Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

սահման

ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ ՎԵՐՍՏԻՆ ՀՆՉԵՑԻՆ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, սահմանապահ Ոսկեպարում օծվեցին հակառակորդի նշանառության տակ գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու դռները, սուրբ սեղանը, սպասքն ու նոր զանգը՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ: Օծման արարողությանը մասնակցում էին Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվները: Երկար լռությունից հետո 7-րդ դարի այս եկեղեցուց սահմանի երկու կողմերում տարածվեցին հայոց հաղթանակի ու խաղաղության ղողանջները․ «Աստված

... Ավելին.

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ. ՍԱՐԻԳՅՈՒՂ

Սահմանապահ Սարիգյուղի երեխաների ուսումնական տարին կսկսվի վերանորոգված դասարաններում. 3 շաբաթ տևած շինարարական աշխատանքներն ավարտվեցին դասարանների բացումից րոպեներ առաջ: Դեռ նախորդ տարվա նոյեմբերին ՀԲԸՄ Ֆրանսիայի ճյուղը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին հայտնել էր համայնքին օգնելու պատրաստակամության մասին: Սահմանամերձ Սարիգյուղի դպրոցի նախակրթարանի նորոգման ծրագիրը կազմելուց հետո 33 հոգանոց խումբը ձեռնամուխ եղավ միջոցների հայթհայթմանը: Համերգներից ու միջոցառումներից

... Ավելին.

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

... Ավելին.

Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ հակառակորդի դեմ դիմաց. Այգեպար

Սահմանապահ Այգեպար գյուղի միջնակարգ դպրոցը ողողված էր խաղաղությամբ ու սիրով: Այսօր՝ փետրվարի 5-ին, այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պատարագին մասնակցում էին այգեպարցիներ, ինչպես նաև բնակիչներ Բերդի տարածաշրջանի այլ բնակավայրերից: Այգեպարցիների համար սահմանապահ լինելու իրականությունն ամենօրյա կյանքով է արտահայտվում: Այգեպարում տներն ադրբեջանական սահմանից 100 մետր հեռավորության վրա են,

... Ավելին.

Սուրբ Պատարագի խորհուրդը ողջ սահմանագծով. Պառավաքարում եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց

Փետրվարի 4-ին սահմանապահ Պառավաքար համայնքում հոգևոր զարթոնքի և ուրախության օր էր. երկարամյա ընդմիջումից հետո այստեղ եպիսկոպոսական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Պառավաքարը Տավուշի՝ շուրջ 350 կմ կազմող սահմանագծի վրա գտնվող համայնքներից մեկն է և պարբերաբար հայտնվում է հակառակորդի գնդակոծության թիրախում: Սուրբ Պատարագը սպասված իրադարձություն էր սահմանապահ այս

... Ավելին.

ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՉԻՆԱՐԻՈՒՄ

Այսօր Տավուշի թեմի հերոսական, սահմանապահ Չինարի գյուղում քրիստոնեական սիրո, հավատամքի բաց դաս էր: Գյուղի մշակույթի տանը դարերի ընդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կողմից: Բերդի տարածաշրջանի ամբողջ հոգևոր դասը, ինչպես նաև բնակիչներ ամենատարբեր համայնքներից քահանաներ Տեր Արամի և Տեր Աբելի հովվությամբ մասնակցեցին այս կարևոր իրադարձությանը: Չինարիում տարբեր հոգևոր արարողություններ

... Ավելին.

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ ՄՈՎՍԵՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մովսես գյուղի բնակչությունը՝ մեծից փոքր մասնակցում էր պատարագին: Արժանապատիվ քահանաներ Տեր Աբելի և Տեր Արամի, բարեշնորհ Մարտուն, Գագիկ և Գևորգ սարկավագների մասնակցությամբ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվեց սրբալույս պատարագը: Պատարագին ներկա էին նաև

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍԸ ՀԱՍԱՎ ՏԱՎՈՒՇԻ ԴԱՐՊԱՍՆԵՐ. ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ ԲԱԳՐԱՏԱՇԵՆՈՒՄ

Հունվարի 15-ին հայ-վրացական սահմանի մոտ գտնվող Բագրատաշեն գյուղի Սուրբ Աննա եկեղեցին լեփ-լեցուն էր: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն, և օրհված ջուրը բաժանվեց ներկաներին: Ջրօրհնեքը Հիսուս Քրիստոսի մկրտության խորհրդանիշն է: Խաչը ջրի մեջ իջեցնելը խորհրդանշում է Քրիստոսի մտնելը Հորդանան գետը: Արարողությանը մասնակցում էր նաև արժանապատիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը, Ջրօրհնեքի խաչքավորը պարոն

... Ավելին.



Translate »