Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոն

Բուն Բարեկենդան «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում

Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորել է․ Այսօր խելքներս կորցրինք «Շուշիկի բենդ»-ի հետ։ Տոն է այսօր՝ Բուն Բարեկենդան։ Տոնը խորհրդանշում է դրախտի երջանիկ կյանքը։ Այն նախորդում է Մեծ Պահքին։ «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում «Շուշիկի բենդ»-ը ինտերակտիվ ներկայացում էր պատրաստել մեր փոքրիկների համար, այնուհետև, պատանիների համար՝ ինտերակտիվ համերգ-զրույց։ Վաղվանից սկսվում է Մեծ Պահքը։

... Ավելին.

Կայացավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը մեզ մոտ՝ Թեմի «Արևիկ» Սոցիալ-կրթական կենտրոնում

Կայացավ Ճապոնական ֆիլմերի փառատոնը մեզ մոտ՝ Թեմի «Արևիկ» Սոցիալ-կրթական կենտրոնում։ Այս կապակցությամբ հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պրն Մասանորի Ֆուկուշիմային։ Փառատոնի շրջանակներում ֆիլմերի դիտումներ են կազմակերպվում Երևանում, Գյումրիում և Իջևանում։ ․․․ Փոփ ին քյուՌեժիսոր՝ Միյահարա Նաոկի, 95 ր․, 2016թ. Դերերում՝ Սետո Ասամի, Իձավա Շիրորի Այս ֆանտաստիկ անիմեում, որը նվիրված է «Տոեյ անիմեյշն»-ի տասնվեցերորդ տարեդարձին, երիտասարդ աղջիկները

... Ավելին.

«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում

Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական

... Ավելին.

Ծաղկազարդ․ Մանուկների օրհնության օր․ Տեսանյութ

«Հավատացե՛ք Աստծուն, որպեսզի ձեզ օգնի միշտ, միշտ ձեզ հետ լինի, և Աստված կօրհնի ձեզ »,- փոքրիկ Էլյա։ Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի սաները Ծաղկազարդի տոնին նախապատրաստվեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, իսկ այսօր օրհնություն ստացան Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում։ Շնորհավոր Ծաղկազարդ

... Ավելին.

Ծաղկազարդի ժողովրդական ծեսի՝ Ծառզարդարի նախապատրաստության նպատակով Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոնի սաները հյուրընկալվեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ մեր համագործակցությունը սկսվեց Տեառնընդառաջի ժողովրդական ծեսի կազմակերպումից։ Ծառզարդարի ծեսը կազմակերպելու համար հրավեր ստացանք կրթահամալիրից և ճանապարհ ընկանք Երևան։ Մեր շատ սիրելի, հոգատար Հասմիկը Մաթևոսյանը և Քնարիկ Ներսիսյանը կրթահամալիրում մեզ համար շրջայց կատարեցին պատմեցին դպրոցի մասին։ Հանդիպեցինք Տիար Աշոտ Բլեյանին, ով մեր սաների հետ խոսեց կրթահամալիրի կարևոր սկզբունքներից։ Մեր սաները պատրաստեցին Ծաղկազարդի

... Ավելին.

«Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ

Այսօր «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում հյուրընկալեցինք ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադային և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տիկնոջ հետ։ Պրն Ջուն Յամադան ներկա էր գտնվել մեր կենտրոնի բացմանը, իսկ պրն Շոմբի Շարփին առաջին անգամ էր մեզ մոտ։ Հյուրերը շրջեցին կենտրոնում, այցելեցին Թելիկ / Telik-ի ստեղծագործող կանանց՝ ծանոթանալով նրանց ձեռքի աշխատանքներին, ունկնդրեցին Tavush

... Ավելին.

Մեր կյանքի շարժիչ մանուկները Տեառնընդառաջ են տոնում Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոնում

Գրեթե երկու շաբաթ մեր սաների հետ պատրաստվում էին տոնին՝ 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելուն։Մեր փոքրիկները խակտոցներ հյուղեցին և կապեցին իրենց ճակատներին, հալվա, աղանձ ու ադիբուդի պատրաստեցին, թագվորածառ զարդարեցին։ Երգով ու պարով տոնեցինք մեր՝ արդեն տուն դարձած կենտրոնում։

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

«Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի քննարկում «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ

Այսօր Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնի հյուրը Արտակ Կիրակոսյանն էր։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք Աննա Ֆրանկի կյանքի, նրա ապրած ժամանակաշրջանի մասին։Արտակ Կիրակոսյանը մեր կենտրոնի գրադարանին նվիրեց գրքեր, որոնք օգտակար կլինեն այս հանդիպմամբ գրքին ևս մեկ քայլ մոտեցած պատանիներին։

... Ավելին.



Translate »