Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ_Սրբազան

Պատարագ Սրբոց Գայանյանց տոնին․ Սահմանապահ Ոսկեվան

Այսօր՝ Սրբոց Գայանյանց տոնին, սահմանապահ Ոսկեվանի Սուրբ Գայանե եկեղեցում բարեխոսական աղոթքի կանգնեցինք․ Սուրբ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։ «Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ,

... Ավելին.

Արարչագործության հետ ներդաշնակ․ Սրբոց Հռիփսիմյանց տոն․ Այգեձոր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Հռիփսիմյանց պատմությունը՝ մեր ժողովրդի՝ քրիստոնեության դարձի պատմությունը, համարում եմ հիմնադրված ՍԻՐՈ պատմությամբ՝ Տրդատ արքայի և աղջնակ Հռիփսիմեի մերժված սիրո պատմությամբ։ ՍԻՐՈ պատմությունն էր, որ մեր երկրի՝ քրիստոնեության դարձի պատմության պատճառ դարձավ. Տրդատ արքան՝ իր ամբողջ հզորությամբ, և մի աղջնակ՝ Հռիփսիմեն» – Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (Տավուշեցի) Այգեձորի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Սրբոց Հռիփսիմյանց տոն

... Ավելին.

Հոգեգալուստ․ Գոշավանք․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Չկա Սուրբ Հոգին՝ գոյություն չունի եկեղեցին, գոյություն չունի փրկություն: — Այսօր՝ Հոգեգալստյան այս օրը, երբ առաքյալները երևի թե մեզ նման հավաքված էին առաջին եկեղեցում՝ վերնատանը, նրանք տագնապի մեջ էին: Հիշում էին Տիրոջ խոսքերը, բայց նորից մարդկային մտքի կասկածով, սպասելով՝ ակնկալիքը չունեին, թե ինչ է կատարվելու իրենց հետ, ինչպես մենք՝ հիմա․ որքան էլ աղոթքի մեջ լինենք,

... Ավելին.

Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան

«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու,

... Ավելին.



Translate »