Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Նորություններ

ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՈՒՄ ՄԿՐՏՎԵՑԻՆ 55 ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐ

Սահմանապահ Կոթիի Սբ. Աստվածածին եկեղեցում հուլիսի 27-ին  մեծ ուրախություն էր: 55 հրաշամանուկներ մկրտվեցին՝ ընդունելով Սուրբ Մյուռոնի դրոշմն ու դառնալով Եկեղեցու անդամ: «Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)

... Ավելին.

Վանական վարդապետի հետքերով. Արցախ այցելեցին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները

Հուլիսի 24-25-ին Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներն Արցախում էին: Տավուշի բոլոր շրջաններից շուրջ 50 ուսուցիչներ թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և իրենց տարածաշրջանների հոգևոր հովիվների առաջնորդությամբ ուխտավորաբար այցելեցին Գանձասար, Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցի և Դադիվանք: Ստեփանակերտում ուսուցիչները հյուրընկալվեցին Արցախի թեմի առաջնորդարանում` ստանալով թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությունը: Բագրատ Սրբազանի խոսքերով՝

... Ավելին.

ՊԱՏԱՐԱԳ ԳՈՇԱՎԱՆՔՈՒՄ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՇՈՒՐԹԵՐԻՑ

«…Մանուկների ու կաթնակեր երեխաների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթ. 21.16) Հուլիսի 25-ին Գոշավանքում Սբ. Պատարագը երգում էին Դիլիջանի մանուկները: Արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի առաջնորդությամբ ԴՀԿ-ի «Դիլիջանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն այցելեց Գոշավանք. մատուցված Սբ. Պատարագին մանկական շուրթերից աղոթք բարձրացավ առ Աստված՝ օրհնությամբ ու սիրով լցնելով ներկաների սրտերը:

... Ավելին.

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՍԻՐՈՎ ՈՒ ՆՎԻՐՈՒՄՈՎ ՄԵԿ ԱՄԻՍ. ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՊՀ ԻՄ-ՈՒՄ

Օգոստոսի 2-ին Իջևանում ամփոփվեցին անգլերենի մեկամսյա դասընթացները, որոնք անցկացվում էին ԱՄՆ-ից համալսարանական դասախոսներ Բարբարայի, Ալիսի ու Զաբելի կողմից: Նրանց խոսքերով՝ այժմ իրենք իրենց հետ տանում են Հայաստանի մի մասնիկ, և Իջևանն ու այս երիտասարդներն այժմ յուրահատուկ տեղ ունեն իրենց սրտերում: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը գնահատանքի խոսքեր հղեց դասախոսներին, ընգծելով, որ մեկ ամիս

... Ավելին.

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ ԱՅԳԵՊԱՐՈՒՄ

Սահմանապահ Այգեպարում 2 օր շարունակ Տավուշի թեմի հոգևորականները Մկրտության խորհուրդն էին կատարում: Նախօրոք պատրաստությունից, Մկրտության խորհրդին ու Հայ եկեղեցու դավանանքին ծանոթանալուց հետո այգեպարցիները՝ մեծ ու մանուկ, ընդունեցին սրբալույս Մյուռոնի դրոշմը՝ անդամագրվելով Քրիստոսի եկեղեցուն: Այգեպար գյուղի տները գտնվում են հայ-ադրբեջանական սահմանից 100-700 մետր հարևանությամբ: Բագրատ Սրբազանի խոսքերով՝ այստեղ ապրում են մարդիկ, որոնց հավատքի ու քրիստոնեական ինքնության

... Ավելին.

Ժամերգություն սահմանին՝ հակառակորդի նշանառության տակ

Հունիսի 24-ին Տավուշի թեմի հոգևոր դասը թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բագրատ եպս. Գալստանյանի հանդիսապետությամբ կիրակնամուտի ժամերգություն կատարեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում: Բացի ոսկեպարցիներից, ժամերգությանը ներկա էին նաև մեր զինվորները, որոնք իրենց մշտարթուն զգոնությամբ պահում են մեր Հայրենիքի սահմանները: Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում և այժմ գտնվում է հայ-ադրբեջանական սահմանի ուղղակի հարևանությամբ:

... Ավելին.

ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ՈՒՂԱՆՈՂՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Մայիսի 21-ին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Տավուշում էին Երևանի Երևանի Կոմիտասի անվան Պետական կոնսերվատորիայի ուսանողները: Օրն սկսվեց Իջևանի Սբ. Ներսես Շնորհալի եկեղեցում Պատարագով, ապա ուսանողներն ուղևորվեցին Իջևանի սահմանապահ զորամասերից մեկը: Երիտասարդների երգ ու պարի շնորհիվ զորամասում իսկական տոնական մթնոլորտ էր տիրում: Արդեն երկրորդ տարին կազմակերպվող այս այցն ավանդաբար իր ամփոփումը գտավ Նոր

... Ավելին.

ԶԱՏԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Կիրակնօրյա դպրոցների ծրագիրն արդեն կայացած իրողություն է ՏաՀույսում :  Տավուշի թեմի բոլոր 43 դպրոցներում ընթանում են զատկական միջոցառումները: ՏաՀույսի ամեն անկյունից մեր Տիրոջ Հարության Ավետիսը լսվում է մանկան շուրթերից: Երեխաների շուրթերից հնչող մանկական աղոթքներով լցվել է այս հրաշք կրթական հաստատությունը` Լուսի Պողոսյանի անվան կիրակնօրյա դպրոցը,որը գտնվում է Իջևանի թիվ 1 դպրոցում։ Այսօր Սուրբ Հարության տոնին նվիրված

... Ավելին.



Translate »