծ քարեբեկորներ։ Ամենայն հավանականությամբ, այդտեղ էր հավաքվում գյուղի ավագների խորհուրդը (գյուղակույտը)։ Հնում, ներկայիս Մելիքգյուղ-Ծաղկավանի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Գուգարք

... Ավելին.

Տեր Արշավիր քահանա Ասատրյան

Ծնվել է 1989 թ.-ի հուլիսի 30-ին ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:  1996-2003 թթ.-ին սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև 2003-2006 թթ.-ին ուսումը շարունակել եմ Էջմիածին քաղաքի Ներսիսյան վարժարանում: 2006-2010 թթ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, ապա՝ 2010-2012 թթ.-ին Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան: 2010 թ.-ին Գերաշնորհ Տ. Արտակ եպս. Տիգրանյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ: 2012

... Ավելին.

Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը

Մարտի 10-ին Տավուշի թեմի Աչաջուր համայնքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը՝  հոգևոր դաստիարակության նպատակով թեմում մեկնարկած «Մեկ համայնք, մեկ դպրոց» նոր ծրագրի շրջանակներում: Աչաջուր համայնքը գտնվում է նշանավոր հոգևոր դաստիարակության կենտրոն Մակարավանքի հովանու ներքո, որի հովիվն է Տ. Արշավիր քահանա Ասատրյանը: Կիրակնօրյա դպրոցների ծրագիրը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Տավուշի թեմի առաջնորդարանն է, ուղղված է Տավուշում հոգևոր

... Ավելին.

Տավուշի թեմի եկեղեցիների Ջրօրհնեքի խաչքավորները

Հայոց եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար մեծ պատիվ է կնքահայր դառնալ սրբազան այդ արարողության՝այն է Ջրօրհնեքի: Ս/թ փետրվարի 14-ին Տավուշի թեմում յուրահատուկ ընտանեկան օր էր, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ թեմի բոլոր եկեղեցիների խաչի քավորների մասնակցությամբ հանդիպում կայացավ Հաղարծին վանական համալիրում: Ստորև ներկայացնում ենք Տավուշի թեմի խաչի քավորներին: Մայր եկեղեցի-Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի

... Ավելին.



Translate »