Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

կիրակնօրյա դպրոցներ

ԿՈԹԻԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԿՈԹԻԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ Նոյեմբերի 26-ին սահմանապահ Կոթի գյուղի երգչախումբը տոնում էր իր գործունեության մեկամյակը։ Նույն օրը մեկ տարեկան դարձավ նաև Կոթիի կիրակնօրյա դպրոցը։ Այս գեղեցիկ իրադարձության առթիվ դպրոցում էին հավաքվել ոչ միայն կոթեցի մանուկներն ու նրանց ուսուցիչները, այլ նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանան, նրանց ծնողներներն ու ընկերները։

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՕՋԱԽ ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբերի 14-ին սահմանապահ Ոսկեպար գյուղում հերթական կիրակնօրյա դպրոցը բացվեց։ Կիրակնօրյա դպրոցի ոսկեպարցի սաների համար սա իսկական տոն էր․ դասասենյակում մի խումբ լուսավոր մանուկներ էին հավաքվել՝ իրենց ելույթներով դպրոցի բացումն ազդարարելու ու հյուրերին ողջունելու։ Փոքրիկ միջոցառման ավարտից հետո Տավուշի թեմի առաջնոր Բագրատ Սրբազանը երեխաների հետ զրուցեց մեր Թարգմանիչ հայրերի ու Թարգմանչաց տոնի խորհրդի մասին՝ նշելով, որ

... Ավելին.

«ՀՈՒՅՍԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԵՐ ԵԼԱԿԵՏԸ»․ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ՀԱՎԱՔԸ

Օգոստոսի 28-ին Իջևանում կայացավ Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչների մեկնարկային հավաք-սեմինարը. կիրակնօրյա դպրոցները սեպտեմբերից կսկսեն իրենց արդեն երկրորդ ուսումնական տարին: Օրվա սկզբին ուսուցիչները Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցեցին Իջևանի Սբ. Ամենափրկիչ եկեղեցում, ապա հանդիպումը շարունակվեց Տավուշի թեմի առաջնորդարանում: Քննարկվեցին կիրակնօրյա դպրոցների ընդհանուր ուսումնական ծրագիրն ու ռազմավարությունը, սեմինար-քննարկում անցկացրեցին թեմում արդեն մեկ տարի գործող «Լույս մանկանց»

... Ավելին.

ՄԿՐՏՎԵՑԻՆ ԼՅՈՒՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԸ

-Այս երախան ի՞նչ է ցանկանում -Հավատք, հույս, սեր և ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ Այսօր Իջևանի ս.Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին կանադահայ Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցի շուրջ 50 մանուկներ: Նրանք երկար էին պատրաստվել այս օրվան և խորհրդի մաքրամաքուր գիտակցությամբ մոտեցան սուրբ ավազանին: Մկրտությանը ներկա էր Լուսի Պողոսյանի դուստրը՝ Սոսի Մանուկյանը

... Ավելին.

Վանական վարդապետի հետքերով. Արցախ այցելեցին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները

Հուլիսի 24-25-ին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Արցախում էին: Տավուշի բոլոր շրջաններից շուրջ 50 ուսուցիչներ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և իրենց տարածաշրջանների հոգևոր հովիվների առաջնորդությամբ ուխտավորաբար այցելեցին Գանձասար, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի և Դադիվանք: Ստեփանակերտում ուսուցիչները հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում` ստանալով թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Բագրատ Սրբազանի խոսքերով՝

... Ավելին.

ԶԱՏԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրն արդեն կայացած իրողություն է ՏաՀույսում :  Տավուշի թեմի բոլոր 43 դպրոցներում ընթանում են զատկական միջոցառումները: ՏաՀույսի ամեն անկյունից մեր Տիրոջ Հարության Ավետիսը լսվում է մանկան շուրթերից: Երեխաների շուրթերից հնչող մանկական աղոթքներով լցվել է այս հրաշք կրթական հաստատությունը` Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը,որը գտնվում է Իջևանի թիվ 1 դպրոցում։ Այսօր Սուրբ Հարության տոնին նվիրված

... Ավելին.

Տավուշի թեմում մեկնարկեց «Լույս Մանկանց» ծրագիրը:

Տավուշի թեմում մեկնարկեց «Լույս Մանկանց» ծրագիրը: Ծրագրի առաջին փուլն իրենից ներկայացնում է Տավուշի թեմի երեկցանանց եռօրյա սեմինար: Սեմինարն անց են կացնում ծրագրի ղեկավար Նանե Խաչատրյանը, ձեռքի աշխատանքի հմտություններ դասավանդող Ռուզաննա Հայրապետյանը և հոգևոր դաստիարակության,ծրագրերի պատասխանատու Սուսաննա Տեր-Հովհաննիսյանը: «Լույս մանկանց» ծրագիրը ծնվել է Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Մկրտիչ եպս. Պռոշյանի և «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» հասրակական

... Ավելին.



Translate »