Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

Պատմական իրադարձություն․ 100-ամյա լռությունից հետո Արճիս գյուղում կրկին Սուրբ Պատարագի աղոթքները լսվեցին

Տավուշի Արճիս գյուղի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում։ Խորհրդային շրջանում վերածվել է մանկապարտեզի, հետագայում՝ հայտնվել գրեթե գերության մեջ մեր սեփական պետության մեջ, քանի որ եկեղեցու շուրջը գտնվող հողատարածքները սեփականաշնորհվել էին և եկեղեցի գնալու ճանապարհ չկար։Փառք Տիրոջը, որ կարողացանք ճանապարհ բացել դեպի եկեղեցի, և գրեթե մեկ դար Պատարագի կարոտ ամբողջ Արճիսը մասնակցեց այս սուրբ խորհրդին։ Աստծո

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.

Բագրատ Սրբազանը պատարագ մատուցեց ԱՄՆ Արևմտյան թեմի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարում

ԵԿԵ՛Ք ՏՈՒՆ, ՄԵՐ ՄԱՅՐԸ ՀԻՎԱՆԴ ՈՒ ԽՈՑՎԱԾ Է, ՄԵՆՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՆՔ ԻՐԵՆ ԱՅՍՊԵՍ ԹՈՂՆԵԼՈՒ։ՎԵՐԱԴԱՐՁԵ՛Ք, ԶՈՐԱՑՐԵ՛Ք և ԶՈՐԱՑԵ՛Ք ««Այս բաները ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք: Այստեղ աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին» (Ավետարան ըստ Հովհաննեսի 16.33) Այստեղ մեր Տերը երկու գաղափարներ է փոխանցում մեզ՝ խաղաղություն և հաղթանակ։ Միմյանցից զատ այս երկու

... Ավելին.

#NEWSROOM INTERVIEW | ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԲԱԳՐԱՏ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

«Զգացողությունս․ մեր բոլոր նախկին կատարածները, կարծես, բովանդակազրկված լինեն։ ․․․ Այս ամբողջ ընթացքում եկեղեցին՝ Մայր Աթոռի գլխավորությամբ, շատ մեծ բեռ է վերցրել իր ուսերին՝ մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական կարիքներն իր չափով հոգալու, որովհետև դա դավանական միտք է, եկեղեցու մտածողությունն է՝ մարդու արժեքի, արժանապատվության, աշխատանքի սրբազնության։ Բայց դա պետական գործառույթ է, մենք իրավունք չունենք կառավարության ձեռքից խլելու այդ

... Ավելին.

Քրիստոսի արձանի կառուցումը մեր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում. Բագրատ Սրբազան

«Քրիստոսի արձանի կառուցումը մեր դավանանքին և ընկալումներին չի համապատասխանում:Ես նպատակը չեմ հասկանում և այն որոշակի իմաստով ձևակերպված չէ։ Ինչու՞ հենց այս ժամանակահատվածում։ Ինչու՞ Քրիստոսի արձան։ Սրանք հարցեր են, որոնք կյանքի իրավունք ունեն, քանի որ նպատակն էլ հստակ չէ։ Եթե առաջին քրիստոնյա ազգ եք, ապա մենք շատ ավելի ուրիշ բաներ կարող ենք իրականացնել, այլ ոչ թե

... Ավելին.

Մեր գյուղի եկեղեցին․ Ենոքավան

«Մարդիկ պետք ա իրար սիրեն, եկեղեցուն սիրեն․ սերը ամեն ինչ ա, սերը Աստված ա։ Էդ ա ինձ համար ամենակարևորը» – ենոքավանցի պատանի Սարո

... Ավելին.

Բերդավանում բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, օծվեց խաչքար

Այսօր սահմանապահ Բերդավանում էինք։ Գյուղի բարձունքին բացվեց իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվեց խաչքարը։ Այն կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։Կամիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։ Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր

... Ավելին.



Translate »