Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Օրվա կադրը: Տեր Աբել քահանան՝ Չինարիում կազմակերպված Ֆուտբոլի առաջնության ժամանակ: Խաղում են Չինարի գյուղի երիտասարդները և Մեհրաբի զորամասի զինվորները:

Հիշեցնենք, որ Տեր Աբել քահանա Քարտաշյանն իր հոգևոր ծառայությունն է իրականացնում սահմանապահ Մովսեսի Սուրբ մարիամ Աստվածածին եկեղեցում:

... Ավելին.

Հորդառատ անձրևի տակ՝ Հաղարծին վանական համալիրում, Մասունք ազգագրական երգի-պարի համույթի գլխավորությամբ տոնվեց Քրիստոսի Պայծառակերպությունը կամ նույն ինքը Վարդավառը:

Ասյօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր վարդավառը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը: Ինչպես տեղացի, այնպես էլ դրսից ժամանած երիտասարդների ու հյուրերի մասնակցությամբ օրը վերածվեց իսկական տոնախմբության: Հիսուսի պայծառակերպությունը(Մատթ. ԺԷ 1-13, Մարկ. Թ 2-12, Ղուկ. Թ 28-36) «Վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին, և նրանց հանեց

... Ավելին.

Սահմանագծում ամեն ժամ բարձր դիրքերի վրա է դրվում հավատը: Տավուշի թեմի առաջնորդի հանդիսապետությամբ օծվեց զինվորների ձեռքով կառուցված մատուռը:

Մայիսի 19-ին հյուսիս-արևելյան սահմանագոտում տոն էր: Տավուշում զինվորների հոգևոր գիտակցությունն ու հավատն ուժեղ հիմքերի վրա են: Մեկ շաբաթի տարբերությամբ հերթական մատուռն օծվեց առաջնագծում՝ Մովսես և Այգեպար գյուղերի մեջտեղում տեղակայված դիրքում: Մատուռի օծման արարողությանը ներկա էին Տավուշի թեմի հոգևոր դասը, զինվորականությունը՝ ընտանիքների հետ միասին, սփյուռքից հյուրեր, ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ: Պատահական չէ, որ զինվորական մատուռների կառուցմամբ առանձնանում

... Ավելին.

Եռօրյա այցով Տավուշի թեմում հյուր են կանադահայ բարերարներ Տեր և տիկին Լևոն և Անա Աֆեյանները:

Ծնված լինելով Հայաստանից հեռու՝ Կանադայում և Արգենտինայում, տեր և տիկին Աֆեյանները ոչ միայն չեն կորցրել հայրենիքի հետ կապը, այլև ցանկացած առիթ օգտագործում են Հայաստան այցելելու և հայրենիքիին նվիրված մի շարք գործեր անելու համար: Օժտված լինելով հայ ինքնությունը բնորոշող բոլոր հատկանիշներով հայ բարերարները դասվում են հայրենիքի նվիրյալների շարքին: տեր և տիկին Աֆեյանները Տավուշում էին, այցելեցին առաջնագծի

... Ավելին.

Եկեղեցու տոներ

ԵԿԵՂԵՑՈՒ ՏՈՆԵՐ, եկեղեցական տոների մաս կազմող, եկեղեցու անվամբ կատարվող և նրան նվիրված տոներ: Եկեղեցու տոն կատարելը հայոց համար հատուկ արարողություն է: Եկեղեցին հայկական եկեղեցական Տոնացույցում դարձել է տոնելի՝ որպես աստվածային հաստատություն և Քրիստոսի փրկագործ տնօրինությունների արդյունք: Եկեղեցին, որի միջոցով քրիստոնյային հաղորդվում են ճշմարտություններ, մատակարարվում խորհուրդներ, բաշխվում շնորհներ, տրվում մեղքերի թողություն, ընկալվում է իբրև քրիստոնեական Մարմնի

... Ավելին.

Եկեղեցական տոների նշանակությունը

Եկեղեցին ամրակառույց և անբեկանելի նավ է մեր ալեկոծ կյանքում, որին հավատով ապավինելով՝ անվնաս հասնում ենք հավիտենականության խաղաղ նավահանգիստը: Եկեղեցին իմանալի Դրախտն է, որը եղավ Ադամի Դրախտի փոխարեն, ինչպես նաև՝ Աստծու անսպառ բարիքների շտեմարանն ու գանձարանը, որը հավատացյալները վայելում են այս կյանքում. մարմնով՝ երևացողը, իսկ հոգով՝ աներևույթը: Իսկ հանդերձյալում երկուսն էլ լիապես պիտի վայելենք, ինչպես ասում

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ սահմանապահ գյուղերում. Ներքին Կարմիր աղբյուր

Տավուշի թեմում հոգևոր ուրախության ու զարթոնքի օրեր են: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ Պատարագ է մատուցվում Տավուշի սահմանագոտու բոլոր գյուղերում: Հոգևոր ավետիսի մեկնարկը տրվել էր դեռևս անցած շաբաթ Մովսես գյուղում, խորհուրդը համակեց հերոսական Չինարին, իսկ ահա այսօր հոգևոր ցնծության օր էր Ներքին Կարմիր աղբյուր գյուղում՝ մշակույթի տանը: Սահմանապահ գյուղի հավատավոր ժողովուրդը

... Ավելին.

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ

Այսօր Տավուշի թեմի հերոսական, սահմանապահ Չինարի գյուղում քրիստոնեական սիրո, հավատամքի բաց դաս էր: Գյուղի մշակույթի տանը դարերի ընդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից: Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը: Չինարիում տարբեր հոգևոր արարողություններ

... Ավելին.

Տավուշի թեմի եկեղեցիների Ջրօրհնեքի խաչքավորները

Հայոց եկեղեցու յուրաքանչյուր անդամի համար մեծ պատիվ է կնքահայր դառնալ սրբազան այդ արարողության՝այն է Ջրօրհնեքի: Ս/թ փետրվարի 14-ին Տավուշի թեմում յուրահատուկ ընտանեկան օր էր, Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ թեմի բոլոր եկեղեցիների խաչի քավորների մասնակցությամբ հանդիպում կայացավ Հաղարծին վանական համալիրում: Ստորև ներկայացնում ենք Տավուշի թեմի խաչի քավորներին: Մայր եկեղեցի-Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի

... Ավելին.



Translate »