Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Սուրբ Ծննդյան իրականության սպասումով հյուընկալեցինք տավուշեցի զոհված հերոսների ընտանիքների երեխաներին

Այսօր Տավուշի թեմի պատանիները, երիտասարդներն ու Թեմի մանկապատանեկան երգչախումբը Սուրբ Ծննդյան միջոցառում էին պատրաստել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տավուշեցիների ընտանիքներում ապրող երեխաների համար։ «Այսպիսով ցանկանում ենք մեր սերն ու խոնարհումը արտահայտել և մեր հերոսների անմահության սխրանքը բարձր պահել մեր խոնարհումով և նաև քաջալերանք բերել ձեզ ոչ միայն այսօր, այլ մեր կյանքի բոլոր օրերին, որքան Աստված

... Ավելին.

Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն) Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան: 1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։ 1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 1994 թ-ին Անանիա

... Ավելին.

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ԵՐՐՈՐԴ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՄԵՐԳԸ

Վերջերս կայացավ Տավուշ/ՏաՀույսի թեմի մանկապատանեկան երգչախմբի երրորդ տարվա ամփոփիչ մենահամերգն Իջևանի երաժշտական դպրոցի դահլիճում: Երգչախմբի գլխավոր դիրիժոր՝ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա ՀԿ համահիմնադիր և նախագահ Քրիստինե Շերոյան: Դաշնամուրի մոտ էր՝ Հռիփսիմե Ումրշատյանը:

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՀԱՂԱՐԾՆՈՒՄ

Հունվարի 5-ին Հաղարծնում Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Պատարագը երգում էր Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, խորանին էլ ծառայում էին փոքրիկ դպիրները։ Բագրատ Սրբազանի խոսքերով՝ Սուրբ Ծնունդը ճանապարհորդության պատմություն է՝ մոգերի անցած ճանապարհը, աստղի ճանապարհը․ «Մոգերը երկար ճանապարհ անցան՝ գալու-հասնելու այն վայրը, որտեղ առաջնորդել էր իրենց աստղը։ Մարդու և

... Ավելին.

ԿՈԹԻԻ ԵՎ ԻՋԵՎԱՆԻ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԿՈԹԻԻ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆ ՈՒ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ Նոյեմբերի 26-ին սահմանապահ Կոթի գյուղի երգչախումբը տոնում էր իր գործունեության մեկամյակը։ Նույն օրը մեկ տարեկան դարձավ նաև Կոթիի կիրակնօրյա դպրոցը։ Այս գեղեցիկ իրադարձության առթիվ դպրոցում էին հավաքվել ոչ միայն կոթեցի մանուկներն ու նրանց ուսուցիչները, այլ նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանան, նրանց ծնողներներն ու ընկերները։

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԻ ՊԱՏԱՐԱԳԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

Մեր փոքրիկ երգիչներն առաջին անգամ երգեցին ամբողջ պատարագը. խմբավար Քրիստինե Շերոյանի գլխավորությամբ «Տավուշի դեսպաններ» երգչախմբի հրաշամանուկները Տիրամոր վերափոխման տոնին իրենց հրեշտակային ձայներով ողողեցին ողջ Հաղարծինը:

... Ավելին.

ՊԱՏԱՐԱԳ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

«…Մանուկների ու կաթնակեր երեխաների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթ. 21.16) Հուլիսի 25-ին Գոշավանքում Սբ. Պատարագը երգում էին Դիլիջանի մանուկները: Արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ ԴՀԿ-ի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այցելեց Գոշավանք. մատուցված Սբ. Պատարագին մանկական շուրթերից աղոթք բարձրացավ առ Աստված՝ օրհնությամբ ու սիրով լցնելով ներկաների սրտերը:

... Ավելին.

Բանակն ու եկեղեցին Տավուշում

Նոյեմբերի 29-ին տավուշի մարզկենտրոն Իջևանում ռազմահայրենասիրական օր էր: Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Իջևան քաղաքի մշակույթի տանը տեղի ունեցավ ռազմահայրենասիրական միջոցառում՝ ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք խորագրով: Միջոցառմանը նեկա էին Տավուշի թեմի ամբողջ հոգևոր դասը, Իջևանի զորամասի զինվորական նվագախումբն ու սպայական կազմը, ԶՈՒ հոգևոր սպասավորներ: ԶՈՒ հոգևոր առաջնորդ գերաշնորհ Վրթանես Սրբազանն օրհնության

... Ավելին.

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը ուխտով գտնվում էր Վիրահայոց թեմում:

Սեպտեմբերի 3-ին Վիրահայոց թեմ էին մեկնել Բերդ քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախմբի սաները: Սեպտեմբերի 4-ին Տավուշի թեմի առաջնորդի խնամքով ու առաջնորդությամբ նույն թեմ ուխտագնացության մեկնեցին Տավուշի թեմի երիտասարդաց միության անդամները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում առավոտյան պատարագ մատուցվեց: Պատարագիչը  Բերդի տարածաշրջանի հոգևոր սպասավոր տեր Արամ քահանա Միրզոյանն էր: Պատարագի ժամանակ երգեց Սուրբ Գևորգ եկեղեցու մանկապատանեկան

... Ավելին.



Translate »