Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄՈՒՄ

Ավետի՜ս Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի, Մեզ և ձեզ մե՜ծ ավետիս։ Հունվարի 6-ին Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը: Քրիստոս Հոդանան գետում մկրտվեց Հովհաննես Մկրտչի կողմից, այդ պահին երկնքից հնչեց ձայնը. «Սա է իմ սիրելի որդին, որ ունի իմ ողջ բարեհաճությունը»: Հենց այս սուրբգրային դրվագն ենք անվանում Երկրորդ Աստվածհայտնություն: Հունվարի

... Ավելին.

Սուրբ Ծննդյան Ճրագալույցը Տավուշի թեմում

«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11) Այսօր հրեշտակք յերկնից իջան, աւետիս, Ընդ մեզ օրհնեն զանմահ արքայն, աւետիս: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։

... Ավելին.

Տարին սկսում ենք օրհնությամբ․ Նռնօրհնեք Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում

Տարին սկսում ենք օրհնությամբ։ Թող այս տարին դառնա մեր ժողովրդի ԴԱՐՁԻ տարի, որպեսզի ապրենք ՉԱՐԱԶԵՐԾ և ՑԱՎԱԶԵՐԾ Հայրենիքում։

... Ավելին.

Թեմի միասնական աղոթքի օր․ Որոտման որդիների տոնին՝ թեմական Պատարագ

ՄԻԱՍԻՆ․․․ Տավուշի թեմն ունի կարևոր ավանդույթներ։ Օրինակ` տարբեր տոների առիթով թեմի բոլոր հոգևորականները մեկտեղվում են և աղոթում իրար հետ, զրուցում և կիսում կարևոր գաղափարներ, ապրումներ։ Որոտման որդիների` սուրբ Հակոբ և Հովհաննես առաքյալների տոնը նույնպես յուրահատուկ է մեզ համար։ Ամեն տարի այս օրը Պատարագի խորհրդի շուրջ հավաքվում են ոչ միայն քահանաները, այլ նաև իրենց ընտանիքները, առաջնորդարանի

... Ավելին.

Վարագա Սուրբ Խաչի տոնը․ Նոր Վարագավանք

Վարագա Սուրբ Խաչի տոնին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից ճանապարհ ընկավ դեպի Նոր Վարագավանք։ Երեկ գիշերային հսկում կատարեցինք Նոր Վարագավանքում, իսկ այսօր Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։ Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերեց Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ

... Ավելին.

ԳՈՇԱՎԱՆՔ․ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆ

Այսօր տոնն է Հայոց Լուսավորչի տեսիլքի, երբ Քրիստոս մուրճի հարվածով ցույց տվեց Հայոց Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ինչպես ասում է Բագրատ Սրբազանը․-« ․․․Սուրբ Խաչի պատմությունը Աստծո և մարդկության խելահեղ սիրո պատմությունն է, Սուրբ Էջմիածնի պատմությունը Քրիստոսի՛ և հայությա՛ն խելահեղ սիրո պատմությունն է»։ Այսօր Ագապէ կամերային երգչախումբն առաջին անգամ Պատարագ երգեց (աղոթեց)։ Երգչախմբի անդրանիկ ելույթը 2018թ-ին

... Ավելին.

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆ։ ԻՋԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ 10-ԱՄՅԱԿ

Այսօր քառատոն է․ -Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն, -Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման օր, -Սարդարապատի հերոսամարտի օր, -Ավարայրի ճակատամարտի օր։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում այսօր Պատարագ մատուցեց Տեր Աբել քահանա Քարտաշյանը, այնուհետև հավատացյալները մեծ շուքով կատարեցին Համբարձման տոնի ժողովրդական ծեսը։ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Իջևանի հին թաղամասում՝ Ժամի թաղում։ Նախկինում այնտեղ նույնպես եկեղեցի է

... Ավելին.

Սրբազանի խոսքը՝ հարության հաղթանակի տեսիլքով

Բոլորիդ սրտերը թող միայն հաղթանակի ու սխրանքի մասին մտածեն։ Այս օրերը դավաճանության և ուրացումի օրեր են։ Այս օրերը մեր ինքնության, նկարագրի վաճառքի օրեր են, այնպես, ինչպես Հուդան է 30 արծաթով վաճառում իր ինքնությունը՝ իր Տիրոջը։ Դա չի փոխվել, բայց չեն փոխվել նաև հարությունն ու հաղթանակը։ Մենք կոչված ենք ընթանալու դեպի այդ ճանապարհը։ Այն առաքյալները, որ

... Ավելին.



Translate »