Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ_Սրբազան

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև

Տավուշի թեմում գործարկվել է Գետահովիտի «Անդրանիկ և Հովհաննես Ճեմճեմյան» հոգևոր-վերականգնողական կենտրոնը, որը կոչված է քաղցկեղը հաղթահարած երեխաների և իրենց ընտանիքների հոգևոր վերականգնմանը։ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի և Տավուշի թեմի միջև համաձայնագիր ստորագրվեց, որի շնորհիվ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնում քաղցկեղի բուժումն ավարտած երեխաներն ու իրենց ընտանիքները հնարավորություն ունեն վերականգնման շրջան անցնել Գետահովիտի բարձունքում գտնվող չնաշխարհիկ կենտրոնում։ Քաղցկեղը միայն

... Ավելին.

Կանադա. Մոնրեալ․ Ավետյաց Երկրի Տեսիլքով գրքի շնորհանդեսը

ՀԲԸՄ Մոնրեալի Ալեք Մանուկյան կենտրոնում կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի շնորհանդեսը։ Գրքում բանալիներն են տրվում՝ վերադառնալու հայության իսկատիպ նկարագրին։ Միայն այդ միջոցով է հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է: Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված

... Ավելին.

Գոշավանք․․․ Պայծառակերպություն․․․ Սրբապատկերի և խաչվառների օծում

Տիրոջ Պայծառակերպության տոնը բոլորիս հրավիրում է՝ պայծառակերպվել ու այլակերպվել՝ Քրիստոսի օրինակով։ «Եթե մեկը կամենում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, որովհետև ով կամենա իր անձը փրկել, այն կկորցնի, և ով ինձ համար իր անձը կորցնի, կգտնի այն (Մատթեոս 16։24-25): Որքան էլ պարադոքսալ թվա. հանրային բարիքի համար սեփական

... Ավելին.

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։ Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած

... Ավելին.

Տոն է․․․ Սահմանապահ Այգեհովիտում օծվում են գյուղի եկեղեցու Սուրբ սեղանն ու մկրտության ավազանը

Այգեհովիտ գյուղն ապրում է Սրվեղի վանքի հայացքի ներքո։ Գյուղում 17-րդ դարի վերջում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը կիսախոնարհված վիճակում էր մինչև վերջերս։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես գոմ և պահեստ։ Շուրջ տասը տարի առաջ այգեհովիտցի ռուսաստանաբնակ Ամիր Ղևոնդյանի ջանքերով սկսվեց եկեղեցու բարեկարգումը։ Այսօր արդեն եկեղեցում ծեսեր են կատարվում, գյուղացիները մասնակցում են եկեղեցական արարողությունների։

... Ավելին.

Համբարձման տոն․ Բագրատ Սրբազանը պատարագեց Մայր Աթոռում

Մայիսի 18-ին մեր եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այսօր հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման օրը: Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում Պատարագ մատուցվեց։ Պատարագիչ՝ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան: Սրբազանն իր քարոզում ասաց․ «Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.

Քրիստոս յարեա՜ւ ի մեռելոց

«Նշեք ձեր անմահության տոնը, ժողովուրդ ջան։ Մեռնել չկա մեզ համար։ Նրանք, ովքեր Քրիստոսի հավատարմության մեջ են, իրենց ժառանգության հավատարմության մեջ են, իրենց համար մահ գոյություն չունի, որքան էլ որ այն կենսաբանորեն այցելի մեզ» – Բագրատ Սրբազան։

... Ավելին.



Translate »