Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Պատարագ

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ ՄԱԿԱՐԱՎԱՆՔՈՒՄ

Տիրամորը նվիրված ամենահին տոնն է Վերափոխման տոնը։ Այն նաև տարվա բերք ու բարիքի օրհնության օրն է։ Աչաջուր գյուղի Կիրակնօրյա դպրոցի սաները, գյուղից այլ հավատացյալներ և ուխտավորներ Սուրբ Պատարագի մասնակցեցին Մակարավանքում։ Ինչպես բոլոր եկեղեցիներում, Պատարագից հետո կատարվեց խաղողօրհնեքի կարգ։ Այս դժվարին ժամանակներում Տիրամայրը թող հովանի լինի մեր ողջ ժողովրդին։ Բյուր օրհնություն Մակարավանքի խաչքավոր Կարեն Մեջլումյանին և’

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԽՈՐԱՆԱՇԱՏԻ 800-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ինչպես հայտնի է, այս տարի տոնում ենք 1222թ-ին Հայաստանի սրտում հիմնված, իսկ այսօր ՀՀ սահմանագլխին՝ թշնամուց ընդամենը 100մ հեռավորության վրա գտնվող Խորանաշատի վանքը։ Մեր թեմում Բագրատ Սրբազանի օրհնությամբ մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը, հռչակվել է Խորանաշատի ուխտի օր։ Մայիս ամսին ասացինք, որ Խորանաշատի 800-ամյակի միջացոռումներ են լինելու ամբողջ տարվա ընթացքում։ Հուլիսի 29-31-ին միջոցառումները շարունակվեցին համերգներով և

... Ավելին.

ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ Է ԱՅՍՕՐ․ ՎԱՐԴԱՎԱՌ

Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու. «…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց և Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ.9;29), և Հիսուս աշակերտներին երևաց Իր աստվածային փառքով: Այստեղից և տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում

... Ավելին.

ԳՈՇԱՎԱՆՔ․ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ

Այսօր տոնն է Հայոց Լուսավորչի տեսիլքի, երբ Քրիստոս մուրճի հարվածով ցույց տվեց Հայոց Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․-« ․․․Սուրբ Խաչի պատմությունը Աստծո և մարդկության խելահեղ սիրո պատմությունն է, Սուրբ Էջմիածնի պատմությունը Քրիստոսի՛ և հայությա՛ն խելահեղ սիրո պատմությունն է»։ Այսօր Ագապէ կամերային երգչախումբն առաջին անգամ Պատարագ երգեց (աղոթեց)։ Երգչախմբի անդրանիկ ելույթը 2018թ-ին

... Ավելին.

Խորանաշատ 800․ Հանրապետության տոն․ Պատարագ սահմանապահ Խորանաշատում

Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։ Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝

... Ավելին.

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ

Այսօր քառատոն է․ -Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն, -Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր, -Սարդարապատի հերոսամարտի օր, -Ավարայրի ճակատամարտի օր։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է

... Ավելին.

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ․ ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

«Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց,տվեց նրանց ու ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. այս արեք իմ հիշատակի համար»: Նույնպես և բաժակը վերցրեց ընթրիքից հետո և ասաց. «Այս բաժակը նոր ուխտ է իմ արյունով՝ ձեզ համար թափված»» (Ղուկ. 22:19-20) Այսօր Ավագ Հինգշաբթի է։ Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն,

... Ավելին.



Translate »