Իջևան
ՃՐԱԳԱԼՈՒՅՑ
«Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հավատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի. եւ ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեանս չի մեռնի» (Հովհաննես ԺԱ 25-26):
Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի
Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները և վառվող մոմեր բաժանում ժողովրդին:
Հատված Բագրատ Սրբազանի Սուրբ Հարության տոնի ճրագալույցի քարոզից.
«Այսօր մեր բոլոր եկեղեցիներում է հնչում և ամբողջ Հայաստանը մի մեծ սիրտ դարձած տրոփում է մեծ ավետիսով, թե՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
Հարության խորհուրդի մենք երբեք չենք զգա, եթե ապրած չլինենք խաչելության խորհուրդը: Քրիստոս մեռելներից է հարություն առել, մեռելներից հարություն առնելով՝ մեզ հստակ հույսի խոստում է տվել, որ դուք այս հոգեվիճակում մահանալու եք կոչված, բայց Ես եկել եմ ձեզ հետ գերեզմանը տարվելու, Ես եկել եմ ձեզ այդ մահվանից ազատելու: Եվ ահա սրա մասին է Հարության խորհուրդը: Մեր Տերն Իր մեկնելուց առաջ ասում է. «Ահա Ես Ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Եթե չենք հավատալու դրան, իմաստ չունի այս կյանքի մեջ ապրած որևէ վայրկյանը: Եթե մենք մեր աշխատանքի ապագայի արդյունքի հույսը չունենք, ապա իմաստ չունի մեր աշխատանքը: Հենց այդ հույսի մասին է մեզ հետ խեսում Հիսուսը. «Ես եկել եմ ձեզ հարության հույսը տալու, ազատելու մեղքից ու մահվանից»:
Քրիստոսի Հարության խորհուրդը այն գերեզմանված քարը գլորելու մասին է, որ այսօր դրված է մեզ վրա որպես մեղք: Մինչև սա չլինի, մենք մահացած ենք: Քրիստոսի Հարության լույսն է մեր ապրելու չափորոշիչը, խաչին գամված Քրիստոսի՝ ներողության հրավիրելու, «Հա՛յր, ների՛ր սրանց» ասելն է մեր չափորոշինչը, իր աշակերտների ոտքերը խոնարհությամբ լվացող Հիսուսի սիրո պատգամն է մեր կյանքի չափորոշիչը: Մեր ապրելն իմաստ չի ունենա, եթե չլինի այն հաստատ համոզումը, որ Աստված ինձ համար խաչվել, թաղվել ու հարություն է առել, և ես էլ նույն ճանապարհով եմ գնում»:

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ. ՔՐԻՍՏՈՍԻ ԹԱՂՄԱՆ ԵՎ ԽԱՉԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ
«Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար Նա պատիժ կրեց, և Նրա վերքերով մենք բժշկվեցինք»: (Եսայի 53.5)
Ավագ Ուրբաթը Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աշխարհում շատ հուշարձաններ են կանգնեցվել, որոնք մարդկանց սիրո դրսևորումներն են։ Իսկ Խաչը միակն է, որ կանգնեցվեց մարդկանց չարության արդյունքում։ Խաչելության պատմության մեջ հանդիպում են մարդկային չարություն ու Աստծո սերը։
Պարադոքսն այն է, որ երբ մարդը Հին Կտակարանի պատմության մեջ մեղքեր էր գործում, Աստված չէր ներում, քանի որ օրենքի իշխանության տակ էին։ Իսկ երբ մարդը գործեց ամենածանր մեղքը՝ սպանեց Աստծո Որդուն, Աստված ներեց։ Մարդը չփոխվեց, փոխվեց Աստծո վերաբերմունքը մարդու նկատմամբ։ Ուստի փրկությունն Աստծո սիրո արդյունքն է։
Քրիստոսի մահվան իրականության մեջ կա մի բան, որ միայն Իրեն է պատկանում. մենք փրկվեցինք Քրիստոսի մահով ո´չ թե նրա համար, որ այդ մահը դաժան էր, այլ որ Հիսուս Նազովրեցին չէր կարող մեռնել:
Խաչելությունից հետո Քրիստոսին թաղեցին, քանի որ մոտենում էր շաբաթը։ Հովսեփ Արևմաթացին վերցրեց Հիսուսի մարմինը և դրեց գերեզմանում։ Հովսեփը Հիսուսի կենդանության ժամանակ կարծես ոչինչ չարեց Քրիստոսի համար, բայց արեց անհնարինը Նրա մահից հետո։ Հիսուսի խաչելությունն ու մահն ավելի մեծ ազդեցություն ունեցավ նրա կյանքում, քան Տիրոջ կյանքը։ Այսօր էլ շատերիս համար Հիսուսի խաչն ու մահն ավելին է, քան Նրա կյանքը։
Որպեսզի վստահ լինեին, որ Հիսուս այլևս չկա, հրեա առաջնորդները որոշեցին զինվորներ կարգել՝ հսկելու գերեզմանը։ Չէին հասկանում, որ աշխարհում չկա այնպիսի գերեզման, որը կկարողանար փակված պահել Տիրոջը։ Իսկ այսօր Տիրոջ թափուր գերեզմանը խոսուն վկայությունն է Նրա հարության։
Քրիստոս սովորեցրեց ոչ միայն ապրել, այլ նաև մեռնել։ Խաչի վրա Քրիստոս կարծես դիմում է ամենքիս. «Այս ամենն արեցի ձեզ համար, իսկ դուք ի՞նչ արեցիք Ինձ համար»։
«Այսօր մենք հիշատակում ենք մեր Տիրոջ խաչ բարձրանալը՝ սիրող մարդկանց հայացքներիի ներքո և այդ խաչի վրա իր հոգին ավանդեց ու աղաղակեց ամբողջ աշխարհին, ասելով՝ «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»:
Ինչպես երեկ խոնարհության ու սիրո ամենամեծ պատգամն էր,այսօր էլ այդ սիրո տառապանքի ճանապարհից ծնված ներողության պատգամն է ուղղված մեզ. ներելու ու ներված լինելու մեր ամենօրյա պայքարի պատգամը:
Ոմանք ասում են, որ Քրիստոսը պարտվեց խաչի վրա, և այդպես էլ կլիներ, եթե տեղի չունենար հարությունը: Ոմանք էլ ասում են, որ այդ խաչելությունը քրիստոնյաների դամբարանն է. այդպես էլ կլինի, եթե մենք հաղթանակելու, մեղքից ազատվելու, մահվան հետ ոչ թե կռվելու, այլ մահվանը հանգիստ նայելու իրականության մեջ չլինենք, եթե մեր կյանքով հստակ չհամոզենք, որ մենք Քրիստոսի հետևորդներն ենք»: (Բագրատ եպս. Գալստանյան)

ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ, ՈՏՆԼՎԱ, ԽԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ
Ավագ հինգշաբթի` հաղորդության խորհուրդը սիրո խորհուրդն է։
Հիսուս Քրիստոս խաչի վրա իր արյունը թափեց մարդկանց փրկության համար Ավագ հինգշաբթին նշանավորվում է՝ Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր աշակերտերի հետ, որը դարձավ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում: Այդ օրը, առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Հաղորդության խորհրդի հաստատման:
«Եթե Ես` Տերս եւ Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, որով- հետեւ մի օրինակ տվի ձեզ, որ ինչպես Ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձեւով անեք» (Հովհ. 3.1-20)
«Ինչպես Աստված աղքատացրեց Իրեն, մարդ դարձավ, այդպես էլ շարունակեց Իր խոնարհությունն անընդհատ դրսևորել, և մեծագույն օրինակը տվեց՝ ծառայի կերպարանքով ոտքերը լվանալու միջոցով: Այս ողջ խոնարհությունը, ծառայությունը մեկ մղում ունի՝ Աստծո անգնահատելի, անհավատալի Սերը: Եվ նրանք, ովքեր այս կյանքում կճաշակեն այդ Սիրո մեկ վայրկյանը, երբեք չեն ուզենա, որ այն բացակայի: Բայց ցանկանալ է պետք, որ այդ Սերը լինի: Սերը սիրողներին է սիրում, և ատում է իրեն ատողներին: Սերը երկնքի արքայության բանալին է…
Մեր հարաբերությունները խզվում, կտրվում ու խամրում են թվացյալ սիրո պատճառով. այն, որ ինքներս մեզ համոզում ենք, թե իբր սիրում ենք: Ինչքա՜ն պահանջ, պարտադրանք ունենք մեկս մյուսի հանդեպ, ինչքա՜ն ցանկություն ունենք դեպի մեզ քաշելու: Եթե սեր ունենանք, կտեսնենք նաև թե ինչքան սխալ ենք գործում, ինչքան ցավ ենք պատճառում, ինչքան վիշտ կա, որ չենք կիսում, ինչքան ուրախություն կա, որ չենք բաժնեկցում:
Այդ Սերը լուսարձակի պես կբացվի մեր գործերի վրա»:
(Բագրատ Սրբազանի քարոզից)
Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Հիշատակվում են Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսի աղոթքը, Հուդայի մատնությունը, Հիսուսի հանձնումն ամբոխին, ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը, մահը, Պետրոսի երեք անգամ ուրացությունն ու զղջումը:
«Քրիստոսն, ըստ էության, քանդել էր ամբողջ հասարակարգը, մտածողությունը, մարդուն դրել մեծագույն մարտահրավերի առջև.ինքն իրեն հաղթելու: Մարդը, չկարողանալով ինքն իրեն հաղթել, Սիրո պատգամի մեջ մտածողության փոփոխությանը հասնել չկարողանալով՝ գտավ մեղավորին՝ Աստծուն…
Այսօր ոչինչ չի փոխվել դեպքերի ընթացքի մեջ. սա մարդու պատմությունն է՝ Աստծո ինքնակենսագրության միջոցով գրված»:
(Հատված Բագրատ Սրբազանի խոսքից)
Քարոզի ի սքանչելեացս
Աստուած մարմնով վասն իմ խաչեալ.
Մերով բնութեամբս մեռանի
Աստուած անմահ խոստովանի…

ՕՎՍԱՆՆԱ ԲԱՐՁՐՅԱԼԻՆ. ԾԱՂԿԱԶԱՐԴ. ՏԻՐՈՋ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
«Օվսաննա՜ Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, որ գալիս է Տիրոջ անունով…»
Ծաղկազարդը մեր եկեղեցու Տերունի տոներից է, կատարվում է Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ, Ավագ շաբաթվա միաշաբթի (կիրակի) օրը: Նվիրված է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին մի քանի դրվագների՝ Հիսուսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքի և Ղազարոսին հարություն տալու հիշատակությանը:
Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող մարդիկ դուրս են եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» : Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու եւ արմավենու ճյուղերը, ինչպես նաեւ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
«Այսօրվա մեր զգացումները ոչնչով տարբեր չեն այն ժամանակից, երբ Հիսուսը մտնում էր Երուսաղեմ: Եթե մեր իրականությունը և այդ օրվա իրականությունն իրարից տարբեր լինեն և ոչ մի առնչություն չունենան, ոչ մի նշանակություն չի ունենա այսօրվա մեր փառաբանությունը: Հիսուսն ամեն օր է մուտք գործում: Այսօր մենք ուղղակի վերահաստատում ենք այն մեծագույն հոգևոր իրողությունը, որ ամեն օր տեղի է ունենում մեր կյանքում: Այսօր ոչ մարդիկ են փոխվել, ո՛չ էլ Աստված, և մենք նույնությամբ շարունակում ենք այդ կյանքը…»-Բագրատ Սրբազան

Նորապսակների օրհնության կարգ Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է Տեառընդառաջը: Տերունի այս տոնը հիշատակում է 40 օրական Հիսուսի ընծայումը տաճարին: Տոնի նախօրեին կատարվում է Երեկոյան ժամերգություն և նախատոնակ: Տոնի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է նորապսակների օրհնության օր:
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում այսօր՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը կատարեց նորապսակների օրհնության կարգ, խնդրելով, որ Աստված պաշտպան ու ապավեն լինի նորապսակ զույգերին իրենց ողջ կյանքի ընթացքում.
«Եվ այժմ աղաչում ենք Քեզ, Տե՛ր, օրհնիր նորապսակ այս ընտանիքները, ինչպես օրհնեցիր մեր նախահայրերին ու նախամայրերին, որովհետև Դու նրանց կանչեցիր արժանացնելու Քո քաղցր օրհնությանը և նրանց գլուխները զարդարեցիր պատվական քարերի պսակներով, որպեսզի իրենց կյանքի ընթացքում լինեն անարատ, միմյանց սիրեն հոգևոր սիրով և ապրեն միաբան ու համերաշխ…»:
Բագրատ Սրբազանն օրհնությունից հետո նորապսակներին մաղթեց, որ իրենց կյանքի ճանապարհին ուղեկցի Աստվածային սերը, և իրենց կյանքերում երբեք չկորցնեն Քրիստոսի ներկայությունը:

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ. ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԻՋԵՎԱՆՈՒՄ
Հունվարի 6-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Իջևանի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում: Պատարագին ներկա էին Երրորդ բանակային կորպուսի շտաբի պետ գնդապետ Արտյոմ Սմբատյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Վահե Հովսեփյանը, սպաներ և զինվորներ:
Պատարագի որոշ հատվածներ երգում էին Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի սաները (խմբավար՝ Քրիստինե Շերոյան):
Հավատացյալներին փոխանցելով Փրկչի ծննդյան մեծ ավետիսը՝ Բագրատ Սրբազանը հիշեցրեց, որ այսօր ծնվող Փրկիչը չի փոխվել. «Զի Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան» (Եբր. ԺԳ.8) Մենք այսօր տոնախմբում ենք մեր Աստծո՝ մեզ հետ, մեզ նման լինելը, մարդանալը, ծնվելը, մեզ հետ ապրելը և սա այլ բան չի կարող լինել, քան այս նույնությունը, որ ժամանակ և տարածություն չի ճանաչում: Իր անփոփոխ լինելու առջև մեզ համար անփոփոխ հնչում է հրեշտակների անմեղ խոսքը, որ խաղաղության, մարդկանց մեջ հաճության և սիրո Իշխանն է այսօր մեզ համար ծնվում: Եվ այդ նույն Աստվածն է, որ անփոփոխ կերպով խոսում ու հռչակում է սիրո և խաղաղության մասին:
Աստված այսօր աղքատանում է. գալիս է Իր բարձունքներից, մեզ համար դառնում գոյութենական և շոշափելի, սակայն այս խորհուրդը իմաստ չի ունենա, եթե մենք չփորձենք մեր կյանքի յուրաքանչյուր պահը, մեր յուրաքանչյուր գործը, անելիքը՝ ուղղված թե՛ մեզ, ու թե՛ ուրիշներին բերել այդ Ծննդյան սիրո, խաղաղության ու հաշտության մեծագույն խորհրդի մեջ: Այսօր քանի՞սս ենք մեր տուն, փողոց, աշխատավայր տանելու այդ սերը մեզ հետ: Այսօր ովքե՞ր են լինելու այն հովիվները, հրեշտակները, մոգերը, որ հռչակելու են իրենց սրտով, հոգով, զգացումով, էությամբ, որ այսօր Աստված է ծնվում: Ովքե՞ր են լինելու այն մարդիկ, ովքեր ասելու են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», քանի որ իրոք ապրում են դրանով»:
Սրբազանն իր գնահատանքը հայտնեց Պատարագին ներկա սպաներին ու զինվորներին, նշելով, որ նրանք են մեր Հայրենիքի ու հավատքի սահմաններն ու տարածությունը պաշտպանողները, ամենօրյա սիրո ճանապարհի մեջ խաղաղության կրողները լինելով՝ մեր ժողովրդի պաշտպանները, մաղթելով որ բոլորս էլ կարողանանք վայելել Խաղաղության այն պատգամը, որ այսօր հնչում է բոլոր եկեղեցիներից:
Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ Իջևանի փոխքաղաքապետ Արթուր Ճաղարյանը:
Ներկաները հեռացան՝ իրենց հետ տանելով Քրիստոսի Ծննդյան մեծ ավետիսը՝ հռչակելով Աստվածային Սիրո մեծագույն արտահայտությունը:

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդն սկսում է տոնել հունվարի 5-ի երեկոյան: Այս օրը բոլոր եկեղեցիներում Ճրագալույցի Սուրբ Պատարագ է մատուցվում և քրիստոնյաներին է փոխանցվում Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել:
Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Սիմեոն քհն. Առաքելյանը: Նա փոխանցեց Սուրբ Ծննդյան ավետիսը, նշելով, որ անհրաժեշտ է առաջանալ դեպի Սուրբ Ծնունդ նորոգված հոգով ու մտքով:
Պատարագի ավարտին ներկաներն իրենց հետ տարան վառված մոմերը՝ Աստվածային լույսի, եկեղեցու օրհնության ու Բեթղեհեմյան աստղի խորհրդանիշը՝ լույսը տարածելով ողջ քաղաքում:

Ապրիլի 23-ին Տավուշում մարդասիրության ու հայրենասիրության բաց դաս էր:
Տավուշում այսօր տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանությունից 110,000 հայ որբերին փրկած դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի մահվան 55-րդ տարելիցին և ցեղասպանության նահատակ սուրբերի հիշատակին նվիրված միջոցառում:
Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ տեղի ունեցավ Իջևան քաղաքի Սուրբ նահատակաց բաց խորանի սուրբ սեղանի օծումը, որն Իջևան քաղաքում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող գլխավոր խորհրդանիշն է:
Խորանը կառուցվել է 2014թ՝ հովանավորությամբ մոսկվաբնակ իջևանցի եղբայրներ Արմեն և Արտակ Իսկանդարյանների: Ճարտարապետ-նախագծողներն են Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը և մարզի ճարտարապետ Միսակ Մելքումյանը:
Միջոցառումը շարունակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ Հայաստանում Մարի Յակոբսենին նվիրված միակ հուշարձանի մոտ, որը զետեղված է ԵՊՀ ԻՄ բակում: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները՝ ռեկտոր Սամվել առաքելյանի գլխավորությամբ, Տավուշի թեմի հոգևոր դասը, Դանիայի թագավորության հյուպատոսության ներկայացուցիչներ՝ Պատվավոր հյուպատոս Պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ, Դանիական Հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանի գլխավորությամբ և այլք:
1882 թ. ծնված Մարիա Յակոբսենը Օսմանյան կայսրության տարածքում 1890-ականներին իրագործված համիդյան ջարդերի մասին տեղեկանում է պատանի տարիքում, ինչից հետո բուժքույրության դասընթացներ ավարտելով՝ համալրում «Կանանց առաքելության աշխատողներ» (Kvindelige Missions Arbejdere (KMA)) կազմակերպության շարքերը և ուղևորվում Թուրքիա։ Նա առաջինն էր գթության քույրերից, ով հասավ Խարբերդ. դա համընկավ իր 24-ամյակի հետ։ Դեռ նոր էր անցել գործի, երբ տեղի բժիշկները նրան արդեն անվանում էին «փրկության հրեշտակ»։ Թեպետ նրա համար ծանր էր բարձրադիր վայրերում աշխատելն ու երկար ճանապարհ կտրելը, դա ոչինչ էր 1915-ին սկսվածի համեմատ։
Ցեղասպանության ալիքը հազարավոր երեխաների բերեց նրա մոտ։ Նա միանձնյա ստանձնեց հիվանդանոցում տեղավորված հազարավոր որբերի խնամքը, երբ պատերազմին Միացյալ Նահանգների ներգարվման հետևանքով ամերիկյան անձնակազմն ստիպված եղավ լքել կայսրության տարածքը: Ինչ-որ մի պահի Յակոբսենը կերակուր էր տալիս օրական 4500 երեխայի։ Չափազանց դժվար է կարդալ այդ օրերի մասին նրա հուշերը. «Ես կարծում էի՝ այլևս երբեք չեմ ժպտա»,- գրում է Մարիան՝ պատմելով տեղի պակասիպատճառով մի տղայի մերժելու մասին, որին հետո գտան սովից մեռած։ «Սիրտս կտոր-կտոր էր եղել»,- պատմում է նա՝ նկարագրելով մի դեպք, երբ ոստիկանները, որոնք նաև մասնակցում էին հայերի հետապնդումներին, իր դուռն են բերում պատառոտված ոտքերով ու մերկ մի փոքրիկ աղջնակի։
Տեղեկանալով, որ Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief) ձեռնարկել է 110,000 երեխաների Թուրքիայից տարհանելու գործը՝ Մարիան, վտանգը մի կողմ թողած, շտապ վերադառնում է Մերձավոր Արևելք և սկսում զբաղվել որբահավաքությամբ։ Թուրքիա մուտքի արտոնագիր չստանալով՝ նա ուղևորվում է Լիբանան և շուտով հիմնում հետագայում մոտ 200 հայ երեխա պատսպարած «Թռչնոց բույն» որբանոցը. Մարիայից մշտապես քաղցրավենիք խնդրող երեխաները նրան հիշեցնում են ձվից նոր դուրս եկած քաղցած թռչնակների։
Այցելուները պատմում են, որ «Թռչնոց բույնն» ավելի շատ դպրոց էր, քան որբանոց, անթերի մաքուր էր ու կարգապահ, երեխաները դաս էին սովորում, իսկ աղջիկները՝ նաև հմտանում ասեղնագործության նրբություններում։ Զարմանալի է, բայց հաստատությունը գործել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: 1950 թ. Յակոբսենը դարձավ առաջին կինը, ով մարդասիրական աշխատանքի համար պարգևատրեց Դանիայի թագավորության ոսկե մեդալով։ Մարիան վերջին անգամ հայրենիք է այցելել 1957 թ., իսկ մահացել է 1960 թ., «Թռչնոց բույն» որբանոցում։ Իր ցանկությամբ՝ աճյունն ամփոփվել է որբանոցի բակում։
-Հնարավոր է այստեղ հավաքված մարդկանց մեջ լինեն նրանք, ովքեր Մարիա Յակոբսենի ցանած ծիլերի արդյունքն են, նրա ծոռներն են, խոսքի մեջ նշեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը: Նաև հավելեց,- Մարիա Յակոբսենի փրկած յուրաքանչյուր մանուկ մի երևույթ է, մի ընտանիք է, մի օջախ:
Դանիայի թագավորության հյուպատոսությունը Պատվավոր հյուպատոս Պարոն Գագիկ Գյուլբուդաղյանի գլխավորությամբ Մարիա Յակոբսենի գերեզմանից հող էր բերել ԵՊՀ ԻՄ, համալսարանականները խոստացան, որ այդ հողն իրենց համար սրբազան մասունք կդառնա:
ԵՊՀ իջևանի մասնաճյուղում սահմանվելու է Մարիա Յակոբսենի անվան կրթաթոշակ այն ուսանողների համար, ովքեր աչքի կընկնեն բարեգթությամբ, բարեսրտությամբ և միջավայրի նկատմամբ բարի ցանկություններով:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Մարիա Յակոբսենին նվիրված ֆիլմի և անձնական իրերի ցուցադրություն:
Միջոցառումն ավարտին Դանիական Հայկական բարեգործական առաքելությունը՝ ղեկավար Նանե Խաչատրյանն ընթերցեց Մարիա Յակոբսենի աղոթքների գլխավոր հիշատակությունը «Տեր Աստված, թող այս մանուկները փուչիկի պայթյունից ավելի ուժեղ ձայն չլսեն»:
Տավուշի թեմի առաջնորդի օրհնությամբ և պատգամով փակվեց հիշարժան հանդիսությունը: