Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տավուշի մարդիկ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցը Տավուշի թեմում

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11) Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս, Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

... Ավելին.

Տարին սկսում ենք օրհնությամբ․ Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Տարին սկսում ենք օրհնությամբ։ Թող այս տարին դառնա մեր ժողովրդի ԴԱՐՁԻ տարի, որպեսզի ապրենք ՉԱՐԱԶԵՐԾ և ՑԱՎԱԶԵՐԾ Հայրենիքում։

... Ավելին.

Թեմի միասնական աղոթքի օր․ Որոտման որդիների տոնին՝ թեմական Պատարագ

ՄԻԱՍԻՆ․․․ Տավուշի թեմն ունի կարևոր ավանդույթներ։ Օրինակ` տարբեր տոների առիթով թեմի բոլոր հոգևորականները մեկտեղվում են և աղոթում իրար հետ, զրուցում և կիսում կարևոր գաղափարներ, ապրումներ։ Որոտման որդիների` սուրբ Հակոբ և Հովհաննես առաքյալների տոնը նույնպես յուրահատուկ է մեզ համար։ Ամեն տարի այս օրը Պատարագի խորհրդի շուրջ հավաքվում են ոչ միայն քահանաները, այլ նաև իրենց ընտանիքները, առաջնորդարանի

... Ավելին.

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՄԱՆՈՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇԵՑԻ ՄԵՐ ՆԱՀԱՏԱԿ ՀԵՐՈՍ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Համեստ, ուրախ, ինտերակտիվ միջոցառում էինք կազմակերպել մեր սիրելի ընտանիքների երեխաների համար։ Բագրատ Սրբազանից պատգամ ենք ստացել՝ միշտ ուշադրության կենտրոնում պահել սխրանք գործած մեր հայրերի ու եղբայրների ընտանիքները՝ պարզ ողջույն տալ, որպիսությունը հարցնել։ Այս չքնաղ միջոցառմանը մասնակցեցին «ՀԱՏԻԿ» բենդը, «ՇՈՒՇԻԿԻ» բենդը, հումորիստ Արթուր Մուսայելյանը, բլոգեր Հրանտ Ղազումյանը։ Միջոցառումը «վարեց» Տեր Աբել քահանա Քարտաշյանը: Այսօր մեր կյանքը

... Ավելին.

Մեր երգչախմբի սաները «ընկերացան» Ալեքսանդր Սպենդիարյանի հետ

Ինքնաճանաչողության մեծ ճամփորդության մեջ մեր կարևորագույն հանգրվածններից մեկն էր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը։ Սպենդիարյանի որոշ ստեղծագործությունների մենք արդեն ծանոթ էինք, սակայն կոմպոզիտորի ստեղծագործություններից հատվածների ունկնդրումը, դրանց ստեղծման մանրամասներին էքսկուրսավարներ Կատրինի և Մարիամի օգնությամբ ծանոթանալը, մեզ ավելի «սիրահարեցրին» կոմպոզիտորին։ «Օնլայն դիրիժոր»-ով ինքներս փորձեցինք ղեկավարել օնլայն նվագախմբի կատարումը, փորձեցինք նվագել «Սպենդարիաֆոնով» (երաժշտական գործիք, որը ստեղծել է Ալ․ Սպենդիարյանը)

... Ավելին.

44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՎՈՒՇԵՑԻ 1-ԻՆ ՆԱՀԱՏԱԿ ԿԱՐԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ, ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ ԽԱՉԻ ՕԾՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր պառավաքարցի մեր հերոս զավակի՝ 44-օրյա պատերազմի տավուշեցի առաջին նահատակ Կարեն Վահրամի Մարգարյանի ծննդյան տարեդարձն է։ Այս առիթով այսօր տեղի ունեցան մի շարք միջոցառումներ։ Կատարվեց ծաղիկների խոնարհման արարողություն և հոգեհանգստյան աղոթք, Պառավաքար գյուղի մանկապարտեզն անվանակոչվեց Կարեն Մարգարյանի անունով։ Այսօր տեղի ունեցավ նաև Կարեն Մարգարյանի կիսանդրու բացման արարողությունը։ Հաջորդաբար օծվեց նահատակ հերոս, Օմարի արծիվ Կարեն Մարգարյանի

... Ավելին.

ՏաՈւժ-Իջևանի սաները հանդիպեցին դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանի հետ

ՏաՈւժը նոր որակի առաջնորդների պատրաստման դպրոց է։ Մեր սանեն այսօր էլ դպրոցից տուն ենք վերադառնում՝ լցված արարելու, ստեղծագործելու, պատասխանատվություն ստանձնելու հանձնառությամբ։

... Ավելին.

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ համերգ ունեցավ Թբիլիսիի Vaso Abashidze State New Theatre -ում Հայաստան-Վրաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակի առթիվ։ Երբ մեր փոքրիկները երգեցին Սայաթ-Նովա, դահլիճը հիացած էր, շատերը նույնիսկ արտասվում էին հուզմունքից։ Իսկ «‎Թբիլիսո»-յի մեր կատարումն ուղղակի ցնցեց բոլորին․ շատերն էին հարցնում՝ ինչպե՞ս են հայ երեխաները այսպիսի ճիշտ շեշտադրումներով վրացերեն երգ կատարում։ Վրաստանից վերադառնում

... Ավելին.



Translate »