Հայ առաքելական եկեղեցի Տավուշի թեմ

Տոներ

Տեառնընդառաջի նախատոնակ Իջևանում

«Որքան էլ մենք փորձենք մարդկային ջանքերով բացատրել, թե ինչպես է լինում, որ երկու տարբեր մարդիկ հանկարծ իրար են գտնում, և հենց այդ մարդկանց են գտնում և սիրո մեջ են լինում, ոչ մի պատասխան էլ չենք ունենա։ Դա մեր կյանքի հրաշքն է։ Այդ հրաշքի տերերն ամուսնացողները չեն: Նրանք այդ հրաշքին սպասարկողներն ու ծառայողներն են, այդ հրաշքին`

... Ավելին.

Սուրբ Սարգսի տոնը․ Նոյեմբերյան

Սուրբ Սարգիսը Նոյոմբորյանի տարածաշրջանի հովանավոր սուրբն է։ Այսօրվա Սուրբ Պատարագը և տոնակատարությունը Նոյեմբերյանում։ «Որովհետև մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ։ Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին։ Եվ երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն

... Ավելին.

Բագրատ Սրբազանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան ուղերձն ու աղոթքը

«Կոչված ենք կարևոր որոշումներ կայացնելու։ Այդ որոշումները պետք է լինեն հույսի, վերականգնումի, ինքնաճանաչողության, մեր կյանքի, մեր Հայրենիքի, մեր պետության, Սուրբ Եկեղեցու զորացման և դեպի հաղթանակներ գնացող ճանապարհի որոշումներ, որի մ եծագույն խորհուրդը մեր կյանքի՝ մեր պատկերացումների և արժեքների փոփոխությունն է։ Միասին աղոթք անենք և միասին խնդրենք մեր Տիրոջը, որ մեզ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ

... Ավելին.

Տավուշի թեմի հոգևորականաց դասը տարեվերջյան ավանդական Պատարագի մասնակցեց

Այսօր կրկին միասնական աղոթքի էինք․ Տավուշի թեմի հոգևորականաց դասն ու իրենց ընտանիքները․ թեմի աշխարհական ծառայողները, ինչպես յուրաքանչյուր տարի Որոտման որդիներ Հակոբոս Առաքյալի և Հովհաննես Ավետարանչի տոնին մասնակցեցինք Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ մատուցված Պատարագին։ Այս անգամ Պատարագ մատուցվեց Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Հիսուսին. «Տե՛ր, իսկ

... Ավելին.

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ… Բագրատ Սրբազանի խոսքը ՀՀ անկախության 30-ամյակին

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ…Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս Իմ ՀԱՅԱՍՏԱՆ, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված Իմ ՏՈՒՆ ու ԲՆՕՐՐԱՆ: 1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես

... Ավելին.

Որտեղի՞ց ես եկել, ինչո՞ւ ես եկել, և ո՞ւր պիտի գնաս․ Սուրբ Խաչի երևման տոն․ Տեր Շավարշի քարոզը

Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերի հայրն է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, Խաչը անօրենի տապալումն է» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

... Ավելին.

Խաչի երևման տոն․ Բագրատ Սրբազան. Խաչի խորհուրդը սիրո խորհուրդն է՝ զոհաբերությամբ ու տառապանքով

Մեր ժողովրդի ողջ կյանքը և, հատկապես, այս վերջին մի քանի ամիսները՝ պատերազմը և պատերազմից հետո, Խաչի խորհրդի պատգամն ունի։ Մեր ամբողջ կյանքն է եղել խաչելության կյանք և ճանապարհ, անկախ նրանից, թե մենք որքանով ենք ձգտել այդ խաչելության խորհրդից հետո հասնել հարության և հաղթանակի։ Եթե չկա հարության ու համբարձման գաղափարը, սկզբունքն ու ճշմարտությունը, ապա խաչի խորհուրդն

... Ավելին.



Translate »