Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնի խորհրդավոր այս գիշերը

Ավանդաբար Վարագա Սուրբ Խաչի տոնին Տիրոջ խաչափայտի մասունքը բերվում է Նոր Վարագավանք։ Այս գիշերային հսկումն էլ այսպիսինն էր։ Ամպամած ու անձրևոտ այս օրը Տիրոջ խաչափայտի մասունքի այցելությունը մեծ մխիթարություն է մեզ համար, և հանձնառություն` Տիրոջը ամոթով չթողնելու` մեր կյանքը վերակերտելու, վերակառուցելու և Իր ճանապարհներով ընթանալու։ Փառք Սուրբ Խաչին. Ալելուիա

... Ավելին.

Կիրակնամուտ Նոր Վարագավանքում

Երեկոյան աղոթք շուրջ 400 տարի Տիրոջ Խաչափայտի մասունքն իր մեջ կրած վանքում` մշուշով պատված Նոր Վարագավանքում։ Ինչպես Մեծ Պահքի ամեն շաբաթ օր, այսօր նույնպես Տավուշ թեմի հոգևորականները Նոր Վարագավանքում միաբան աղոթքի կանգնեցին կիրակնամուտի երեկոյան ժամերգությանը։ Ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց մեր բոլոր ննջեցյալների, մասնավորապես կիսախորնարհ Նոր Վարագավանքը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով վերանորոգած Տավուշի նվիրյալ զավակ

... Ավելին.

Անմահ հերոսների հիշատակի արարողություն Նոր Վարագավանքում

44-օրյա պատերազմը սկսվեց ուղիղ երեք ամիս առաջ։ Այդ օրը Վարագա Սուրբ Խաչի տոնն էր․․․ Դեկտեմբերի 27-ին Նոր Վարագավանքը կրկին աղոթքով էր լցված։ Անմահ հերոսների հիշատակի արարողություն էր, որը կազմակերպվել էր Համազգային երիտասարդական նախաձեռնության կողմից։ Երեկոյան ժամերգությունից հետո հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Ծառերի նոր տնկիներ տնկվեցին, որոնք հետագայում կվերատնկենք մեր զինվորների հիշատակի վայրերում։ Վերջում ուխտավորները լուսային օդապարուկների

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոն․ Նոր Վարագավանք․ Բագրատ Սրբազանի քարոզը

Մեր երկիրը Խաչի երկիր է: … Տավուշի մեր սահմանապահ ժողովրդից, Խաչափայտի Սուրբ մասունքով ողջույն եմ հղում Գանձասարի Սուրբ բարձունքին, Հովհաննես Մկրտչի մասունքներին: ․․․ Մեր Աստվածը խաղաղության Աստված է, բայց միևնույն ժամանակ պատերազմի Աստված է։ Պատերազմի Աստված է հենց այդ խաղաղության հաստատման համար: … Ես այս խորանից խաղաղության կոչ եմ անում՝ հաղթանակի գնով խաղաղության կոչ: Բագրատ

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի մասունքը հասավ իր տուն՝ Նոր Վարագավանք

Այսօր Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի իր տուն՝ Նոր Վարագավանք։ Երեկոյան մասունքը հասավ Բերդ քաղաք, որտեղ անդաստան կատարվեց՝ օրհնվեցին աշխարհի չորս ծագերը։ Այնուհետև հանդիսավոր թափորը մասունքն ուղեկցեվ Նոր Վարագավանք, որտեղ Հանգստյան ժամերգություն կատարվեց։27.09.2020թ-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։ Առավոտյան ժամը 10:00-ին Պատարագ կմատուցվի Նոր Վարագավանքում։ ․․․2004 թվականից Վարագա

... Ավելին.

ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

«Վարագավանքը մեր հավատքի, մեր սահմանների մշտարթուն պահապանն է…». Վարագա Սուրբ Խաչի մասունքը շրջեց Տավուշով ու հանգրվանեց իր տանը՝ Նոր Վարագավանքում: «Երկիր Մեդիայի» անդրադարձը.

... Ավելին.

ՇՈՂԱԿԱԹ ՀԸ-Ի ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՎԱՐԱԳԱ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԻՆ

«Ուրախ ենք, որ սահմանագոտու այս հոյակերտ վանքը հուշարձան չէ, այլ ուխտավայր է, սրբատեղի է, որտեղ կա կյանք, հավատք ու աղոթք». Տեր Արամ քահանա Միրզոյան Տեսանյութը՝ Շողակաթ ՀԸ-ի

... Ավելին.



Translate »