Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում

Խաչը պահապան ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց. Խաչքարի օծում Մակարավանքում Մեծ տոն էր Մակարավանքում՝ լի ուխտավորներով։ Կիրակնօրյա Պատարագից հետո օծվեց Հարությունյան ընտանիքի կողմից կանգնեցված խաչքարը՝ ի պահպանություն ԶՈՐԱՑ և ԶՈՐԱԿԱՆԱՑ Հայոց։ Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով լվացվում է խաչը, այնուհետև օծվում մյուռոնով։ Խաչքարը կանգնեցվել է Արցախյան առաջին պատերազմի առաջին օրերին դժբախտ պատահարի հետևանքով մահացած Հայր

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

Մակարավանքի բարձունքից Սուրբ Հարության ավետիսը՝ ձեզ, Քրիստոս հարյավ ի մեռելոց

Ողջո՜ւյն ձեզ, ողջ եք «Մեր սիրելի՛ նահատակ հերոս զավակներն այսօր երկնքում տոնում են հարություն առած։ Հաղթանակած երկրային կյանքով ՀԱՂԹԱՆԱԿԱԾ երկինքն ունենք մեզ վրա բացվող։ Հաղթանակած՝ իրենց համար, բայց դեռևս պարտության դառնության հատակը ճաշակած՝ մեզ համար։ Մեր Տիրոջ Հարությամբ այսօր երկինքն է բացվում, գերեզմանի գաղափարն է քանդվում մեր Տիրոջ Հարությամբ։ Գերեզմանողների բոլոր տեսակի խարդավանքներն ու դավերն

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ

Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։ Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։ Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’

... Ավելին.

Ծաղկազարդը Մակարավանքում

ԾԱՂԿԱԶԱՐԴ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ, ՕՎՍԱՆՆԱՏիրոջ Շուրջ 150 մանուկների հետ Մակարավանքում այսօր տոնեցինք Տիրոջ մուտքը Երուսաղեմ։ Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում։ Բերքաբեր, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր գյուղերից և Իջևան մարզկենտրոնից եկած երեխաներն իրենց ձեռքերով հյուսեցին Ծաղկազարդի պսակները։ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Պատարագի ավարտին կատարվեց օրհնության կարգը։ Հաջորդիվ ելույթ ունեցավ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի Ժող․անսամբլը։ Աստծո օրհնությունը

... Ավելին.

«Ոչ միայն հացիվ» Մակարավանք

“Ոչ միայն հացիվի” թողարկումն այս անգամ նվիրված է Տավուշի հրաշքներից մեկին` Մակարավանքին: Վայելեք.  

... Ավելին.

Խաչվերացը Սուրբ Մակարավանքում

Խաչվերացի տոնին Սբ․ Մակարավանքում Արժանապատիվ Տ․ ԱՐՇԱՎԻՐ քահանայի կողմից մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ հիշատակելով Սբ․ Խաչվերացի տոնը, որը համարվում է հինգ տաղավար տոների վերջինը։Սրբազան արարողությանը ներկա էին Իջևանի տարածաշրջանի Ծաղկավան համայնքի 9-րդ դասարանի աշակերտները՝ պարոն Մհեր Պետրոսյանի ղեկավարությամբ, Աչաջուր համայնքի հավատացյալներ և Երևան քաղաքից ժամանած մի խումբ ուխտավորներ։Տեր Արշավիրն իր քարոզում մանրամասնորեն ներկայացրել տոնի

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները Սուրբ Մակարավանքում ստացան ուսուցչության վկայականներ:

Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների դպրոցների ուսուցիչներն իրենց ուսուցչության վկայականներն ստացան Տավուշի վանքերում, Իջևանի տարածաշրջանի ուսուցիչները այդ վկայականներն ստացան Սուրբ Մակարավանքում: Մեր հայրերի ու պապերի խտացած աղոթքի ու հոգևոր գիտության մթնոլորտում ուսուցիչներն ուխտեցին լինել ոչ միայն մանկավարժ, այլև առաքյալ, ովքեր քրիստոնեական ոգով կսնեն ու կդաստիարակեն սահմանամերձ մարզի մանուկներին: Միջոցառմանը ներկա էին Մադրիդի հայկական համայնքում ծառայող Շնորհք

... Ավելին.



Translate »