Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Համերգային ուխտագնացություն. Տավուշի թեմում է Տաթևի վանական շունչն ու ոգին

Քառօրյա ուխտով Տավուշի թեմում են գտնվում Տաթևի վանական համալիրի ուխտավորները և երգչախումբը՝ վանքի վանահայր Հայր Միքայելի առաջնորդությամբ: Ուխտավորներն իրենց հոգևոր ճամփորդության մեկնարկն սկսեցին Դիլիջաի Սուրբ Խաչ եկեղեցուց։ Հայր Միքայելը Սուրբ և անմահ պատարագ մատուցեց Հաղարծին վանական համալիրում, Տաթևի վանքի երգչախումբը համերգով հանդես եկավ Գոշավանքում: Օգոստոսի 30֊ին Հայր սուրբը պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում,

... Ավելին.

Հաղարծնի շաբաթ. մանուկների օր: Ելույթ ունեցան Բերդի, Իջևանի, Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը

Հաղարծնի շաբաթվա օրերից մեկը՝ օգոստոսի 18-ը, հայտարարված էր մանուկների օր: Վանքում հյուր էին բազմաթիվ երեխաներ, որոնք իրենց ժպիտով ու ուրախությամբ օրն իրական տոն դարձրին: Համերգներով հանդես եկան Բերդի, Իջևանի և Դիլիջանի մանկապատանեկան երգչախմբերը: Առաջինը Բերդի Սբ. Հովհաննես եկեղեցու մանկապատանեկան երգչախումբն էր (խմբավար՝ Հերմինե Փալանդուզյան): Երգչախումբը, չնայած նորաբաց լինելուն, արդեն ելույթ է ունեցել Դանիայում, արժանացել շատերի

... Ավելին.

Հոգևոր և ժողովրդական երաժշտության իրական տոն Հաղարծնում. հերթը «Գեղարդ» երգչախմբինն էր

Օգոստոսի 17-ին՝ ժամը 15:00-ից Հաղարծնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հազարամյա կամարների տակ ելույթ էր ունենում միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, Վիեննայից վերջերս վերադարձած հանրաճանաչ «Գեղարդ» երգչախումբը: Երգչախումբը ներկայացրեց հոգևոր երաժշտություն և մի քանի ժողովրդական երգեր՝ հիշելով Կոմիտաս վարդապետի այն արտահայտությունը, որ «եկեղեցական և ժողովրդական երգերը քույր-եղբայր են»: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց, որ

... Ավելին.

Հոգևոր և ժողովրդական երաժշտության խաղաղարար գեղեցկությունը Հաղարծնի կամարների տակ. ելույթ ունեցավ «Լույս» հնգյակը

Հաղարծնի հոգևոր – մշակութային շաբաթվա երկրորդ օրը՝ օգոստոսի 16-ի երեկոյան, «Լույս» երգեցիկ հնգյակի համերգն էր: Հաղարծին վանական համալիրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հնչեցին հայ հոգևոր և ժողովրդական երգերի հնչյունները: Համերգի վերջում երգչախումբն առաջարկեց միանալ իրենց, և ներկաների հետ միասին երգեցին ժողովրդական «Նուբար» երգը: Հատկանշական է, որ այս օրերին ամեն օր հայկական երաժշտություն է հնչում մեր

... Ավելին.

Երաժշտական ժառանգությամբ երբեմնի հարուստ վանական համալիրը կրկին անգամ զգաց հոգևոր երաժշտության զորությունը:

Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթն իր մեկնարկը տվեց հոգևոր երաժշտության բարձրակետով: Ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  երգչախումբը: Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը միջազգային մրցույթների դափնեկիր է, «Եվրոպայի մշակույթի դեսպան» տիտղոսակիր մանկապատանեկան երգչախումբ, որը հիմնադրվել է 1992 թվականի նոյեմբերի 6-ին։ Երգչախումբն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և արտերկրում։ Մասնակցում է միջազգային փառատոնների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի և բարեգործական

... Ավելին.

Տեղի ունեցավ Տավուշի թեմի Իջևան քաղաքի մանկապատանեկան երգչախմբի համերգը:

Դեռևս մի տարի չկա, ինչ ստեղծվել է Տավուշի թեմի Իջևան քաղաքի մանկապատանեկան երգչախումբը, բայց այսօր արդեն Իջևանի երաժշտական դպրոցում երեխաները բոլորին զարմացրեցին իրենց կատարողական վարպետությամբ, գեղեցիկ համերգով ու կարճ ժամանակահատվածում հասած հաջողությամբ: Երեխաների հետ այս ամբողջ ժամանակահատվածում աշխատել է դիրիժոր Քրիստինա Շերոյանը:

... Ավելին.



Translate »