Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Բագրատ_Սրբազան

ԸՆԾԱՅՎԵՑԻՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՆ

Յուրաքանչյուր երեկո Մայր Աթոռի զանգերը բոլորին հրավիրում են երեկոյան ժամերգության մասնակցելու։ Այս երեկոն առանձնահատուկ էր երեկոյան ժամերգության ընթացքում 5 բարեշնորհ սարկավագների ընծայման կարգով։ Ընծայման կարգը կատարվում է քահանայական ձեռնադրության նախորդ օրը։ Վաղը Լևոն, Մինաս, Դավիթ, Շավարշ և Արսեն սարկավագները քահանայական ձեռնադրության կարժանանան։ Ձեռնադրությունը կկատարվի Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։ Բագրատ Սրբազանն իր

... Ավելին.

ՀՈԳԵՎՈՐ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ ՔԱՂՑԿԵՂ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Գետահովիտի բարձունքին՝ Աստծո արարչագործության հետ ներդաշնակության մեջ, այսօր բացվեց քաղցկեղ ունեցող երեխաների և իրենց ընտանիքների համար հոգևոր-վերականգնողական կենտրոնի շենքը։ Այն Հայաստանում եզակի կենտրոն է լինելու, որտեղ քիմիոթերապիայից հետո երեխաները գալու են հոգևոր վերականգնման նպատակով։ Կենտրոնի կառուցվել է Իտալիայում բնակվող Լուսի Պալյանի հովանավորությամբ՝ ի հիշատակ իր եղբայրներ հոգելույս Անդրանիկ և Օհաննես Ճեմճեմյանների։ Բացմանը ներկա էին Արյունաբանական

... Ավելին.

ԱՐՑԱԽԸ ՏՈՆՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 31-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Մեր ազգի արժանապատվության վերականգնման խորհրդանիշն է Արցախյան գոյապայքարը։ Այս տոնական օրը Ստեփանակերտում են և’ արցախցիներ, և’ բազմաթիվ հյուրեր։ Տավուշ֊Տահույսի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը` հոգևորականների ուղեկցությամբ նույնպես Արցախում է։ Այսօր առավոտյան Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհվեցին, կատարվեց հոգեհանգստյան աղոթք Արցախի անկախության համար ընկած մեր բոլոր նահատակների համար։ Իսկ երեկոյան Ստեփանակերտում մեծ քայլերթ էր։ … Մեր սեր, Արցախ,

... Ավելին.

ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՈՆԸ՝ ՀԱՂԱՐԾՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ

«Այսօր Աստվածամոր նկարագիրը մարդու և Աստծո հարաբերության մեջ մարդու զղջումի, իրեն տրվածը խոնարհությամբ ընդունելու, Աստծո հետ հաշտվելու և Աստծո՝ մեզ հետ հաշտվելու պատմությունն է։ Այսօր մարդն ու Աստված հաշտվում են իրար հետ, մարդը և Աստված ձգտում են իրար՝ ոչ թե վերացական կերպով, այլ իրար հետ հաշտ ու զղջումով ապրած լինելու միջոցով։ Այդ պատճառով մենք այլևս

... Ավելին.

Խորանաշատ 800․ Հանրապետության տոն․ Պատարագ սահմանապահ Խորանաշատում

Խորանաշատի վարդապետարանը 800 տարեկան է։ Վանքի հանրահռչակման միջոցառումների շարք է սկսվել։ Այսօր մեծաթիվ ուխտավորներով՝ զինվորականների ուղեկցությամբ և նրանց պահպանությանը ապավինելով, Սուրբ Պատարագ մատուցվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսպոկոս Գալստանյանի ձեռամբ։ Հարյուրամյակների բաժանումից հետո, Խորանաշատի վանքում գրված Ավետարանը վերադարձավ իր ծննդավայր։ Մաշտոցյան մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ Ավետարանը գիշերը չի վերադառնա Մատենադարան, այլ կգիշերի հայրենի տանը՝

... Ավելին.

Երիտասարդական «Բարև, ես եմ» ծրագիրը Հաղարծնում

Մեր երիտասարդներն իրական միություն դառնալու ճանապարհով վստահ քայլում են առաջ։ Կայացավ Տավուշի թեմի բոլոր շրջանների ակտիվ երիտասարդներին միավորող ևս մեկ «Բարև, ես եմ» հանդիպում։ Այս անգամ Հաղարծնի վանքում էինք։ Երիտասարդները մասնակցեցին Սուրբ Պատարագին և լսեցին Բագրատ Սրբազանի խոսքը. դուք էլ լսեք։ Հանդիպում ունեցան ռազմական ու հասարակական գործիչ, գնդապետ Ալեքսան Մինասյանի հետ և կարևոր գաղափարներ փոխանակեցին

... Ավելին.

12 ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐ ՄԿՐՏՎԵՑԻՆ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ

Խաչի երևման տոնին ռազմամարզական վարժարանի ավարտական կուրսի 12 սաներ մկրտվեցին Գոշավանքում։ «Պարծենալու այլ բան չունենաք, քան ԱՍՏՎԱԾ, ՀԱՅՐԵՆԻՔՆ ու ԱԶԳԸ։ Հուսով եմ, որ իրենք կրթությամբ, հմտություններով և, հատկապես, հոգով ու նվիրումով կգան ոչ միայն համալրելու մեր բանակի սպայական կազմը, այլ նաև իրենց մեծագույն ներդրումը բերելու, մեր բանակը վերստին դարձնելու ՀԱՂԹԱՆԱԿԱԾ բանակ» – ասաց Բագրատ Սրբազանը

... Ավելին.

ԱՂԱՍԻ ԱԶԻԶՅԱՆԸ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԳՈՐԾՎԱԾ ԳՈՐԳ ՆՎԻՐԵՑ ՍՐԲԱԶԱՆ ՀՈՐԸ

Այսօր հյուրընկալել ենք ԱՍԱԼԱ անդամ Վազգեն Սիսիլյանին և Մեծ Բրիտանիայում բնակվող Աղասի Ազիզյանին։ Պարոն Ազիզյանը Բագրատ Սրբազանին նվիրաբերեց իր տիկնոջ ծնողներից հիշատակ մնացած, Ջուղայում գործված գորգը և գրքեր իր անձնական գրադարանից։ Շնորհակալ ենք գեղեցիկ անակնկալի համար: Գորգը իր տեղը կգտնի Տավուշի թեմի առաջնորդարանի աղոթասենյակում։

... Ավելին.

Սրբազանի խոսքը՝ հարության հաղթանակի տեսիլքով

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։ Այն առաքյալները, որ

... Ավելին.



Translate »