Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատարագ

Բագրատ Սրբազանի քարոզը Սուրբ Ծննդյան Ճրագալույցին

Հիսուսի Ծնունդը փողոցի մերժումն է ու ՏԱՃԱՐԻ ձգտումը։ ․․․ Այս Ծնունդը մեր ընտրված լինելու խորհուրդն է։ Չկա ավելի մեծ արժեք։ ․․․ Անսերացել ենք, ժողովուրդ։ Ինքնասիրահարվել ենք, ժողովուրդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

2020թ-ի վերջին կիրակնօրյա Պատարագը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այո, Աստված անփոփոխ մեզ հետ Էր, Է և լինելու Է։ ․․․ Մենք պարտվել ենք մեղքին և շարունակում ենք պարտվել, քանի դեռ այս փողոցը (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու շրջակա տարածքն այս օրերին դարձել է բացօթյա շուկա – խմբ․) մեր հայելին է լինելու, մեր պատկերն է լինելու, մեր զգացումների աշխարհն է լինելու, մեր հոգեկերտվածքն է լինելու,

... Ավելին.

Մենք խայտառակությունը համարեցինք փրկություն․ Բագրատ Սրբազանի քարոզը

Շարունակում ենք նույն մտքով ապրել․ ոմանք՝ անտարբերությամբ, ոմանք էլ՝ հայհոյանքով։ Հայհոյողները, որոնք ուղղակի դառնում են սատանայի գործիք, իրենց միտքը, կյանքը, էությունը՝ ամբողջ բովանդակությունը շաղախում են ատելությամբ ու հայհոյանքով, և ոչ միայն իրենց են վնասում, այլ նաև վնասում, ախտահարում են ամբողջ շրջապատը։ ․․․ Մեր Տերը խոսում է ներելու մասին՝ սաստելու և ներելու մասին։ … Սերը բոլոր

... Ավելին.

Հաշտության օրակարգը հրամայական է․ Բագրատ Սրբազանի քարոզը

Մենք խոսում ենք կորուսյալ դրախտի, և ոչ թե դրա մի հատվածի մասին․ ոչ թե սրան կամ նրան, այլ՝ բոլորիս պատկանող։ ․․․ Ոսկե հորթը խորհրդանիշն է մարդկային մեղքի, մարդկային բազում արատների, և, հիմնական իմաստով, խզումը Աստծո և մարդու միջև եղած խորը կապի։ ․․․ Այո, մենք պարտվել ենք մեղքին, որովհետև լսելը պարտվեց խոսելուն և տաճարը՝ հոգևոր բովանդակությունը,

... Ավելին.

Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան

Մենք պարտվեցինք մեղքին, որովհետև Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին, Մարդը պարտվեց քաղաքացուն, Պաշտամունքը պարտվեց ժամանցին, Սեռը պարտվեց գենդերին, Բարոյական հասարակությունը պարտվեց քաղաքացիական հասարակությանը։ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

... Ավելին.

Իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին․ Բագրատ Սրբազան

Ասում եմ՝ մենք պարտվեցինք մեղքին, և այս շարքի վրա՝ ճշմարտությունը պարտվեց ստին, ազնվությունը պարտվեց կեղծիքին, երփներանգը պարտվեց սև ու սպիտակին, պետական գործիչը պարտվեց բլոգերին, իրական Հայաստանը պարտվեց ֆեյսբուքյան Հայաստանին, ուղղամտությունը պարտվեց չարամտությանը, ազգայինը պարտվեց գլոբալիստներին, քրիստոնեականը պարտվեց ապաքրիստոնեականին, սեռը պարտվեց անսեռությանը, դեմքը պարտվեց անդիմագիծին, ուղղությունը պարտվեց անորոշությանը, պատասխանատվությունը պարտվեց իրավունքին, նաև՝ պատասխանատվությունը պարտվեց անպատասխանատվությանը, պատերազմը

... Ավելին.

Մեղա Քեզ, Տեր, մեղա Արարատին, մեղա Արցախին, մեղա Հայաստանին, մեղա իմ ընկերոջը․ Բագրատ Սրբազան

Մենք 44 օր ապրեցինք հաղթանակի, տագնապի, կորուստների, ձեռքբերումների հովիտում։ Այդ 44 օրերի ընթացքում ես մոտավորապես 20 օր գտնվեցի Արցախում, մնացած օրերը այստեղ՝ մեր համայնքներում՝ մեր զավակներին հուղարկավորելու և մեր ընտանիքներին մխիթարելու։ Եղա երևի թե վերջին ոչ զինվորական անձը, ով թողեց Շուշին, տեսավ լքված Ստեփանակերտը, ապրեց մեր ողջ պատմությունն իր ամբողջ բովանդակությամբ և հասկացավ, որ հենց

... Ավելին.

Այրի կնոջ լուման․ Պատերազմական օրեր․ Բագրատ Սրբազանի քարոզը

Սա յուրաքանչյուր հայ մարդու, քրիստոնյա մարդու պատերազմն է, անկախ նրանից՝ իր ընտանիքից որևէ մեկը կլինի՞ առաջնագծում, թե՞ ոչ։ ․․․ Մեր ամբողջական նվիրումը այրի կնոջ լումայի պես պիտի իրականություն դառնա մեր կյանքում, պիտի լինի ամբողջը տալու պատրաստակամությունը՝ նյութական, հոգևոր, մտավոր ամբողջությամբ։ ․․․ Այսօր մենք որևէ ձևով թուլանալու իրավունք չունենք՝ ո՛չ սոցիալական ցանցերում, ո՛չ մեր հարաբերությունների մեջ,

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոն․ Նոր Վարագավանք․ Բագրատ Սրբազանի քարոզը

Մեր երկիրը Խաչի երկիր է: … Տավուշի մեր սահմանապահ ժողովրդից, Խաչափայտի Սուրբ մասունքով ողջույն եմ հղում Գանձասարի Սուրբ բարձունքին, Հովհաննես Մկրտչի մասունքներին: ․․․ Մեր Աստվածը խաղաղության Աստված է, բայց միևնույն ժամանակ պատերազմի Աստված է։ Պատերազմի Աստված է հենց այդ խաղաղության հաստատման համար: … Ես այս խորանից խաղաղության կոչ եմ անում՝ հաղթանակի գնով խաղաղության կոչ: Բագրատ

... Ավելին.



Translate »