Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Այսօր Հաղարծնի ուխտի օրն է՝ Աստվածամոր վերափոխման տոնը

Ավանդությունը պատմում է, որ Բարդուղիմեոս առաքյալը Աստվածամոր ննջման և թաղման օրերին Հայաստան աշխարհում էր, և երբ նա հասավ Երուսաղեմ ու իմացավ կատարվածը՝ վշտացավ, որ չկարողացավ վերջին անգամ տեսնել Աստվածամորն ու ստանալ վերջին օրհնությունը, ինչպես մյուս առաքյալները: Խնդրեց մյուս առաքյալներին, որ բացեն Տիրամոր գերեզմանը և ցույց տան Աստվածածնի մարմինը:Առաքյալներն ահով ու դողով կատարեցին իրենց եղբոր փափագը.

... Ավելին.

Հաղարծնի ուխտի օրը՝ Աստվածամոր վերափոխման տոնը. Բագրատ Սրբազանի քարոզը

Մենք, որպես մեղավոր մարդիկ, ցանկությունն ունենք Աստծո հետ ապրելու, բայց արդյո՞ք ամբողջությամբ՝ մեր կյանքով ու գործով, մեր վկայությամբ, հավատարմությամբ ապրում ենք իր հետ։ Ցանկանո՞ւմ ենք, որ այդպես լինի, թե՞ այդպես ապրում ենք։ ․․․ Երբեմն այնպիսի պատասխանատվություն ենք ուզում ստանձնել, որն ինքնին ծառայում է անպատասխանատու լինելուն։ Պատասխանատու անպատասխանատվության լավագույն արտահայտությունը և միջավայրը, որի մեջ այսօր բոլորս

... Ավելին.

Շողակաթ Սուրբ Էջմիածնի տոն․ Գոշավանք․ Բագրատ Սրբազանի քարոզը

Ո՞ր արժեքներն են մեզ կապում Աստծո հետ: Ի՞նչն է, որ մեզ իսկապես հավատքի զգացում է տալիս․ մշակո՞ւյթն է, մեր կենցաղավարությո՞ւնն է, մեր սեփական ջանքերով Աստծված փնտրելու հայտնագործությունը կամ հայտնությո՞ւնը, ավանդության միջից եկած զանազան արտահայտությունները կամ ինքնաարտահայտություննե՞րը՝ տարբեր տեսքերով և տարբեր կերպերով, զորօրինակ՝ մոմավառությունը կամ այլ բարեպաշտական սովորություններ, որոնք շատ հաճախ տեղի են ունենում առանց նույնիսկ

... Ավելին.

Պայծառակերպության տոն․ Բագրատ Սրբազանի ձեռնադրության 25 ամյակ․ Բերդի Սուրբ Հովհաննես եկեղեցի․ Քարոզ

Տերն է իմ լույսը և կյանքը, ես ումի՞ց եմ երկյուղելու / Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ դողալու… (Սաղմոս 26.1) Սաղմոսերգուի համոզված աղոթք-հայտարարությունը մեր շուրթերին, մեր հոգու մեջ, մեր կյանքի կարևոր հանգրվանին, ծնկաչոք, արցունքով, անարժանության զգացումով 25 տարի առաջ այս օրը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության օրը հոգելույս Գարեգին առաջին հայրապետի ձեռքով ձեռնադրվեցինք,

... Ավելին.

Գոշավանք․ Սահմանադրության օր․ Բագրատ Սրբազանի քարոզը

Այսօր Հայաստանի Հանրապետության՝ անկախ պետության սահմանադրության հաստատման օրն է։ Հենց այս պատճառով էլ, ավանդության համաձայն, գտնվում ենք Գոշավանքում՝ Մխիթար Գոշի հովանու ներքո, ով առանց պետություն ունենալու, առանց որևէ պետական ինստիտուտի աջակցության, առանց բազմահազար մասնագետների և փորձագետների ներգրավվածության, առանց համաշխարհային տարբեր կազմակերպությունների, ինստիտուտների, միջազգային նշանավոր հաստատությունների, խորհրդատվական մաիմինների միջամտության և մասնակցության գրեց իր տեսակով առաջին հայոց

... Ավելին.

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

Ավարտվեց Արարատյան շաբաթը։ Այն սկսվում է Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ, այնուհետև շարունակվում Սուրբ Գայանյանց, Սուրբ Հովհաննես Կապարետի և Աթանագինա եպիսկոպոսի, Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոներով և ավարտվում Էջմիածնի Մայր Տաճարի հիմնադրության վկայության՝ կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնով։ Այս տոների միջոցով մենք դառնում ենք մասնակիցը հայոց մեծ դարձի պատմության։ — Տեսանյութով ներկայացնում ենք Տավուշի թեմի այդ ճանապարհորդությունն

... Ավելին.

Լուսավորչի՝ վիրապից ելքի տոն․ Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցի

Այսօր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Դիլիջանի Ջուխտակ վանքերի Սուրբ Գրիգոր եկեղեցում։ Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։  

... Ավելին.

Հանրապետության տոնը՝ Խորանաշատի ուխտի օր․ Բագրատ Սրբազան․ Քարոզ

«Աստծուց ելավ և դեպի Աստված է գնում։ Մեր կյանքի սկիզբն ու վերջն Աստված է։ Եվ ես կարծում եմ, որ մեր այսօրվա տոնը՝ հաղթանակած մայիս 28-ը, մեր այսօրվա վերանկախացած հանրապետության գոյությունը՝ Աստծուց ելնելու և դեպի Աստված գնալու մեր կենսագրության պատմությունն է։ Դա սկիզբն է և վերջն է։ Մեջտեղի պատասխանատվությունն ամբողջությամբ մեզ վրա է։ Եթե մենք զգում

... Ավելին.

Հանրապետության տոնը մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող վանքում՝ Խորանաշատում․ Սուրբ Պատարագ

Մեկ տարի առաջ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մայիսի 28-ը՝ Հանրապետության տոնը հռչակեց Խորանաշատի ուխտի օր և դարավոր ընդմիջումից հետո Սուրբ Պատարագ մատուցվեց մեր հոգևոր և մարմնավոր սահմանը պահող, մեր դպրության միջնադարյան մեծագույն կենտրոն Խորանաշատի վանքում։ Այսօր նույնպես Սուրբ Պատարագ մատուցվեց, պատարագիչն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ — Խորանաշատի վանքը գտնվում է սահմանից

... Ավելին.



Translate »