Մանկունք

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇԵՑԻ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Համեստ, ուրախ, ինտերակտիվ միջոցառում էինք կազմակերպել մեր սիրելի ընտանիքների երեխաների համար։ Բագրատ Սրբազանից պատգամ ենք ստացել՝ միշտ ուշադրության կենտրոնում պահել սխրանք գործած մեր հայրերի ու եղբայրների ընտանիքները՝ պարզ ողջույն տալ, որպիսությունը հարցնել։ Այս չքնաղ միջոցառմանը մասնակցեցին «ՀԱՏԻԿ» բենդը, «ՇՈՒՇԻԿԻ» բենդը, հումորիստ Արթուր Մուսայելյանը, բլոգեր Հրանտ Ղազումյանը։ Միջոցառումը «վարեց» Տեր Աբել քահանա Քարտաշյանը: Այսօր մեր կյանքը
... Ավելին.

Մեր երգչախմբի սաները «ընկերացան» Ալեքսանդր Սպենդիարյանի հետ
Ինքնաճանաչողության մեծ ճամփորդության մեջ մեր կարևորագույն հանգրվածններից մեկն էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Սպենդիարյանի որոշ ստեղծագործությունների մենք արդեն ծանոթ էինք, սակայն կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածների ունկնդրումը, դրանց ստեղծման մանրամասներին էքսկուրսավարներ Կատրինի և Մարիամի օգնությամբ ծանոթանալը, մեզ ավելի «սիրահարեցրին» կոմպոզիտորին։ «Օնլայն դիրիժոր»-ով ինքներս փորձեցինք ղեկավարել օնլայն նվագախմբի կատարումը, փորձեցինք նվագել «Սպենդարիաֆոնով» (երաժշտական գործիք, որը ստեղծել է Ալ․ Սպենդիարյանը)
... Ավելին.
ՏաՈւժ-Իջևանի սաները հանդիպեցին դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ
ՏաՈւժը նոր որակի առաջնորդների պատրաստման դպրոց է։ Մեր սանեն այսօր էլ դպրոցից տուն ենք վերադառնում՝ լցված արարելու, ստեղծագործելու, պատասխանատվություն ստանձնելու հանձնառությամբ։
... Ավելին.
Մեր երգչախումբը՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպման փակմանը
Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ) երևանյան գլոբալ հանդիպումն ավարտված է: Հոկտեմբերի 5-ից 7-ը Հայաստանը հյուրընկալել էր աշխարհի 100 երկրից, շուրջ 600 պատվիրակի՝ բժիշկներ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ, բարձրաստիճան հյուրեր։ Եռօրյա պանելային քննարկումներ, մամուլի ասուլիս, պաշտոնական ընթրիք՝ գլոբալ հանդիպման մասնակիցները Հայաստանից հեռանում են, ինչպես իրենք են ասում, տպավորված։ Փակման հանդիսավոր արարողության վերջում, որպես երախտիքի խոսք աշխարհի
... Ավելին.
ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԴՊՐԱՑ ԲԱՆԱԿԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ
Քրիստոսի Ծննդյան ավետիսը մեր շուրթերին՝ երկու օրհնաբեր օր ունեցանք Հաղարծնում։ Տավուշի թեմի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրները հերթական անգամ առիթն ունեցան լսելու Սրբազան Հոր, թեմի հոգևորականների խրատներն ու հորդորները և աղոթեցին միասին։ Դպրաց բանակի շարքերն օրեցոր համալրվում են, ինչն էլ հավատք է արթնացնում առ այն, որ «ՏաՀույսն» ուղղակի խոսք չէ։
... Ավելին.
Արամեն ու Ոսկանը. Փոքրիկ դպիրները
Արամեն ու Ոսկանը։ Մեր հուսատու դպիրները ծառայում են Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում
... Ավելին.
ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։
... Ավելին.
«Պատասխանատու հայրություն» թեմային նվիրված միջոցառում
Տավուշի թեմի «ՏաՀույս» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված այս միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների դաստիարակության հարցում տղամարդկանց ներգրավվածության անհրաժեշտությունը: Միջոցառումը բաղկացած էր 2 հիմնական մասերից` նկարչական մրցույթ-ցուցահանդես «Ես և հայրիկս» թեմայի շուրջ և «Հայրերն ու զավակները» խորագրով սպորտային խաղերի մրցույթ: Միջոցառման ընթացքը համեմված էր ազգային երգ ու պարով: Ծրագիրն իրականացվեց ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, Եվրոպական
... Ավելին.