Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ

Բագրատ Սրբազանը հանդիպեց Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում գտնվող տավուշեցիներին

Մեկը մյուսին օգնելով, մխիթարելով` մեր հերոսները կամաց֊կամաց վերականգնվում են։ Իջևանցի Հայկն արդեն սկսել է դաշնամուր նվագել։ Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնից դուրս գալուց հետո էլ մեր տղաներն իրար թև ու թիկունք կլինեն։ …Լուսանկարներում Հայրենիքի պաշտպանի Վերականգնողական կենտրոնում գտնվող տավուշեցի հերոսներն են։

... Ավելին.

Վերսկսեցինք Աստվածաշնչի սերտողության դասերը

Տավուշի թեմի Պատանյաց միությունը՝ մեր սիրելի Արտյոմ Դալյանի առաջնորդությամբ, վերսկսեց Աստվածաշնչի սերտողության դասերը։ Նախքան առաջին դասը պատանիները փոքրիկ հարցաշարի միջոցով ստուգեցին, թե որքանով են հիշում նախորդ տարվա սերտողությունների նյութը:

... Ավելին.

Ավարտվեցին Տավուշի թեմի սուրբծննդյան միջոցառումները

Ամենափոքրիկները Սուրբ Ծննդյան ավետիսը ստացան թեմի հոգևորականներից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը 450 սուրբծննդյան նվեր-փաթեթներ էր պատրաստել Տավուշում ապաստանած արցախցի երեխաների և արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքների անչափահաս երեխաների համար։

... Ավելին.

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը

Վերջապես, կտրեցինք մեր շուլալ կարպետը։ Դեռ աշխատանքը չվերջացրած՝ այն արդեն ուներ իր գնորդը։ Մեր տատիկները գորգ կամ կարպետ գործելու պրոցեսից առավել սիրում էին նրա ավարտը՝ գորգը կամ կարպետը կտրելը։ Հենքի թելերը կտրելն ուղեկցվում էր երգերով։ Մեծ տոն էին դարձնում այդ պրոցեսը։ Ավանդույթները պահպանելով՝ մենք էլ օրը յուրահատուկ դարձրինք։ Շնորհակալ ենք կարպետի դիզայներ Աստղիկ Ամիրբեկյանին և

... Ավելին.

Ջրօրհնյաց կարգ Խաշթառակում

Ջրօրհնեքը խորհրդանշում է Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում։ «Ինքը Հիսուս իջավ ջրի մեջ և ջուրը միանգամից դարձրեց մաքրող ու նորոգող: Ինքն իջավ ջրի մեջ, մաքրեց երկրի ջրերը, որոնք պղծված էին մարդկանց մեղքով: Արդ՝ Իր ոտքերով տրորելով՝ ջրերը մաքրեց, դարձրեց սրբող: Եվ ինչպես նախապես Հոգին շրջում էր ջրերի վրա, նույնպես Ինքը պիտի բնակվի ջրերի մեջ

... Ավելին.

Ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումներ Արևիկում

Շնորհակալություն կանադահայ բարերար Ռաֆֆի Քեոհնելյանին ամանորյա նվերների համար, Տավուշի թեմի Պատանյաց միության պատանիներին, Արտյոմ Դալյանին՝ միջոցառման կազմակերպման համար։ Կեցցեք սիրելինե՛ր։

... Ավելին.

Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումը

Այսօր Տավուշի թեմի Պատանյաց միության ամենամյա հանդիպումն էր։Մեր կյանքի կարևոր շարժիչներից է Պատանի Տահույսը․ պատանիներն ակտիվորեն ներգրավված են թեմական կյանքի բոլոր ոլորտներում։ Այսօր մեր պատանիները ստացան Պատանյաց միության դասընթացներին, հանդիպումներին և կամավորական աշխատանքներին մասնակցության վկայականներ։ Առավել ակտիվները հատուկ նվերներ ստացան։ Այսպիսով, պատանիներն ամփոփեցին 2020թ-ը և քննարկեցի 2021-ին կատարվելիք աշխատանքներն ու միջոցառումները։ Շնորհակալ ենք Պատանյաց միության

... Ավելին.

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է

Կողբի զորամասի հրամանատար գնդապետ Վաչագան Դավոյանը Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ջրօրհնյաց խաչքավորն է։Մեր սիրելի հրամանատարը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին և վիրավորում ստացել։ Այս տարի Հայաստանի բոլոր եկեղեցիներում ջրօրհնյաց խաչի կնքահայրերը զինծառայողներն են։

... Ավելին.

Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Այս տարին դիմավորեցինք «Տէր ողորմեա»-յով, աղոթքով ու ՀՀ օրհներգը երգելով։Այս գիշերը մեզ համար թող դառնա ինքնաքննության, զղջումի, ապաշխարության առիթ։

... Ավելին.



Translate »