Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԱՅԳԵՊԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԱՐԴԵՆ ԽԱՂԱԹԱՔՍՏՈՑ ԿԱ

Պահապանները նորոգեցին, կահավորեցին և բացեցին հերթական խաղաթաքստոցն այս անգամ՝ Այգեպարում: Միջոցառումն սկսվեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպս. Գալստանյանի աղոթքով: Այգեպարի մանկապարտեզի մանուկների պահապանները եղան մանկապարտեզում, երգ ու պարով բացեցին երեխաների համար նախատեսված ինքնատիպ խաղասենյակն ու միմյանց մաղթեցին, որ թեև նրանք այսուհետ ունեն թաքստոց՝ բոլոր անհրաժեշտ պարագաներով ու ժամանցային խաղալիքներով, բայց թող որ երբեք այն

... Ավելին.

«ԿԱՅԹՆ» ԻՐ 4-ԱՄՅԱԿԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄՈՎՍԵՍՈՒՄ ՆՇԵՑ

Սահմանապահ Մովսեսն այս հանգստյան օրերին հյուրընկալել էր «Կայթ» Արվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի անդամներին և նրանց ընկերներին։ Երկօրյա այցի նպատակն էր օգնել երեխաներին՝ կողմնորոշվել ապագա մասնագիտություն ընտրելիս։ Հյուրերը կիսվեցին սեփական փորձով, պատմեցին մանկության երազած մասնագիտությունների, կյանքում ունեցած ձախողումների և հասած հաջողությունների մասին։ Հոգեբան, հաշվապահ, բանասեր, զբոսավար, ինժեներ, ֆինանսիստ, լրագրող, երաժիշտ . տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ պատմեցին

... Ավելին.

ԲԱՆԱԿԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲԵՐԴԱՎԱՆՈՒՄ

Հզոր բանակի, հաստատուն դիրքերի ու անկոտրում զիվորի իրական արժեքը միայն սահմանին է լավագույնս գիտակցված, զգալի ու շոշափելի դառնում․․․ Սահմանապահ Բերդավանում հունվարի 28-ին մեծ շուքով տոնախմբվեց մեր բանակի կազմավորման 26-ամյակը։

... Ավելին.

ՄՈՎՍԵՍ․ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ՝ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐՈՎ

Շամշադինի տարածաշրջանի կիրակնօրյա դպրոցների Ամանորի և Սուրբ Ծննդյան միջոցառումներն ամփոփվեցին սահմանապահ Մովսեսում՝ տեղի կիրակնօրյա դպրոցի ու Այգեձորի «Լույս Մանկանց» ծրագրի սաների ելույթներով։ Մովսեսի մշակույթի կենտրոնի դահլիճում էին հավաքվել նաև կիրակնօրյա հաճախող երեխաների ծնողները, ներկա էին տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր Աբել քահանա Քարտաշյանն ու Տեր Արամ քահանա Միրզոյանը։ Սուրբ

... Ավելին.

Կոթիում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեց սահմանապահ մանուկների շուրթերից

«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, երկրի վրա Խաղաղություն ու մարդկանց մեջ հաճություն․․․»․ Ղուկաս 2․14 Կոթիում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեց սահմանապահ մանուկների շուրթերից՝ դառնալով խաղաղության պատգամ համայն աշխարհին։ Դեկտեմբերի 24-ին Տահույսում հերթական տոնական օրն էր՝ Կոթիի դպրոցում Ամանորի և Սուրբ ծննդյան ուրախությունն էին բերել սահմանապահ Ոսկեպարի ու Կոթիի կիրակնօրյա դպրոցների սաները։ Միջոցառման հյուրերն էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր

... Ավելին.

ՏԵՐ ԱԲԵԼ ՔԱՀԱՆԱ ՔԱՐՏԱՇՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՄՈՎՍԵՍԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎԸ

Սա է Մարդը՝ Քահանա Մշակելով խաղողի այգին ու հերկելով հոգևոր անդաստանը․․․ Տեր Աբել քահանա Քարտաշյան. սահմանապահ Մովսեսի ու շրջակա համայնքների հոգևոր հովիվ.       Տեսանյութը՝ Շողակաթ ՀԸ-ի․  

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱԶԱՇԵՆՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 75 ԵՐԵԽԱՆԵՐ

«Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով»: (Մատթ․ 28․19) Նոյեմբերի 18-ին սահմանապահ Վազաշենում 75 երեխաներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Քրիստոսի եկեղեցու անդամ։ Խորհրդանշական է, որ Մկրտության խորհուրդը կատարվեց համայնքապետարանի դահլիճում, ուր նախկինում գտնվել է գյուղի եկեղեցին: Արարողությունը կատարվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս

... Ավելին.

Եկեղեցու հողօրհնեք սահմանապահ Պառավաքարում

Այսօր հյուսիսարևելյան սահմանագոտում՝ Պառավաքար գյուղում, թշնամու ուղիղ նշանառության տակ, սահմանում ապրող մարդիկ մի անգամ ևս վերահաստատեցին արժանապատիվ և քրիստոնեավայել ապրելու և արարելու իրենց առաքելությունը: Տահույսի թեմի gերաշնորհ առաջնորդ Բագրատ Սրբազանի և տարածաշրջանի արժանապատիվ քահանա Տեր Արամի ձեռամբ կատարվեց գյուղում կառուցվելիք Սուրբ Հովհաննես եկեղեցու հողօրհնեքի կարգ: Եկեղեցու կառուցումը հովանավորում է տեղացի գեներալ-մայոր Արիս Բրուտյանը: Պառավաքարում այսօր

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ԿՐԹՕՋԱԽ ԲԱՑՎԵՑ

Հոկտեմբերի 14-ին սահմանապահ Ոսկեպար գյուղում հերթական կիրակնօրյա դպրոցը բացվեց։ Կիրակնօրյա դպրոցի ոսկեպարցի սաների համար սա իսկական տոն էր․ դասասենյակում մի խումբ լուսավոր մանուկներ էին հավաքվել՝ իրենց ելույթներով դպրոցի բացումն ազդարարելու ու հյուրերին ողջունելու։ Փոքրիկ միջոցառման ավարտից հետո Տավուշի թեմի առաջնոր Բագրատ Սրբազանը երեխաների հետ զրուցեց մեր Թարգմանիչ հայրերի ու Թարգմանչաց տոնի խորհրդի մասին՝ նշելով, որ

... Ավելին.



Translate »