Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Հոգևորականներ

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ԱՌԱՋՆՈՐԴ ՏԱՎՈՒՇԻ ԹԵՄԻ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (ավազանի անունը՝ Վազգեն) Ծնվել է 1971 թ-ի մայիսի 20-ին Գյումրիում: Ծնողներն պարսկահայեր են՝ Իրանի Սանգիբարան գյուղից: Ամբողջ ընտանիքով 1971 թ-ին ներգաղթել և հաստատվել են Գյումրիում, ապա՝ 1977թ-ին տեղափոխվել են Երևան: 1978-1988 թթ. սովորել է Երևանի թիվ 156 դպրոցում։ 1988-1994 թթ. ուսանել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: 1994 թ-ին Անանիա եպիսկոպոս

... Ավելին.

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան (ավազանի անունը՝ Սենիկ) Ծնվել է 1985թ-ի փետրվարի 23-ին Արարատի մարզի փոքր Վեդի գյուղում: 1991-2001 թթ․ ուսանել է ծննդավայրի Մարգար Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2007թ-ին, ձեռամբ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, ձեռնադրվել է սարկավագ:

... Ավելին.

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան

Տեր Շավարշ քահանա Սիմոնյան (ավազանի անունը` Արամ) Ծնվել է 1981թ-ի ապրիլի 8-ին Էջմիածնում: 1987-1998 թթ․ ուսանել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 1998-2003թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006-2007թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2002թ-ին դեկտեմբերի 24-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սարկավագ։

... Ավելին.

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան

Տեր Թադեոս քահանա Թադևոսյան (ավազանի անունը` Հայկ) Ծնվել է 1984թ-ի հոկտեմբերի 18-ին Արարատի մարզի Մրգավան գյուղում: 1990-2001 թթ. սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 2002-2008թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թ-ի դեկտեմբերի 25-ին՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ: 2008թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝

... Ավելին.

Տեր Արշավիր քահանա Ասատրյան

Տեր Արշավիր քահանա Ասատրյան (ավազանի անունը` Ավետիս) Ծնվել է 1989թ-ի հուլիսի 30-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում: 1996-2006 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Էջմիածնի Ներսիսյան վարժարանում: 2006-2010թթ․ ուսանել է Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2010-2012թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2011թ-ին ՝ Սբ. Ստեփանոս Նախասարկավագի տոնին, ձեռամբ Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, ձեռնադրվել է սարկավագ:

... Ավելին.

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան

Տեր Սիմեոն քահանա Առաքելյան (ավազանի անունը` Գառնիկ) Ծնվել է 1973թ-ի մայիսի 11-ին Երևանում: 1980-1990 թթ. սովորել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցում: 1990-1993թթ․ սովորել է Երևանի Սննդի Արդյունաբերության Տեխնիկումում՝ ստանալով Հասարակական սննդի պատրաստման տեխնիկ-տոխնոլոգի մասնագիտություն։ 1992-1996թթ․ սովորել է Մոսկվայի Էկոլոգո-Քաղաքագիտական Համալսարանի Երևանի բաժանմունքում՝ ստանալով էկոլոգի որակավորում։ 1993-1997թթ․ սովորել է Երևանի Վարդանանց համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով

... Ավելին.

Տեր Աբել քահանա Քարտաշյան

Տեր Աբել քահանա Քարտաշյան (ավազանի անունը` Վահրամ) Ծնվել է 1972թ-ի փետրվարի 18-ին Երևանում: Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Դիլիջան։ 1979-1987 թթ. սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1987թ-ին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1987-1989թթ․ սովորել է Երևանի թիվ 134 դպրոցում։ 1989-1996թթ․ սովորել է Երևանի Երևանի Ժողովրդական Տնտեսության ինստիտուտում՝ ստանալով պարենային ապրանքների ապրանքագետի մասնագիտություն։ 1997-1999թթ․ աշխատել է

... Ավելին.

Տեր Արամ քահանա Միրզոյան

Տեր Արամ քահանա Միրզոյան (ավազանի անունը` Օգսեն) Ծնվել է 1983թ-ի ապրիլի 4-ին Տավուշի մարզի Չինարի գյուղում, ուսուցիչների ընտանիքում: 1989-2000 թթ․ ուսանել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: 2000-2006թթ․ ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2006թ-ի փետրվարի 23-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է սակավագ։ 2006թ-ին ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ պաշտպանելով

... Ավելին.

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան

Տեր Թորգոմ քահանա Մարգարյան (ավազանի անունը` Արտակ) Ծնվել է 1975թ-ի հոկտեմբերի 31-ին Իջևանում: 1982-1992 թթ. սովորել է Իջևանի թիվ 3 միջնակարգ դպրոցում: 1992-1997թթ․ սովորել է Երևանի Պետական Համալսարանի Մեխանիկայի և Մաթեմատիկայի ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկոս-մանկավարժի մասնագիտություն։ 2003-2005թթ․ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանում։ 2005 թ-ի սեպտեմբերի 18-ին, ձեռամբ Տեր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, ձեռնադրվել

... Ավելին.



Translate »