Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նռօրհնեքը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ արդեն երրորդ տարին է, որ հայոց բոլոր եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Տարեմուտի գիշերը Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ, Արժանապատիվ Տեր Արամ քահանայի և բարեշնորհ Գագիկ Սարկավագի մասնակցութմաբ տեղի ունեցավ Նռան

... Ավելին.

Սուրբ ծննդյան միջոցառումները սահմանապահ Բերդի տարածաշրջանում

Բերդի տարածաշրջանի կիրակնօրա դպրոցների մանուկները համատեղ սիրո, ջերմության ու ժպիտի մթնոլորտում համախմբվել էին Բերդի մշակույթի տան մեծ դահլիճում:Սահմանապահ Բերդի տարածաշրջանն ունի 600 աշակերտ, ովքեր համախմբվել էին Չորաթան, Մովսես, Նավուր, Վերին Կարմիր Աղբյուր, Ծաղկավան, Նորաշեն, Տավուշ, Պառավաքար, Չինչին, Այգեձոր Վարագավան գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցներից: Ընդամենը 500 հոգանոց դահլիճում 800-ից ավել մեծ ու մանուկ կար:

... Ավելին.

Բերդում համաքաղաքային տոն էր. քաղաքում բացվեց առաջին կիրակնօրյա դպրոցը

Տավուշի մարզի Բերդ քաղաքը երկար տարիներ, ավելի քան 70 տարի եկեղեցի չի ունեցել, արդեն երկու տարի է, ինչ քաղաքն իր հոգևոր բովանդակությամբ զարդարել է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բերդ քաղաքում Կիրակնօրյա դպրոցի բացումը վերածվել էր համաքաղաքային մեծ տոնի, նախնական դպրոց ընդունվելու հայտ է ներկայացրել ավելի քան 150 աշակերտ, Բերդի քաղաքապետ պարոն Հարություն Մանուչարյանի խոսքերով՝ ինքը

... Ավելին.

Բերդի տարածաշրանում քառակի տոն է: Մեկ օրում Բացվեցին Բերդ,Չինչին,Ծաղկավան և Վարագավան գյուղի կիրակնօրյա դպրոցները

Նոյեմբերի 17-ին Բերդի տարածաշրջանում սիրո, ծրագրերի կյանքի կոչման, քրիստոնեական դաստիարակության, հավատքի մեծագույն տոն էր: Մեկ օրվա մեջ բացվեցին Վարագավան, Ծաղկավան, Չինչին գյուղերի և Բերդ քաղաքի կիրակնօրյա դպրոցները: Աշակերտական և ուսուցչական կազմերը մեծ ոգևորվածության մեջ են: Բերդի տարածաշրջանում Կիրակնօրյա դպրոցների գոյությունն ունի ռազմավարական մեծ նշանակություն: Ամուր հավատքի ու քրիստոնեական արժեքների սերմանումն այս պատանիների ու երեխաների մեջ

... Ավելին.

Խաչվերացի տոնին եպիսկոպոսական պատարագ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Այս տարի սեպտեմբերի 1-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում էր Խաչվերացը: երկու տարի առաջ Խաչվերացի տոնին օծվել է Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Երեկ նաև հավատավոր ժողովրդի երազանքի իրականացման վկայության օրն էր, 2 տարեկան էր դառնում հոգևոր հսկան: Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում

... Ավելին.

Տավուշի թեմի առաջնորդի այցելությունը Բերդի տարածաշրջան նշանավորվեց նաև Խաչքարի օծումով:

Օգոստոսի 25-ին հովվական այցելությւոններով սահմանամերձ Բերդի տարածաշրջանում էր գտնվում Տավուշի թեմի գերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանը: Չինարիում իրականացվող մեծ տոնակատարությունից առաջ Սրբազան հոր ձեռամբ օծվեց նաև Այգեձոր գյուղի ճամփեզրին գտնվող խաչքարը:

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. մանուկների օր: Ելույթ ունեցան Բերդի, Իջևանի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը

Հաղարծնի շաբաթվա օրերից մեկը՝ օգոստոսի 18-ը, հայտարարված էր մանուկների օր: Վանքում հյուր էին բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց ժպիտով ու ուրախությամբ օրն իրական տոն դարձրին: Համերգներով հանդես եկան Բերդի, Իջևանի և Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը: Առաջինը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբն էր (խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան): Երգչախումբը, չնայած նորաբաց լինելուն, արդեն ելույթ է ունեցել Դանիայում, արժանացել շատերի

... Ավելին.

Բերդի պատմության և կենցաղի թանգարանում դասական երաժշտության երեկո էր:

Այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շունչն էր տարածվել Բերդ քաղաքում: Նշենք, որ արդեն մեկ շաբաթ և ավել է Տավուշի մարզում են գտնվում կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողներ Գոհար Բադալյանը, Մարիամ Պողոսյանը և Կարինե Սիմոնյանը: Գոհար Բադալյանն արմատներով Այգեպար գյուղից է: Նրանք տեղակայվել էին սահմանապահ Այգեպար գյուղում: Աղջիկները գյուղի ու տարածաշրջանի երեխաներին մեկ շաբաթ շարունակ փոխանցում

... Ավելին.



Translate »