Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Պատարագ

ՎԵՐԱՆԿԱԽԱՑՄԱՆ ՏՈՆԻՆ՝ ՊԱՏԱՐԱԳ ԽԱՇԹԱՌԱԿԻ ԲԱՐՁՈՒՆՔԻՆ

Խաշթառակի Սուրբ Դավիթ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել Քարտաշյանը։ Տեր, ուղղիր մեր ճանապարհները, որպեսզի ճշմարիտ լույսդ տեսնենք և գանք դեպի քեզ։

... Ավելին.

Բագրատ Սրբազանը պատարագ մատուցեց ԱՄՆ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում

ԵԿԵ՛Ք ՏՈՒՆ, ՄԵՐ ՄԱՅՐԸ ՀԻՎԱՆԴ ՈՒ ԽՈՑՎԱԾ Է, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԻՐԵՆ ԱՅՍՊԵՍ ԹՈՂՆԵԼՈՒ։ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք, ԶՈՐԱՑՐԵ՛Ք և ԶՈՐԱՑԵ՛Ք ««Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33) Այստեղ մեր Տերը երկու գաղափարներ է փոխանցում մեզ՝ խաղաղություն և հաղթանակ։ Միմյանցից զատ այս երկու

... Ավելին.

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։ Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ

... Ավելին.

Որտեղի՞ց ես եկել, ինչո՞ւ ես եկել, և ո՞ւր պիտի գնաս․ Սուրբ Խաչի երևման տոն․ Տեր Շավարշի քարոզը

Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

... Ավելին.

Խաչի երևման տոն․ Բագրատ Սրբազան. Խաչի խորհուրդը սիրո խորհուրդն է՝ զոհաբերությամբ ու տառապանքով

Մեր ժողովրդի ողջ կյանքը և, հատկապես, այս վերջին մի քանի ամիսները՝ պատերազմը և պատերազմից հետո, Խաչի խորհրդի պատգամն ունի։ Մեր ամբողջ կյանքն է եղել խաչելության կյանք և ճանապարհ, անկախ նրանից, թե մենք որքանով ենք ձգտել այդ խաչելության խորհրդից հետո հասնել հարության և հաղթանակի։ Եթե չկա հարության ու համբարձման գաղափարը, սկզբունքն ու ճշմարտությունը, ապա խաչի խորհուրդն

... Ավելին.

Դատավորի կիրակի․ Բագրատ Սրբազանի քարոզը

Անիրավ դատավորը հայտնի, շատ հարգված մեկն էր քաղաքում՝ Հռոմի հպարտ քաղաքացի։ Զրկված, իրավազրկված, խաբված մի այրի կին է գալիս Դատավորի մոտ՝ իր դատը տեսնելու, բայց դատավորը չի ուզում տեսնել դատը։ Ինչո՞ւ. որովհետև կյանքի սկզբունք ուներ՝ հպարտ քաղաքացի էր։ «Որովհետև Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում»,- ասում է մեր Տերը։ Սա անիրավության սկզբունքն է. Աստծուց

... Ավելին.

Առաջավորաց պահքի բարեկենդան․ Բագրատ Սրբազանի քարոզը

Ավետյաց երկրի տեսիլքը սկսելու պայմանը, նախապայմանը, ակունքը կուռքերի կամ կռապաշտության մերժումն է․ – մարդկային կռապաշտության – համացանցային կռապաշտության – աստղային գիտության կռապաշտության – տնտեսության կռապաշտության ․․․ Երբ 4-րդ դարում տեղի էր ունենում Հայոց դարձը, Տրդատ արքան հայացքը չուղղեց ո՛չ արևմուք, ո՛չ արևելք, ո՛չ հյուսիս, ո՛չ հարավ․ Աստծո պաշտամունքով, Քրիստոսին դառնալով, քրիստոնեությունն ընդունելով որպես ճշմարտության ճանապարհ,

... Ավելին.

Նյութական բարիք չի լինելու, մինչև չլինի հոգևոր բարիքը․ Բագրատ Սրբազանի քարոզը

Առանց վերականգնման տեսիլքի պարտությունը ոչ թե կդառնա խրատ, ճանապարհ ու մեր կյանքի ուղղություն, այլ կմնա ուղղակի պրտություն։ Եթե մեր նախաձեռնություններում կամ ծրագրերում չկա Աստծո հրավերի զգացողությունը, պատգամը, կոչումը՝ բոլորը դատարկ են և ենթակա պարտության։ ․․․ Մեր կյանքից չեն պակասել հայհոյությունը, ինքնաարդարացումը, ատելությունը, թշնամությունը։ Այս ճանապարհն անդունդի ճանապարհն է, այս ճանապարհը վերջնական կործանման ճանապարհն է։ …

... Ավելին.



Translate »