Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՂԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշում էին Երևանի Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողները: Օրն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Պատարագով, ապա ուսանողներն ուղևորվեցին Իջևանի սահմանապահ զորամասերից մեկը: Երիտասարդների երգ ու պարի շնորհիվ զորամասում իսկական տոնական մթնոլորտ էր տիրում: Արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս այցն ավանդաբար իր ամփոփումը գտավ Նոր

... Ավելին.

Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մատուցվել է Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագ

Հայ Առաքելական եկեղեցիներում հունվարի 5-ին, երեկոյան, Սուրբ Ծննդյան ճրագալույցին մատուցվում է Սուրբ Պատարագ: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության: Բերդի Սուրբ Հովհաննես  եկեղեցում Ճրագալույցի

... Ավելին.

Տավուշի թեմի հոգևոր դասն ամանորի գիշերն անցկացրեց մարտական հենակետում՝ զինվորների ու մի քանի երիտասարդների հետ միասին

Ամանորի գիշերը Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, Տեր Արամ քահանան, մի խումբ երիտասարդներ սահմանապահ զորամասում էին՝ զինվորների հետ տոնելու ամանորը, այնուհետև բարձրացան մարտական հենակետ՝ շնորհավորելու դիրքապահ զինվոներին: Տավուշի թեմի առաջնորդը հայրաբար շնորհավորեց զինվորներին, մեջբերում ենք. -Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և

... Ավելին.

Նռօրհնեքը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Տարեմուտի գիշերը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ, Արժանապատիվ Տեր Արամ քահանայի և բարեշնորհ Գագիկ Սարկավագի մասնակցութմաբ տեղի ունեցավ Նռան

... Ավելին.

Իջևանի տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցները եզրափակեցին Սուրբ ծննդյան միջոցառումների շարքը Տավուշում

Դեկտեմբերի 24-ին Իջևան քաղաքի համար 3 դպրոցում ուրախություն էր տիրում. տարածաշրջանի Կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացան Սուրբ ծննդյան և ամանորյա ծրագրով: Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի կենսագործման արդյունքում մարզում այս տարվա ընթացքում 43 Կիրակնօրյա դպրոցներ բացվեցին, ուր հաճախում է շուրջ 2100 աշակերտ: Առաջիկայում է ևս մեկ նպատակի իրականացումը՝ Տավուշում ամեն համայնք պետք է Կիրակնօրյա

... Ավելին.

Նոյեմբերյան քաղաքում համախմբել էին տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների աշակերտները: Տրվեց Սուրբ ծննդյան միջոցառումների մեկնարկը

Տավուշի թեմում արդեն կայացած իրականություն է Մեկ համայնք մեկ դպրոց ծրագիրը: Թեմի տարածքում մեկ տարվա ընթացքում բացվեցին ավելի քան 42 դպրոցներ, որոնք իրենց շուրջը համախմբեցին 2000-ական աշակերտների:Սահմանապահ Տավուշում Ամանորն ու Սուրբ ծնունդն այս տարի ուրիշ խորհրդի մեջ են: Մարզի դպրոցականներն այդ տոնակատարություններին մասնակից դարձան կիրակնօրա դպրոցներում, ինչը մի տարի առաջ անիրական էր թվում: Նոյեմբերի 21-ին

... Ավելին.

ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետում հանդիպում էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի հետ

«Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիան», ԵՊՀ Կիրառականհոգեբանության կենտրոնի հետ համատեղ շարունակում է դասախոսություններիշարքը, որի գլխավոր նպատակն է քաղցկեղի վերաբերյալ իրազեկվածությանբարձրացումը: Դասախոսությունների ընթացքում լուսաբանվում են քաղցկեցիբժշկական, սոցիալական, հոգեբանական և հոգևոր ասպեկտները: Պալիատիվ օգնության համատեքստում հոգևոր խնամքի մասին ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետում զրույց-դասախոսություն էր Բագրատ Սրբազանի հետ, ով երկար տարիներ տրամադրում է հոգևոր խնամք կյանքին վտանգ սպառնացող կամ կյանքը սահմանափակող հիվանդություններ ունեցող մարդկանց:

... Ավելին.

Մեկ օրվա մեջ տրվեց քրիստոնեական դաստիարակության երեք օջախների մեկնարկը: Բացվեցին Կոթի, Լճկաձոր և Արճիս գյուղերի Կիրակնօրյա դպրոցները:

Իրենց ներսում ունենալով մեր Տիրոջ սերն ու հայրենիքի նկատմամբ մեծագույն նվիրումը, կանադահայ Հովիկ և Թալին Մուշյանները հովանավորեցին Տավուշի թեմի Կոթի, Լճկաձոր և Արճիս շեներում կիրակնօրյա դպրոցների գոյությունը: Կոթի գյուղում քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ մանուկները կսովորեն նաև Ազգային պար՝ դասավանդմամբ Մերի Չիբուխչյանի, հոգևոր երգեր՝ ղեկավար Քրիստինա Շերոյան: իսկ քրիստոնեական դասերը կվարի Նարե Մանթաշյանը: Նոյեմբերյան քաղաքի և սահմանապահ

... Ավելին.

Բերդում համաքաղաքային տոն էր. քաղաքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը

Տավուշի մարզի Բերդ քաղաքը երկար տարիներ, ավելի քան 70 տարի եկեղեցի չի ունեցել, արդեն երկու տարի է, ինչ քաղաքն իր հոգևոր բովանդակությամբ զարդարել է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բերդ քաղաքում Կիրակնօրյա դպրոցի բացումը վերածվել էր համաքաղաքային մեծ տոնի, նախնական դպրոց ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 150 աշակերտ, Բերդի քաղաքապետ պարոն Հարություն Մանուչարյանի խոսքերով՝ ինքը

... Ավելին.



Translate »