Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մահկանաբերդի բարձունքը

Մահկանաբերդ, բերդ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Չորոփոր (Կայան) գավառում, Աղստև գետի միջին հոսանքի ավագանում, Ոսկեպարի վտակ Խնձորկուտի աջ ափին, Դեղձնուտ վանքի մոտակայքում (այժմյան՝ Իջևանի շրջանում)։ Հիմնվել է XII դ. բարձրադիր ժայռի գագաթին, խիտ անտառի մեջ։ XII-XIII դդ. պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, որի համար բերդին հարող շրջանը կոչվել է «գավառ Մահկանաբերդոյ»։ Մահկանաբերդի պարիսպները համեմատաբար լավ են

... Ավելին.

Կայան բերդը, կամ Աշոտ Երկաթի հյուսիսային նստավայրը:

Բագրատունյան տիրապետության շրջանում և պետականության վերականգնումից հետո, Հայաստանում հիմնվել են բազմաթիվ ռազմակայաններ, բերդեր և այլ ամրություններ, որոնք հսկում էին ստրատեգիական և առևտրական ճանապարհները, ապահովում հյուսիս-արևելյան երկրամասի պաշտպանությունը։ Առավել խոշորները դառնում էին իշխանական դղյակներ և հաճախ վերածվում բերդաքաղաքների։ Աղստևի հովտում ստրատեգիական կարևոր հենակետ էր Կայան ամրոցը, հավանաբար կառուցված 9-րդ դարի սկզբին։ 10-11-րդ դդ., Կյուրիկյանների օրոք՝ եղել

... Ավելին.

Տավուշ բերդ

ԱՄՐՈՑ ՏԱՎՈՒՇ /Թովուզ ղալա-10-14-րդ դար /ք. ԲԵՐԴ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ Բերդի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ,սակայն Տավուշ ամրոցի մասին բանավոր հիշատակություներ կան սկսած 4-րդ դարից:Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 10 րդ դարի սկզբին ‘ որպես Հայոց թագավոր Աշոտ բ. Երկաթի նստավայր: 10-11 դարերում ամրոցը պատկանել է Բագրատունիների Կյուրիկյան ճյուղին,իսկ 12-13 -րդ դարերում ‘ Զաքարյաններին:Գրավոր աղբյուրները

... Ավելին.

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Տավուշի Բերդի տարածաշրջանի զոհված զինծառայողների ընտանիքներին

– Շնորհավոր Սուրբ Ծնունդ, ՀԱՅՐԻ՛Կ Ահա այսպիսի խոսքերով Ամենայն Հայոց Հայրապետին անակնկալ մատուցեց փոքրիկ Ալվինան, Հայոց Հորն ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը: Ալվինան 2008թ. Չինարի գյուղի մատույցներում կորցրել էր հորը՝ դեռ չծնված: Կյանքի և մահվան խաչմերուկում ապրող մանուկների համար երկօրյա տոն էր: Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ

... Ավելին.

Բերդի տարածաշրջանի զորամասերում կատարվեց Ջրօրհնեք և օրհնված ջուրը բարձրացվեց դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին

Հունվարի 8-ին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն Բերդի տարածաշրջանի զորամասերում: Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արամ քահանան բարեշնորհ Մարտուն սարկավագի հետ միասին օրհնեցին զորամասերի ջուրը, այնուհետև օրհնված ջուրը բարձրացվեց նաև դիրքեր՝ առաջնագծի մարտիկներին: Մեջբերում ենք Տեր Արամի քարոզից մի հատված. «Սուրբ Ծնունդն իսկապես մեծագույն խորհուրդ ունի, Աստված մարդանում է, որ մարդն Աստվածանա, Աստված

... Ավելին.

Հաղթանակի օրը հերոսական Տավուշում: Զինվորական շքերթ ու մշակութային միջոցառում Բերդ քաղաքում

Այսօր մի քանի սերունդ էր հավաքվել տոնելու հայ ժողովրդի պատմության փառապանծ էջերից մեկը՝մայիսի 9-ը: Միջոցառմանը ներկա էին Բերդի զորամասի զինվորները, ովքեր կազմակերպել էին զորախաղեր ու զինվորական շքերթ՝ նվիրված մայիսյան տոներին, միջոցառումն իր օրհնությամբ զորացրել էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Արցախյան և Մեծ հայրենական պատերազմների վետերաններ և այլոք: Մայիսի 9-ի

... Ավելին.

ՏաՈւժ դպրոցների ուխտագնացությունները նաև ռազմարշավ են․․․ Մակարավանք

Մեր հերթական ուխտագնացությունը կատարեցինք Մակարավանք։ Դիլիջան, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում գործող մեր դպրոցների աշակերտները մասնակցեցին Պատարագին, որը մատուցեց Տեր Արշավիր քահանա Ասատրյանը։ Պատարագից հետո մեր աշակերտները զրույց ունեցան իջևանցի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն Լիպարիտ Ղուլարյանի հետ, տակտիկական վարժություններ կատարեցին և պատմեցին Մակարավանքի պատմությունը։

... Ավելին.



Translate »