Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Մովսեսի Ս. Աստվածածին եկեղեցում Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Բագրատ Սրբազանի ձեռամբ կատարվեց Ս. Մկրտություն, մկրտվեցին գյուղի 6 շրջանավարտներ:

Մովսես գյուղի Տավուշի սահմանապահ գյուղերից է և գրեթե մշտապես գտնվում է կրակոցների տակ: Գյուղի բարերարներից մեկի ջանքերով Մովսեսում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որը դարձել է գյուղացիների գլխաավոր ուխտատեղին ու հոգևոր կյանքի շարժիչ ուժը: Մովսեսի Սբ. Աստվածածին եկեղեցում հովվություն է իրականացնում Տեր Աբել քահանա Քարտաշյանը:  Մայիսի 19-ին համայնքում իսկական տոն էր: Գյուղը հավաքվել էր մասնակից

... Ավելին.

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԻ ՈՂՋ ԵՐԿԱՅՆՔՈՎ: ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՅՍՕՐ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ ՄՈՎՍԵՍԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Այսօր՝ հունվարի 21-ին, Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ եպիսկոպոսական սուրբ և անմահ պատարագ մատուցվեց սահմանապահ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մովսես գյուղի բնակչությունը՝ մեծից փոքր մասնակցում էր պատարագին: Արժանապատիվ քահանաներ Տեր Աբելի և Տեր Արամի, բարեշնորհ Մարտուն, Գագիկ և Գևորգ սարկավագների մասնակցությամբ, գերաշնորհ Բագրատ Սրբազանի ձեռամբ մատուցվեց սրբալույս պատարագը: Պատարագին ներկա էին նաև

... Ավելին.

Bohemeական Տավուշ. Ոգեկոչման երեկո մեր առաջնորդարանում

Հեղինակային երգի վարպետները՝ միատեղված Բոհեմ քառյակում, ոգեկոչման համերգներ են կազմակերպել Տավուշում։ Երեկ առաջին համերգն էր Իջևանում, որին ներկա էին նաև մեր նահատակ եղբայրների ընտանիքները։ Տղաների մտքից, հոգուց ծնված երգերն առիթ են վերագնահատելու, խորհելու, դադարի ժամ ունենալու և առաջ շարժվելու։ Համերգներ են սպասվում նաև․ 09.04.2022թ, 18։00 – Մովսես գյուղ, Մովսեսի մշակույթի տանը 10.04.2022թ, 18։00 – Նոյեմբերյան

... Ավելին.

Բագրատ Սրբազանի խոսքը «Ազգային ինքնություն և ընտրանի» համաժողովին

Սուտը մեր ինքնության կարևոր մասն է կազմում։ Սուտը որպես պատկեր, կեղծիքը որպես պատկեր, ձևը որպես պատկեր մեր ինքնության մաս է կազմում շատ խորքային իմաստով։ Լավագույն օրինակը՝ Արտաշես արքա և Տիգրան Մեծ։ Ինչո՞ւ է անտեսված Արտաշես արքան, և ինչո՞ւ ենք այդքան պանծացրել Տիգրան Մեծին։ Հաղթանակող, պետականության հիմքեր ստեղծող, ամրագրող, համակարգը ձևակերպող, ի վերջո՝ ինքնության առաջին ծիլերը

... Ավելին.

Սահմանից՝ սահման․ Գուլպաներ զինվորներին

81֊ամյա Մարուս տատն է սահմանապահ Մովսես գյուղից։ Տաք ու հարմարավետ գուլպաներ է գործում կռվող տղերքի համար։ Տատը վստահ է՝ հաղթանակը մերն է լինելու։

... Ավելին.

Տեր Աբել քահանա Քարտաշյան

Տեր Աբել քահանա Քարտաշյան (ավազանի անունը` Վահրամ) Ծնվել է 1972թ-ի փետրվարի 18-ին Երևանում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Դիլիջան։ 1979-1987 թթ. սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1987թ-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1987-1989թթ․ սովորել է Երևանի թիվ 134 դպրոցում։ 1989-1996թթ․ սովորել է Երևանի Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով պարենային ապրանքների ապրանքագետի մասնագիտություն։ 1997-1999թթ․ աշխատել է

... Ավելին.

Տավուշի թեմ

Հայաստանը հրաշալի է, Տավուշ-ՏաՀույսը՝ բացառիկ․ Տավուշ–ՏաՀույսի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այսպես է բնորոշել Տավուշ աշխարհը։ ՏաՀույսը ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է։ Մեր առաքելությունն է՝ Քրիստոսին տանել յուրաքանչյուր տավուշեցու տուն․ Քարոզել Աստծո խոսքը Զորացնել ազգային ինքնությունը Ստեղծել հոգևոր-մշակութային, կրթական առողջ միջավայր։ Մեր գործունեության ուղղություններն են․ Հոգևոր-կրթական Մշակութային Սոցիալ-տնտեսական Տավուշի թեմի պաշտոնական ֆեյսբուքյան էջը․ https://www.facebook.com/tahuys/ Տավուշի թեմի պաշտոնական իստագրամյան

... Ավելին.

Մկրտվեցին Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները

Հոկտեմբերի 19-ին Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մկրտվեցին սահմանապահ Այգեձորի «Լույս մանկանց» ծրագրի 45 սաները։ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս․ Գալստանյանի, Տեր Աբել քհն․ Քարտաշյանի ու Տեր Արամ քհն․ Միրզոյանի ձեռամբ Սուրբ Մյուռոնը դրոշմվեց մանուկների ճակատներին՝ դառնալով նրանց քրիստոնյա և հայ ինքնության անհերքելի վկայությունը։ Լուսանկարները՝ Ստեփան Բադալյանի

... Ավելին.



Translate »