Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ_Սրբազան

Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և գնա․ Բագրատ Սրբազանի քարոզը

Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և գնա․․․ Այդ չորս հոգին էին, որ անդամալույծին բժշկության առաջնորդեցին։ Այդ մարդն անդամալույծ էր ու ինքն իրեն չէր կարող շարժվել և կարիքն ուներ մարդկանց, որոնք կբարձրացնեին նրան, կտանեին, և դա դեռ բավարար չէ՝ առաստաղից էլ կիջեցնեին վար։ Սա է համայնքի, համայնքային կյանքի ուժը, կարողությունը, ամբողջ էությունն ու բովանդակությունը։ ․․․ 21-րդ դարը,

... Ավելին.

Ընտանիքի, ամուսնության և համայնքի մասին Բագրատ Սրբազանի քարոզը

Այսօր «ընտանիք» հասկացության վերաձևակերպման և ձևավորման նոր սահմանումներ են տրվում, որ ընտանիքը ոչ թե սիրո միության, այդ սիրո մեջ հավասարության, մրցակցության բացասության և բացառության վայրն է, այլ իրավունքների գործադրության վայր՝ կնոջ իրավունքի, տղամարդու իրավունքի, երեխաների իրավունքի և այլն։ Ինչի՞ է սա հանգեցնում մեր մտքի մեջ։ Հանգեցնում է ոչ թե կնոջ և տղամարդու՝ միմյանց լրացնելու գաղափարին,

... Ավելին.

Պայծառակերպության տոն․ Բագրատ Սրբազանի ձեռնադրության 25 ամյակ․ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցի․ Քարոզ

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու / Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու… (Սաղմոս 26.1) Սաղմոսերգուի համոզված աղոթք-հայտարարությունը մեր շուրթերին, մեր հոգու մեջ, մեր կյանքի կարևոր հանգրվանին, ծնկաչոք, արցունքով, անարժանության զգացումով 25 տարի առաջ այս օրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը հոգելույս Գարեգին առաջին հայրապետի ձեռքով ձեռնադրվեցինք,

... Ավելին.

Անանձնական նվիրումի և հարաջան ծառայության 25 տարիներ․ Բագրատ Սրբազան

Ճանաչեցի՞ք Բագրատ Սրբազանին Անանձնական նվիրումի և հարաջան ծառայության 25 տարիներ Այսօր՝ Պայծառակերպության տոնին, տարեդարձն է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քահանայական ձեռնադրության, որով սկիզբ դրվեց նրա՝ սիրով և աղոթքով շաղախված արդեն քառորդդարյա առաքելությանը՝ «ես»-ից հրաժարվելու և մարդուն ու Աստծուն նվիրվելու ճանապարհով։ Այս օրը տոն է ոչ միայն Սրբազանի, այլև նախևառաջ մեզ համար՝ արժևորելու այն ներդրումը,

... Ավելին.

Գոշավանք․ Սահմանադրության օր․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այսօր Հայաստանի Հանրապետության՝ անկախ պետության սահմանադրության հաստատման օրն է։ Հենց այս պատճառով էլ, ավանդության համաձայն, գտնվում ենք Գոշավանքում՝ Մխիթար Գոշի հովանու ներքո, ով առանց պետություն ունենալու, առանց որևէ պետական ինստիտուտի աջակցության, առանց բազմահազար մասնագետների և փորձագետների ներգրավվածության, առանց համաշխարհային տարբեր կազմակերպությունների, ինստիտուտների, միջազգային նշանավոր հաստատությունների, խորհրդատվական մաիմինների միջամտության և մասնակցության գրեց իր տեսակով առաջին հայոց

... Ավելին.

«Նշան մի փնտրեք». Բագրատ Սրբազանի քարոզը

«Չի լինելու խաղաղություն, եթե մեր գործած յուրաքանչյուր քայլի համար զղջում ու ապաշխարություն չունենանք։ Ուրիշ բանալի չկա։ Խոսում ենք կյանքի բարելավման, բարեկեցության մասին։ Ինչպե՞ս է լինելու կյանքի բարեկեցությունը․ օրենքների ձևակերպմամբ, կյանքում տեղ գտած զանազան արատներից հրաժարմամբ, այսինքն՝ ապաշխարելով ու մաքրվելով, ներառականությամբ՝ յուրաքանչյուրին ըստ իր կարողությունների կյանքի մեջ ներառելով։ Եվ այս բոլորը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, ի վերջո, բերում

... Ավելին.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։ — Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն

... Ավելին.

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն) Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան: 1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։ 1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 1994 թ-ին Անանիա

... Ավելին.

Սրբոց Գայանյանց տոն․ Ոսկեվան․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Լուսավորիչը զնդան դրվեց, դատապարտվեց առաջին հերթին որպես արքայասպանի զավակ, նոր հետո որպես քրիստոնյա։ Գայանյանց կույսերը նահատակվեցին ոչ անպայման առաջին հերթին իրենց հավատքի պատճառով։ Բուն պատճառը չեղավ հավատքը, այլ՝ արքային մերժելը։ Մեր երկրում այդ ժամանակաշրջանում խորությամբ, լայնածավալ կերպով, ուղղակի նպատակադրված հետապմդումով երբեք էլ չի եղել քրիստոնեության հալածանք։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ նահատակություններն էլ իրենց

... Ավելին.



Translate »