Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սահմանապահ Տավուշ

Բերդավանում բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, օծվեց խաչքար

Այսօր սահմանապահ Բերդավանում էինք։ Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։ Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։ Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր

... Ավելին.

Լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը

Ավետի՜ս Այսօր լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը: Ինչպես Մանվելի նահատակության ցավը միայն իր ընտանիքինը չէ, այլ բոլորինս, այնպես էլ այս ուրախությունն է անանձնական։ «Արժանապատվություն եք ուզում՝ զավակ ունեցեք։Կյանք եք ուզում՝ զավակ ունեցեք։Ուզում եք նորմալ երկրում նորմալ ապրել՝ զավակ ունեցեք։Ուզում եք Հայրենիք ունենալ՝ զավակ ունեցեք»։

... Ավելին.

Ամանորի գիշերը Բագրատ Սրբազանը մեր զինվորականների հետ էր

Հայոց բանակն ու Հայ Եկեղեցին բնական դաշնության մեջ են. միասին թե՛ պատերազմական և թե՛ խաղաղ օրերին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս Ամանորի գիշերն էլ Բագրատ Սրբազանը մեր զինվորականների հետ էր։

... Ավելին.

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ

Բագրատ Սրբազանը թեմի հոգևորականների ուղեկցությամբ Ամանորի նախօրեին մեկնել է Արցախ՝ մեր սերը, հավատարմությունը, պատրաստակամությունը, նվիրումը վստահությամբ տանելով մեր քույրերին և եղբայրներին, որ իրենք միայնակ երբեք չեն եղել ու չեն էլ լինելու, և որ հաղթանակները կգա՛ն մեր տուն այցելության։

... Ավելին.

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին

Բագրատ Սրբազանի խոսքը Նոյեմբերյան խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդամներին ու համայնքապետին․ «Տերը ասում է՝ ես չեկա պաշտոն ստանալու, եկա պաշտելու, չեկա ծառայություն ստանալու, եկա ծառայելու։ Եթե սա ճիշտ է մեր Տիրոջ համար, ուրեմն բազմապատիկ, հարյուրապատիկ ճշմարտություն է յուրաքանչյուր մարդու համար, ով ինքն իրեն տրամադրում է ծառայության։ Անկեղծ ասած՝ յուրաքանչյուր մարդու, ով որևէ աստիճանի ծառայության է

... Ավելին.

ՍԿՍԵՑԻՆՔ ՍՈՒՐԲԾՆՆԴՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վերջին պատերազմում նահատակված տավուշեցիների ընտանիքների փոքրիկները տոն ու ջերմություն բերեցին առաջնորդարան։ Նկարներները, վստահ ենք, կջերմացնեն նաև ձեզ։ Երեխաները նվերներ ստացան Տավուշի թեմի, M dance studio-ի և Hrachya Ohanyan Co.-ի կողմից. բարերարներին` մեր սերն ու շնորհակալությունը։ Հատուկ շնորհակալություն նաև մեր լավ բարեկամ, ավստրիացի հայագետ Յասմին Դում֊Թղագուտին միջոցառման կայացմանն աջակցելու համար։

... Ավելին.

Պառավաքարում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ մատուռի հիմնօրհնեքը` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված Կարեն Մարգարյանի հիշատակին

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ, Վահրամ Մարգարյանի նախաձեռնությամբ և նվիրատվությամբ` այսօր` դեկտեմբերի 17-ին, կայացավ Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում Սուրբ Կարապետ մատուռի հիմնարկեքի արարողությունը:

... Ավելին.

Սկսեցի՜նք «Բարև, ես եմ» ծրագիրը

«Բարև, ես եմ». այսպես է կոչվում Տավուշի թեմի Երիտասարդաց միության նոր նախաձեռնությունը։ Օրն սկսեցինք Բագրատ Սրբազանի հետ զրույցով ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը խոսեց դերասանական վարպետության և խոսքարվեստի մասին Հանդիպեցինք ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին Տավուշեցի երիտասարդ գիտնական Սիրանույշ Մելիքյանը ոգևորեց մեզ իր խոսքով Խաղերի միջոցով ավելի լավ ճանաչեցինք իրար, ճաշեցինք միասին և մասնակցեցինք երեկոյան ժամերգությանը։

... Ավելին.



Translate »