Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Իջևան

Տեառնընդառաջի նախատոնակ և նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի առաջնորդանիստ եկեղեցում

Փետրվարի 13-ի երեկոյան Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Տեառնընդառաջի նախատոնակը։ Երեկոյան ժամերգությունից հետո եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ։Տոնը խորհրդանշում է 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելը: Տեառնընդառաջի նախատոնակին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է Անդաստանի կարգ՝ աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն, ինչը նշանավորում է ձմռան ավարտն ու գարնանամուտը: Այնուհետև եկեղեցիների կանթեղներից վերցված օրհնված

... Ավելին.

Մեր կյանքի շարժիչ մանուկները Տեառնընդառաջ են տոնում Արևիկ Սոցիալ – Կրթական Կենտրոնում

Գրեթե երկու շաբաթ մեր սաների հետ պատրաստվում էին տոնին՝ 40 օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելուն։Մեր փոքրիկները խակտոցներ հյուղեցին և կապեցին իրենց ճակատներին, հալվա, աղանձ ու ադիբուդի պատրաստեցին, թագվորածառ զարդարեցին։ Երգով ու պարով տոնեցինք մեր՝ արդեն տուն դարձած կենտրոնում։

... Ավելին.

Սահմանից՝ սահման․ տավուշցի երեխաները զինվորների համար նվերներ են պատրաստում

Մինչ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի սաները հացով և ալյուրով խաչեր էին պատրաստում սահմանին կանգնած տղաների համար՝ աղավնին մտավ սենյակ։ Երեխաները վստահ են՝ աղավնին խաղաղություն է բերել, Տիրոջ օգնությամբ շուտով վաստակած խաղաղություն կունենանք։ Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի, Գանձաքարի մշակույթի տան կամավորների, Տավուշի թեմի Պատանյաց միության սաների պատրաստած նվերներն ու շնորհակալական նամակներն արդեն հասել են մեր զինվորներին։ Աստծո պահպանությունն

... Ավելին.

Ծնվեց արցախյան հայրենական պատերազմում անմահացած Սերյոժա Վիրաբյանի որդին

Ծնվեց արցախյան հայրենական պատերազմում անմահացած Սերյոժա Վիրաբյանի որդին։Նոր կյանքով ենք պատասխանում թշնամուն։ Սերյոժա Վիրաբյանի կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Աստված պահապան։

... Ավելին.

Մեր պատանիներն աղոթում են խաղաղության համար

Պատանի ՏաՀույսն աղոթում է խաղաղության համար․ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի

... Ավելին.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։ — Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն

... Ավելին.

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից արևիկցիներին

Հունիսմեկյան անակնկալ «Գալաքսի» ընկերությունների խմբի և ԵՀԽ «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի փոքրիկների համար․ քաղցրավենիքով լի արկղերն ուղարկվել են Տավուշի թեմի առաջնորդարան։ Մեր պատանիները քաղցրավենիքի փաթեթներ են պատրաստում կենտրոնի կրտսեր խմբի երեխաների համար։

... Ավելին.

Երկրորդ ծաղկազարդ․«Մարդ, դու էլ ես կոչված հավիտենականության։ Ընդունի՛ր այդ պատիվը»․ Բագրատ Սրբազան

«Ով ինչպիսի ակնկալիք ունի եկեղեցուց՝ իր իմանալիքն է, բայց եկեղեցու տալիքը, եկեղեցու փոխանցելիքը հավիտենականության մասին է։ Մենք ուրիշ բանի մասին չենք խոսելու ձեզ հետ և աշխարհին էլ ուրիշ բանի մասին չենք խոսելու ։ Մեր հավիտենական կյանքի համար այս կյանքում մենք կրում ենք այդ պատասխանատվությունը մարդկանց հետ գործելու, ապրելու, ճանաչեցնելու, բարիք սերմանելու, սեր տարածելու, հաշտություն կնքելու,

... Ավելին.

ՄԵԿՕՐՅԱ ՃԱՄԲԱՐ ԻՋԵՎԱՆՈՒՄ

Իջևանի թիվ 1-ին, 3-րդ և 5-րդ դպրոցների կիրակնօրյայի սաների մեկօրյա ճամբարից. Երեխաներն ուսուցիչների հետ միասին մի գեղեցիկ օր անցկացրին: Նրանց միացել էր նաև Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

... Ավելին.



Translate »