ՏաՈւժ

ՏաՈւժ-Իջևանի սաները հանդիպեցին դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ
ՏաՈւժը նոր որակի առաջնորդների պատրաստման դպրոց է։ Մեր սանեն այսօր էլ դպրոցից տուն ենք վերադառնում՝ լցված արարելու, ստեղծագործելու, պատասխանատվություն ստանձնելու հանձնառությամբ։
... Ավելին.
Մեր մարզիկները վերադարձան Լիսաբոնում կայացած Կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունից
Մարզիչ Արմեն Կիրակոսյանի գլխավորությամբ՝ Նոյեմբերյանի տարածաշրջանից 4 մարզիկներ մասնակցեցին Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը և տուն վերադարձան մեկական բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներով։ Գոռ Կիրակոսյանը, ով նաև մեր ՏաՈւժ-Նոյեմբերյան դպրոցի աշակերտ է, դարձավ չեմպիոն և Հայրենիք բերեց ոսկե մեդալը։ Վերադառնալուց հետո մարզիկները՝ մարզիչի գլխավորությամբ, եկան Սրբազան Հոր օրհնությունը ստանալու։ Ինչպես ասաց Բագրատ Սրբազանը՝ երբ որևէ
... Ավելին.
ՏաՈւժ դպրոցներում վճարվեց առաջին CASHBACK-Ը
Աշխատանքի պտուղները վայելելը շա՜տ հաճելի է։ ՏաՈւժ-Իջևան դպրոցի 23 աշակերտներից 16-ը հետ ստացան ամսավճարները։ Մյուսներն էլ հանձնառու են ջանադիր աշխատանքի, որպեսզի հաջորդ կիսամյակի ավարտին իրենք էլ գումար վաստակած վերադառնան տուն։ Հ․Գ․ ՏաՈւժ դպրոցներում գործում է cashback համակարգ։ Աշակերտը հանձնում է մարմնամարզության քննություն, ապա 4 ամիս մասնակցում է պարապմունքներին` վճարելով ամսական 1,000 ՀՀ դրամ։ Եթե կիսամյակի
... Ավելին.
ՏաՈւժ – Բերդում մարմնամարզական պարապմունք է
ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ Մենք չենք պատրաստում ո՛չ զինվորներ, ո՛չ սպորտսմեններ, ո՛չ հոգևորականեր։ Մարզական և հոգևոր դասերի միջոցով մենք պատրաստում ենք ՄԱՐՄՆՈՎ, ՄՏՔՈՎ և ՀՈԳՈՎ ամուր անձինք, ովքեր լինելու են մեր ապագա առաջնորդները։
... Ավելին.
ԱՂՈԹՔՈՎ ԼՑՐԻՆՔ ՕԿՈՆԱՎԱՆՔԸ. ՏԱՈՒԺ ԴՊՐՈՑՆԵՐ
Մենք հեշտ ճանապարհներ չենք ընտրում․ առաջին միասնական Պատարագին մասնակցեցինք Ենոքավանի բարձունքին՝ Օկոնավանքում։ ՏաՈւժ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, Տեր Աբելը, և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը մոտ 5 ժամվա ճանապարհ կտրեցինք։ Դրախտային Տավուշ աշխարհի չքնաղ վայրերում կրկին խոստացանք լինել հավատարիմ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ, ԴՐՈՇԻՆ, ԵԿԵՂԵՑՈՒՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻՆ։
... Ավելին.
ԸՆԿԵՐԱՑԱՆՔ ՈՒ ՀԻՄԱ ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ․ ՏաՈւժ դպրոցների առաջին ճամբարը
«Կոմանդոս», «Գարեգին Նժդեհ» և «Սասնա 13 բռունցք» ջոկատների բաժանված ՏաՈւժ-Բերդ և ՏաՈւժ-Դիլիջան դպրոցները 6 օր շարունակ սովորեցին, կիրառեցին իրենց սովորածը, մրցեցին միմյանց հետ և հաղթեցին բոլորով, հաղթեցին գիտելիքով և ուժով։ Կհարցնեք՝ ի՞նչ դասեր եք արել։ Ասենք․ Առաջին օգնություն, Սուր գործիքների հետ վարվեցողություն, Ձեռային աշխատանքներ, Հետախուզական նշաններ, Կապեր, Ժայռամագլցում, Ողջ մնալու արվեստ, Մորզեի կոդ։ Այսպես է
... Ավելին.
ՏաՈւժ դպրոցների դասագրքերը ժամանեցին
«Լույսի Ճանապարհ» դասագիրքը մեր հոգու և մտքի զարգացման համար է՝ դեպի ԼՈՒՅՍԸ տեսիլքով։ Մեր երազած Հայաստան աշխարհը նաև ՀԱՅՐԵՆԱՃԱՆԱՉ ու ԱՍՏՎԱԾԱՍԵՐ առաջնորդների պատրաստմամբ է կառուցվելու․․․ Դասագիրքը տպագրվել է մեր բարեկամ և գործընկեր կազմակերպությունների շնորհիվ՝ «Ամրոց» հիմնադրամի մեկենասությամբ և Արմավ հրատարակչության ջանքերով։
... Ավելին.
«ՏԱՈՒԺ – ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ» ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՍԱՎ ՄԵԶ
Տավուշի 4 քաղաքներում ՏաՈւժ դպրոցները աստիճանաբար ստեղծում են գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր։ Յուրաքանչյուր դպրոցում դասավանդվում է որևէ մարզաձև։ Նոյեմբերյանում այդ մարզաձևը Կիոկուշին կարատեն է։ Պապոնց Տուն սոցիալ-կրթական կենտրոնի գեղեցիկ պատերի ներսում արդեն սկսվել են պարապմունքները։ Դանիայում բնակվող մեր շատ սիրելի բարեկամ Լիլիթ Սահակյանի ջանքերով ձեռք բերեցինք պարապմունքների համար անհրաժեշտ ամբողջ գույքը։ Շնորհակալ ենք Լիլիթ Սահակյանի
... Ավելին.